ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանն արձագանքեց վճռաբեկ դատարանի դատավորներին 05/29/2019 17:25 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանն արձագաքնել է վճռաբեկ դատարանի հինգ դատավորի անունից մայիսի 23-ին տարածված հայտարարությանը։
«Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է.
1) Սահմանադրությամբ հստակ նախանշվում են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները և դրանց սահմանները։ Ի տարբերություն սովորական դատարանների՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանը ենթարկվում է միայն Սահմանադրությանը, որի ուժով էլ օժտված է Սահմանադրության գերակայությունն ապահովելու բացառիկ գործառույթով։ Սահմանադրական համապատասխան կանոնակարգումների հիման վրա Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում Սահմանադրության վերաբերելի նորմերի համապարտադիր և վերջնական մեկնաբանության միջոցով իրավական դիրքորոշումներ է արտահայտել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթների և դրանց սահմանների վերաբերյալ,
2) Սահմանադրական դատարանը գնահատում է ոչ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթների սահմանադրականությունը, այլ նաև ցանկացած դատարանի, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի կողմից այդ ակտին կամ դրույթներին տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան»,
3) Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն, իրավասու է վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ,
4) դատական պրակտիկայում վիճարկվող նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող գնահատելու դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է տալ այդ ակտի կամ դրույթների իր մեկնաբանությունը, ինչը որպես նոր հանգամանք, հանգեցնում է վերջնական, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտի պարտադիր վերանայման («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մաս),
5) այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ամենևին էլ չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Վճռաբեկ դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը, ավելին՝ Սահմանադրության գերակայության ապահովման սահմանադրական պահանջի ուժով Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա Սահմանադրությանը հակասող մեկնաբանության հարցին՝ տալով Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանություն,
6) Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու լիազորությանը և փաստել, որ բողոքները վարույթ ընդունելը ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ այդ բողոքների ընդունելիության հիմքերը գնահատելու ազատություն։ Երբ առկա են վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերը, Վճռաբեկ դատարանն իրավասու չէ վարույթ չընդունել համապատասխան վճռաբեկ բողոքը, այլ խոսքերով՝ հրաժարվել արդարադատություն իրականացնելուց,
7) Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մաս): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են նաև բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, և դրանց պաշտոնատար անձանց համար: Ինչպես հիշյալ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն կարգավորումը, համաձայն որի՝ դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, որևէ հայեցողություն չի ենթադրում և ենթակա է պարտադիր կատարման,
8) Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվում են վիճարկվող դրույթների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, այլ ոչ թե գնահատական է տրվում որևէ դատավորի վարքագծին կամ մասնագիտական որակներին: Հետևաբար` դա, ողջամտորեն, չպետք է ընկալվի որպես որևէ դատավորի հեղինակազրկում։ Սահմանադրական դատավարության մասնակիցների դիրքորոշումները ոչ մի կերպ չեն կարող նույնացվել Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հետ:
9) առանձին դատավորների կողմից Վճռաբեկ դատարանի անունից և նրա պաշտոնական ձևաթղթի վրա հայտարարություն անելն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ այլ մարմինների հետ հարաբերություններում Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորությամբ օժտված է միայն Վճռաբեկ դատարանի նախագահը («ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)»,- նշված ՍԴ հայտարարության մեջ:
Վճռաբեկ դատարանն ընդդեմ ՍԴ-ի. հայտարարություն
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն մայիսի 23-ին որպես հայտարարություն էր տարածել ՎԴ 5 դատավորների իրեն ուղղված գրությունը։
«Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական մարմիններն իրենց գործառպույթները պետք է իրականացնեն այնպես, որ հարգանք դրսեւորվի միմյանց լիազորությունների ու նաեւ հեղինակության նկատմամբ։ Մինչդե Սահմանադրական դատարանի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում, բարձրագույն դատական դատյանի (բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի) գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջեւ օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառույթների տարանջատման սկզբունքը»,- նշված էր մայիսի 23-ի հայտարարության մեջ, որով ՎԴ-ն Բարձրագույն դատական խորհրդից պահանջում է համարժեք արձագանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից