ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է Օսիպյանը խուսափում բացատրություն տալ Վիտալի Բալասանյանին. «168 ժամ» 05/28/2019 08:41 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչ օրս փորձ չի արել կապի դուրս գալ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ և որոշակի պարզաբանումներ տալ՝ անցած կիրակի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված երևանյան միջադեպի առնչությամբ:
Իսկ Վիտալի Բալասանյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ այդ զանգին իրականում սպասել է և գուցե բացատրություն է ակնկալում մեկից, ում ժամանակին՝ Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման ժամանակ, պատանդ էին վերցրել, և ինքն էր ազատել նրան գերությունից:
Հիշեցնենք, անցած կիրակի Ավան վարչական շրջանում զինված ոստիկանները կանգնեցրել էին Երևանում գտնվող Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ընկերոջ ավտոմեքենան՝ ասելով, թե օպերատիվ տեղեկատվություն ունեն, որ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահված։ Երկրորդ մեքենայում գեներալ Բալասանյանն էր, ով, իրավիճակի բերումով՝ հայտնվել էր իրադարձությունների կիզակետում:
Վիտալի Բալասանյանը նախ պահանջել էր ՀՀ ոստիկանության 6-րդ՝ հանցավորության դեմ պայքրի գլխավոր վարչության աշխատակիցներից դատարանի համապատասխան որոշումը ցույց տալ, որի հիման վրա միայն իրավապահներն իրավասու կլինեին խուզարկել մեքենան, սակայն կես ժամ այս ու այն կողմ զանգեր անելուց հետո 6-րդ վարչության աշխատակիցներն ասել էին՝ փաստաթուղթ չկա, ինչից հետո Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն ուղղակի արգելել էր մոտենալ իրեն ուղեկցող մեքենային:
Քիչ ուշ ոստիկանությունը, իհարկե, հայտարարեց, թե գործողությունն ի սկզբանե կապ չի ունեցել և կապ չունի Վիտալի Բալասանյանի հետ, սակայն դրանից հետո էլ իրավիճակը մնաց լարված:
Մինչդեռ Արցախում և Հայաստանում ամենատարբեր շրջանակներում հակառակ ընկալումն են պնդում՝ մեքենան ոստիկանության կողմից թիրախավորվել էր՝ հենց Արցախի հերոսին ուղեկցելու պատճառով: Ավելին, մեր տեղեկություններով, մոտակայքում սպասում էին որոշ իշխանամերձ լրատվամիջոցների լրագրողները և օպերատորները, որպեսզի ճիշտ պահին, երբ հրահանգը տրվեր, նկարահանումներ անեին «դեպքի» վայրում։
Ամեն դեպքում, Արցախի հերոսն այս միջադեպը պատահականություն չի համարում, ոստիկանության ներկայացրած հիմնավորումները ևս համոզիչ չեն թվում իրեն, բայց միևնույն ժամանակ՝ Բալասանյանը խուսափում է մեկնաբանություններ տալ՝ միայն այն բանի համար, որ ներքին խմորումների առիթ նորից չստեղծվի:
Ի դեպ, նշենք, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մտահոգություն ու որոշակի տագնապ կա առ այն, որ Արցախի նախագահի հնարավոր թեկնածու Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում սկսել է հաճախակի Երևան գալ և հանդիպումներ ունենալ տարբեր շրջանակների հետ: Իսկ օրերս նրան ուղեկցող մեքենան խուզարկելու պատրվակով հնչեղություն ստացած ոստիկանության օպերացիան իրականում հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի հետ Վիտալի Բալասանյանի երևանյան հանդիպմանը: Եվ այս տեղեկատվությունը՝ ըստ 168.am-ին փոխանցված լուրերի, խիստ նյարդայնացրել և լարվածություն է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ու իր գլխավորած կուսակցության ներսում:
Մյուս վարկածն այն է, որ Արցախի ներկայիս իշխանության առանցքային դեմքերից մեկը համարվող Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի համար դիտարկվում է Արցախի նախագահի ամենա ոչցանկալի թեկնածուն, ուստի միջադեպով արտահայտած պոռթկումը նրանց միջև առկա սառը պատերազմի, թերևս, տեսանելի դրվագներից մեկը կարելի է համարել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու մասին վարկածը 168.am-ի հետ զրույցում նա հերքեց՝ նշելով, որ Ռ. Քոչարյանին ազատ արձակվելուց հետո չի հանդիպել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ 28.05.19թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ