Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:59 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա․ Սեյրան Օհանյան 05/28/2019   09:44  |  ԼՐԱՀՈՍ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․


«Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Մայիսյան հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը, հաղթանակ, որ իրական հպարտությամբ է համակում յուրաքանչյուր հայի, միևնույն ժամանակ հարստացնում համաշխարհային ռազմարվեստի պատմությունը ևս մեկ փայլուն օրինակով, երբ ճակատամարտի ելքը որոշում է ոչ թե հակառակորդի թվաքանակի և սպառազինության առավելությունը, այլ ցեղասպանությունից փրկված, պատմական սրբազան հայրենիքը կորցրած, աշխարհասփյուռ դարձած մի փոքրիկ, բայց ազնվական ժողովրդի վճռական կամքը։

․․․1918 թվականի մայիսին թուրքական կանոնավոր զորամիավորումները մտել էին Ալեքսանդրապոլ և այնտեղից բաժանվելով երկու խմբավորումների՝ շարժվում էին Ապարանի ուղղությամբ դեպի Ղարաքիլիսա և Սարդարապատի ուղղությամբ դեպի Երևան՝ համայն հայության, Հայաստանի սիրտը:

Այլևս ճանապարհ և տեղ չկար նահանջելու. վճռվելու էր Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։

Եվ համազգային համախմբում է սկսվում։ Հայ շինականն ու արհեստավորը, արվեստագետն ու մտավորականը, գիտնականն ու հոգևորականը, ամբողջ հայ ժողովուրդը՝ ծեր ու մանուկ, համախմբվում է քաղաքական, հոգևոր վերնախավի շուրջ և մարտերում թրծված հայ սպայակազմի գլխավորությամբ, որոնց մեծ մասը ռազմական հիմնավոր կրթություն էր ստացել Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում, այնուհետև թեև ոչ եռագույն դրոշի ներքո, բայց անցել Առաջին աշխարհամարտի հորձանուտով և ռազմական գիտության իմացությամբ ամրապնդված զորավարական տաղանդն և փորձ ուներ, կուռ կամքով և այլևս ոչ մի քայլ չնահանջելու վճռականությամբ դուրս է գալիս անձնուրաց մարտի․․․ Սարդարապատում, Բաշ-Ապարանում հայերը կանգնեցնում են թշնամուն՝ ոչ միայն ապրելու, ազատ լինելու իրենց իրավունքը պաշտպանելով և կերտելով իրենց պետականության նորօրյա փառքն ու վեհությունը, այլև մասամբ ձախողում պանթուրքական ծրագրերը Անդրկովկասյան ճակատում։

Հայ ժողովուրդն ապացուցում է, որ ամեն ինչ կորած չէ, եթե նույնիսկ մարդկային բոլոր գրված և չգրված օրենքներով հաղթելու հնարավորություններ չկան․ ամեն ինչ կորած է, երբ ոգի՛ն է հրաժարվում պայքարելուց։

Ի փառս հայ զորականի՝ պատմաբանները վկայում են, որ եթե չլինեին Հայկական բանակային կորպուսը և հայ զորականի անվրեպ փորձը, հայ աշխարհազորայինները (որքան էլ անմնացորդ լինեին նրանց նվիրումը և գիտակից նահատակության վճռականությունը) առանց ռազմավարական հմտությունների չէին կարող դիմակայել թուրքական կանոնավոր բանակին և չէին հաղթի ո՛չ Սարդարապատում, ո՛չ էլ դրան հաջորդող ճակատամարտերում։ Սարդարապատի հերոսամարտի օրերին ճակատը և թիկունքը միաձույլ ամբողջություն էին, հայ ժողովուրդը լիովին զորավիգ էր իր բանակին, և այդ միասնությունը, ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր, մեզ ավելի զորեղ է դարձնում։

Ուստի այսօր, ի սրտե շնորհավորելով մեր ժողովրդին Մայիսյան փառահեղ հաղթանակների և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ, ուզում եմ առաջնահերթորեն իմ խորին երախտագիտությունը հայտնել Ազգային բանակի հրամանատարների, զինվորների, ազատամարտիկների, երկրապահների, սահմանին ապրող շինականների այն սերունդներին, որոնք կանգնած են մեր նորօրյա հաղթանակների ակունքերում։ Նրանք այսօր էլ, բոլորից աննկատ, լուռ և արժանապատվորեն, իրենց ծառայությունն են իրականացնում՝ ապահովելով պետական-ազգային շահերի պաշտպանությունը, նպաստելով միջազգային ասպարեզում Հայաստանի դերի, հեղինակության ամրապնդմանը։ Եվ աշխարհաքաղաքական բարդ, արյունալի վերաձևումների մեջ հաղթանակած պետություն ունենալու մեծագույն հպարտություն են պարգևում երիտասարդ սերունդներին։

Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա, և յուրաքանչյուրիս ազգանվեր, անբասիր գործունեությամբ ապագան մեր հայրենիքի համար նշանավորվի նոր հաղթանակներով»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:45 15/05/2019  |  ՄեկնաբանությունԶորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիք. Սեյրան Օհանյանի ուղերձը
10:53 24/04/2019  |  ԼՐԱՀՈՍՄեզ սպանել է ոչ թե թուրքը, այլ մեր տկարությունը թուրքի ձեռքով. Սեյրան Օհանյանը մեջբերել է Նդժեհի խոսքերը
11:22 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Համոզված ենք, որ բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները». Սեյրան Օհանյան
13:49 08/03/2019  |  Մեկնաբանություն«Ձեր գեղեցիկ և իմաստուն ներկայությունը պայքարելու, նոր հաղթանակներ կերտելու թևեր է տալիս». Սեյրան Օհանյան
13:38 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանը հարգանքի տուրք է մատուցել սպարապետի հիշատակին
10:07 05/03/2019  |  Մեկնաբանություն«Այն, որ բանակից որևիցե վիրավոր չի եղել կամ վնասվածքներ չեն ստացել, վառ ապացույցն է, որ բանակի հետ բախումներ տեղի չեն ունեցել». Սեյրան Օհանյան
13:38 02/03/2019  |  Քրեական խրոնիկոն«Մարտի 1-ի գործում, կոնկրետ ինձ հետ կապված, ոչ թե քննում են, որպեսզի պարզեն՝ մեղավոր ես, թե ոչ, այլ նշանակում են մեղադրյալին». Սեյրան Օհանյան
12:00 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն վերացրել է Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը
19:57 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն արգելանք էր դրել Սեյրան Օհանյանի պետական կենսաթոշակային հաշվեհամարի վրա
20:58 16/02/2019  |  Քրեական խրոնիկոնՔոչարյանի քրգործը կազմում է 76 հատոր, 10 զոհի համար մեղադրանք չի առաջադրվել

Արխիվ

[]