ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճարտարապետները երազում են՝ Սամվել Ալեքսանյանը լիներ Լորենցո Մեդիչիի հանգույն 05/30/2019 16:38 | Վերլուծություններ
Դուք էլ դարձաք պալատական՝ այսպես շնորհավորեց Հայաստանի ճարտարապետներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ 2018-ի մարտի 17-ին, երբ ճարտարապետների միությունն իր վերջին համագումարն էր անում՝ վերակազմավորվելով իբրև ճարտարապետների պալատ: Թվում էր՝ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և ճարտարապետների պալատի ձևավորմամբ արդեն իսկ այս մասնագիտական համքարությունը լուրջ հնարավորություն էր ստանում ինքնակարգավորման միջոցով նախ՝ իրենց ներսում, ապա՝ նաև՝ դրսում բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները՝ սկսելով ըստ առաջնահերթությունների լուծել դրանք: Սակայն, արդեն տևական ժամանակ ճարտարապետները որպես մասնագիտական հանրություն անգամ դժվար են մեկ հարկի տակ հավաքվում:
Գուցե պատճառը ժամանա՞կն է, ժամանակները՝ խառն են ու խրթին, փոփոխություններով լի: Ինչևէ:
Երկու ամիս կլինի՝ ճարտարապետ Հրաչ Պողոսյանը գործընկերներին հրավիրում է զրույցի՝ ճարտարապետության շուրջ: Հանդիպումների ֆորմատը բաց է, հանրային շրջանակները նույնպես կարող են մասնակցել, ընդ որում, յուրաքանչյուր հանդիպում ունենում է որոշակի թեմա և կոնկրետ զեկուցող:
Հրաչ Պողոսյանի ներկայացմամբ՝ ճարտարապետներին մեկտեղելու նախաձեռնության առիթը եղել է լիցենզավորման գործընթացը, ինքը լիցենզավորման և որակավորման հանձնաժողովի նախագահը լինելով և առիթ ունենալով կարճ ընթացքում տեսնել բազմաթիվ ճարտարապետների՝ նրանց կատարած աշխատանքներով հանդերձ, ճարտարապետ-գործ համատեքստում, երբ նաև` հեղինակը ներկայացնում է իրեն ու իր նախագծածն ու կառուցածը, խոսում դրա մասին, ասես միանգամից կարճ շարժանկարի նման նրանցից յուրաքանչյուրին տեսել ու լսել է:
Հրաչ Պողոսյանն անկեղծանում է՝ «բավական անմխիթար է վիճակը, հանգեցինք նրան, որ էսպես շարունակել չի լինի: Ճարտարապետներին, որոնք դիմում էին արտոնագիր ստանալու համար, կարելի է բաժանել 3 խմբի՝ 10 տոկոս՝ իսկական ճարտարապետներ, ապա՝ ճարտարապետներ, որոնք գիտեն իրենց մասնագիտությունը, բայց երկնքից աստղեր չեն իջեցնում , սակայն ճարտարապետ են և մի խումբ կա ճարտարապետների, որոնք շատ հեռու են էս մասնագիտությունից»:
Ըստ նրա՝ կարևոր է որ ճարտարապետը բազմակողմանի զարգացած, լայնախոհ մարդ լինի, եթե նա լայնախոհ չի, մյուս արվեստներից անտեղյակ է՝ երաժշտություն, կերպարվեստ, պատմություն չգիտի, զուտ նեղ մասնագետ է, լավ ճարտարապետ չի կարող լինել, ինչը նշանակում է՝ լավ գործ անել չի կարող, ի վերջո, ճարտարապետը հայեցակարգ պիտի ունենա: «Դժբախտաբար, տեսանք, որ մեծամասնությունն էդպիսին չի և որոշեցինք ստեղծել մի հարթակ, կոչ անել և հավաքել ճարտարապետներին` ճարտարապետների պալատում: Առաջին օրը ես ուղղակի հրավիրեցի նրանց զրույցի և պատմեցի, թե ինչպիսին է վիճակը: Ասի՝ չի կարելի այսպես շարունակել, հարկավոր է՝ մենք ինքներս մեզ ինքնաքննադատաբար գնահատենք և մեր արատները փորձենք վերացնել: Իհարկե, կային մարդիկ, որ ասում էին՝ նամակ գրենք Փաշինյանին, սա, նա անենք: Բայց Փաշինյանը արդարացիորեն կարող է ասել, չէ՝ եղբայր, դուք ստեղծել եք ճարտարապետների պալատ, որն ինքնակարգավորող մարմին է, ուրեմն՝ կարգի գցեք ձեր ոլորտը»:
Առաջին խնդիրներից մեկը, որ կարևորում էր Հրաչ Պողոսյանը, ճարտարապետության տեսաբանների գրեթե բացակայությանն էր վերաբերվում: Նրա ներկայացմամբ՝ տեսաբանների տեղը բաց է ճարտարապետության ոլորտում: «Իհարկե, գիտեմ, որ մնացած ոլորտներում էլ այս առումով բարվոք վիճակ չէ, բայց մեզ մոտ առավել քան զգալի է, քանի որ մեր օրերում ստեղծվում են գործեր, բայց դրանց վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հնչում: Ընդ որում, ոչ լավը, ոչ՝ վատը: Մինչդեռ, դա շատ կարևոր է, եթե չես գնահատում որևէ ճարտարապետական գործ մասնագիտական հայացքով, ուրեմն, ոչ մասնագետներին ես դաշտը թողնում, իսկ նրանց համար դժվար է զանազանել ինչն է լավ, ինչը՝ վատ: Եվ հաճախ թելադրող են դառնում սոցցանցերը»: Ճարտարապետն այն կարծիքին է, որ պետք է մշտապես վերլուծել, քանզի առանց գնահատելու առաջխաղացում դժվար է պատկերացնել: Ընդհանուր առմամբ, ճարտարապետներն այսօր լսելի լինելու խնդիր ունեն և… որոնումների մեջ են:
Այս հանդիպումներից երկուսին ինքս էլ ներկա եմ եղել. մասնակցում են տարբեր սերունդների ներկայացուցիչ ճարտարապետներ, առավելաբար՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որ երկար հիշում են խորհրդային ժամանակները, այդ տարիներին գործող մասնագիտական կառույցները, ապա՝ համեմատություններ անցկացնում Երևանի ու Փարիզի, Երևանի ու Լոնդոնի, Երևանի ու Հռոմի, Երևանի ու Նյու Յորքի, Տոկիոյի և այլ մեգապոլիսների միջև, անդրադառնում գլխավոր ճարտարապետներին, ճարտարապետի ինստիտուտից հրաժարվելուն կամ դրա անհրաժեշտությանը, սովորոբար, լինում են մեկ-երկու հոգի` բացակա ճարտարապետների բոստանը քար շպրտողներ, ընդ որում, նաև՝ այնպիսին, որ, ասենք, այդ օրը Երևանում գտնվելով գործընկերներից մեկի հետ թևանցուկ պատիվ է արած լինում ներկա գտնվել մասնագիտական հավաքին՝ այսպես ասած՝ ճարտարապետական խնդիրների շուրջ «խորաթա անելու» միտումով: Ասենք, այդ «խորաթան», թե՞ հաթաթան, կարող է լինել այս մոտիվով՝ ինչու՞ ճարտարապետների միությունը չպահպանեցիք, ինչու՞ պալատ դարձավ այն, ինչու՞ պալատն ունի էթիկայի հանձնաժողով, որ ուղղակի հարցում է պարունակում՝ մոտավորապես՝ այս հանգի՝ ինչու՞ ես չեմ կարող այսինչին կամ այնինչին ուզածիս պես քննադատելով ազատորեն /իմա՝ հիշոցներով/ արտահայտվել և այլն, և այլն: Հարց է ծագում՝ ի՞նչն է խանգարում միության փոխարեն՝ պալատի շրջանակներում մասնագիտական էթիկային համահունչ տեսակետներ հայտնելուն:
Իհարկե, հանդիպումից-հանդիպում ակտիվությունը կարծես մեծանում է և դահլիճում ազատ տեղերի թիվը նվազում, ինչն արդեն իսկ առաջընթաց կարելի է համարել, մանավանդ, եթե դիտարկենք, որ հայտնի ճարտարապետ-ակտիվիստներն այսօր պետական պաշտոնյաներ են և պետականաշինության ու քաղաքային տնտեսության բնագծում են ստեղծագործում:
Իսկ ավագ պալատականները, այս դեպքում՝ ճարտարապետների գիլդիայի, սովորաբար, դանդաղ են շարժվում: Եվ ճարտարապետության բնագավառում երեք կանոնով՝ օրենքով, օրենքով և դարձյալ օրենքով առաջնորդվելու միջակայքում էլ երազում, որ ասենք, Վերածննդի դարաշրջանի Ֆլորենցիայում հայտնի ազդեցիկ ազնվատոհմի՝ Մեդիչիների, ի մասնավորի՝ Լորենցո Մեդիչիի հանգույն, որն իր տիրակալության տարիներին հովանավորել է Բոտիչելիին, Միքելանջելոյին ու Լեոնարդո դա Վինչիին, հայազգի մեծահարուստ Սամվել Լիմինդովիչն էլ, օրինակ՝ հայ ճարտարապետների նախագծերը հովանավորի:
Բնականաբար, ճարտարապետներից մեկի այս երազանքը միանգամից բախվում է Փակ Շուկայի կամարակապ առաստաղին:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ