ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում . առաջին հանրապետության օրինակով 05/28/2019 18:48 | Վերլուծություններ
Այսօր Հանրապետության տոնն է, Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, որը թեպետ կարճ պատմություն ունեցավ, սակայն հենց այդ երկու տարիների ընթացքում դրվեցին որպես պետություն մեր հետագա զարգացման և կազմակերպվածքի հիմքերը, Առաջին Հանրապետությունը հիմնադիրը եղավ:
«Առաջին հանրապետության դասերը» կաղապարը հաճախ ենք սիրում օգտագործել, չէ՞: Այդ դասերից ամենակարևորը Ալեքսանդր Թամանյանի օրինակն է տալիս: Նա Հայաստան էր եկել 1918 թ վերջին և նշանակվել Հայաստանի Հանրպետության գլխավոր ճարտարապետի վարչության Հնությանց և գեղարվեստից պահպանման հանձնաժողովի, ինչպես նաև. պետական հիմնարկների շենքի կառուցման շինարարական հանձնաժողովի նախագահ: Այդ պաշտոնը նա վարել է նաև բոլշևիկների իշխանության հաստատումից հետո, երբ վերստին կոմունիստ իշխանությունների հրավերով վերադարձավ Հայաստան՝ իրագործելու այն, ինչի համար կոչված էր: Իսկ ի սկզբանե եկել էր՝ մայրաքաղաքի տեսիլքը հոգում ու մտքում և Երևանի գծագրերը սրտում ու երազանք որպես փայփայելով: Եվ կարևորն այն չէ, որ նա առաջին հանրապետության տարիներին չստեղծեց իր կոթողային գործերը, այլ՝ Խորհրդային Հայաստանում, ավելի կարևոր է այն ժառանգորդական կապը, այն շարունակականությունը, որ սովետների երկրում, «հինը մինչև հիմքերը քանդելու և նորը կառուցելու» մտայնությամբ չէին էությամբ հայ մեր ղեկավարները՝ Մյասնիկյանը, Խանջյանը, Արամայիս Երզնկյանը և նրա՛նք կարողացան ընկալել, հասկանալ և ապահովել այն կարևոր ժառանգորդությունն ու փոխազդեցությունները, որ կրում էր Թամանյանը: Ի դեպ, նրա մարդկային կերպարը և էությունը, նրա երևույթն, ըստ իս, ավելի լավ, քան Աղասի Այվազյանն է հասկացել, չի կարողացել ընկալել իր մասնագիտության որևէ ներկայացուցիչ:
Նախ և առաջ՝ մշակույթի հանրապետություն
Առաջին հանրապետությունը նախ և առաջ՝ մշակութային հանրապետություն էր, վկա՝ այն հիմնարար ինստիտուտաստեղծ գործունեությունը, որ սկիզբ դրեցին նորաստեղծ պետության ղեկավար այրերը: Պետական խորհրդանիշերի ստեղծմանը զուգահեռ, որոնց ներգրավված էին տաղանդավորները, հիմնադրվում է ազգային համալսարան, հնությունների կոմիտե, սկզբնավորվում են Հայաստանի պետական դրամատիկական թատրոնի, երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի՝ կոնսերվատորիայի, պատկերասրահ ստեղծելու աշխատանքները: Իսկ Թամանյանին գործունեություն ծավալելու լայն ազատություն էր տրված: Ճիշտ է, այն ժամանակ էլ այսօրվա հանգույն կային երիտհեղափոխականներ, որ խանգարում և ճղճղում էին շարունակ, որ հակահեղափոխական ու կղերական էին որակում նրան…Այս տեսակն այսօր էլ, ցավոք, թրենդային է:
Առաջին և երկրորդ հանրապետությունները կապող օղակ հանդիսացող Թամանյանի օրինակը իրական դաս է, որն այսօրվա հեղափոխականները չեն յուրացրել: Հատկապես մշակութային-արժեքային դաշտում նրանց գործած ավերի հետևանքները արդեն իսկ զգում ենք: Կոնստանտին Օրբելյանը այն տոհմիկ հայերից մեկն է, որը հրավիրվել էր տարիներ առաջ՝ կոնկրետ ոլորտում՝ նպատակային գործունեություն իրականացնելու համար: Փաստ է, որ նա մեր օրերում ուղղակի կենդանացրել է ազգային օպերայի և բալետի թատրոնը: Բայց եկեք տեսեք, որ նրան գործունեության առավել լայն դաշտ տալու փոխարեն, այսօրվա Հայաստանի ղեկավարները հորինված ու շինծու հազար ու մի արգելք դրեցին նրա առջև, իսկ իրականում՝ պատճառը մեկն էր՝ նրան հրավիրել էին նախկինները: Դե հո Մյասնիկյան ու Խանջյան չէին, որ հասկանային…
Հիմա էլ՝ 15 տարվա փառահեղ կենսագրություն ունեցող Արամ Խաչատրյանի փառատոնից են կամենում հրաժարվել մշակույթի ոլորտի ներկա պաշտոնյաները: Մի փառատոն, որն, ըստ էության մշակութային կռվախնձոր էր դարձել ժամանակին հայ և ռուս ժողովրդի միջև, քանի որ Խաչատրյանին որքան մենք մերն ենք համարում, ռուսներն էլ՝ իրենցն են համարում: Այն ժամանակ հայերս հաղթեցինք ու 15 տարի շարունակ այս փառատոնի հովանու ներքո հավաքվում են աշխարհի մեր երևելիները, խաչատրյանական արվեստի երկրպագուները: Իսկ ի՞նչն է պատճառը՝ կհարցնեք: Հավանաբար, դարձյալ մոտիվը նույնն է՝ այն ստեղծվել է նախկինների օրոք: Իսկ ներկաներն այնքան ապաշնորհ են, որ չեն հասկանում ու չեն զանազանում ցորենը որոմից, «կոռուպցիա» տերմինը դրոշակ դարձրած՝ այն ամենուր որոնելով ման են գալիս : «Փաստորեն, Մշնախն ու Պետկոնսերվատորիան այս անգամ չֆինանսավորելով կամ թերֆինանսավորելով Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հեղինակազրկում և սաբոտաժի են ենթարկում 15-ամյա այս միջոցառումը՝ վտանգելով մեր Հայրենիքի միջազգային ստատուսը»,- երեկ իր ՖԲ էջում գրել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին: Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի համոզմամբ՝ «Խաչատրյանի անվան մրցույթի չկայանալը կլինի մեծագույն հեղինակազրկում եւ որակի անկում»:
Արամ Խաչատրյանի անվան մրցույթին կարճ ժամանակ է մնացել, սակայն դրա ճակատագիրն անորոշ է: Արդեն իսկ հնչող տեսակետները, այս ու այն կողմից կարծիքները տխուր պատկեր են ցուցանում: Չեն հասկանում նեղմիտները, որ իրենց կոռուպցիոն մտասևեռումներից /որի տակը, այս դեպքում՝ բան չկա/ անդին երևույթներ կան, որոնց երևութականացումը երկրին ու պետությանը հեղինակություն են բերում աշխարհով մեկ: Իսկ ովքե՞ր են պետության անունից խոսողները՝ ինչ-որ անցողիկ նախարարներ, նախարարների տեղապահներ ու նրանց արբանյակներ, մարդիկ, որոնց նախորդ կյանքն անհայտ է հանրությանը, ներկան՝ կասկածելի:
Գենետիկան հզոր բան է, շատ հզոր, այդ գենետիկան է, որ օրինակ, առաջին հանրապետության գիտական ոլորտի մշակներից մեկի՝ իր սիրտն իբրև հավերժ բաբախող հետազոտական մարմին հայրենի կրթօջախին թողած բժշկագետ Վահան Արծրունու թոռանը՝ մեր ժամանակակից Վահան Արծրունուն վեր է պահում ցանկացած մասնավոր ու նեղ շահերից, միշտ տանելով ու կանգնեցնելով օրվա իշխանությունների կողմից հանիրավի ու մեղմ ասած՝ արգելափակոցների, Աղասի Այվազյանը կասեր՝ կալանդակապերի առջև կանգնեցրած մտավորականների կողքին:
Ե՛վ Օրբելյանի հանդեպ արշավը, և՛ Արամ Խաչատրյանի փառատոնի հանդեպ ստեղծված մթնոլորտն ու իրավիճակն այդ համատեքստում են, որը չտեսնող ու չդատապարտող իր մտավորական ընկերներին Վահան Արծրունին հորդորում է՝ «ավելի լայն նայեք, իմ լավ ընկերներ, լայն»:
Նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի «Անին»՝ արգելափակված
Օրերս կյանքից հեռացավ մեր օրերի տաղանդավոր նկարիչներից մեկը՝ Ռուբեն Ղևոնդյանը: Նա մարդ էր, որը սերունդների ժառանգականությունն ու կապը կրում էր իր հոգում : Ղեւոնդյանն իր հեղինակած Անիի վերակառուցված համայնապատկեր- մեծածավալ ստեղծագործությունից երկար ժամանակ չէր բաժանվում, սակայն դեռ մի քանի տարի առաջ, Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ և հուրախություն նկարչի՝ այն հանգրվանեց իր բնական միջավայրում՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: Այս դեպքում էլ գործ ունենք պետական այրի՝ հոգևոր-մշակութային ժառանգականության շարունակականության համատեքստում կատարած քայլի հետ, քանզի Թամանյանի անունը կրող ճարտարապետության թանգարանում Անիի գոյությունը առավել էր շեշտում մշակութային ոգեղեն կապերն ու առնչությունները: …Գուցե նկարիչն իր բնական մահով է մահացել կամ հիվանդ է եղել, չգիտեմ, բայց իմ կարծիքով այսերկրային կյանքից նա հեռացել է ցավը սրտում, քանզի եթե լուր չունենար էլ, սիրտն ու հոգին պիտի զգային, որ կյանքի գործը՝ Անի-մայրաքաղաքն այսօր ճարտարապետության թանգարանում զմռսկած է՝ փակի տակ, բանտարկված:
Ինչու՞, արդյոք այս դեպքում էլ նախկիններ-ներկաներ կեղծ օրակարգով. Փաստն այն է, որ մի քանի տարի առաջ թանգարանում, որպես բնական միջավայրում հանգրվանած Ռուբեն Ղևոնդյանի «Անի» կոթողային աշխատանքը թավշյայից հետո «ագրեսիվ» որակելով զմռսել ու փակի տակ է առել ներկա իշխանության մի օղակը հանդիսացող թանգարանի տնօրենը: Իրեն մոդեռնիզմի, առավել ևս հայկական մոդեռնիզմի գիտակ համարողը Անին չէր կարող զմռսել: Պատահականություն, թե՞ ծրագիր համարենք այն, որ Անին փակվեց ճարտարապետության թանգարանում մի սորոսական ֆինանսավորմամբ տրանս-սեմինարի անցկացման շեմին, որի բազմազգ մասնակիցների թվում թուրքեր կային: Բայց ի՞նչ պիտի անի թուրքը, եթե չլինեն պապից կաթոլիկ և օտարահաճո, սեփական շվաքից վախեցած և Անի մայրաքաղաքի թեկուզ պատկերային ներկայությունից՝ վախեցող հայերը:
Առաջին Հանրապետության օրն առավել քան զգացնել է տալիս՝ այս թավիշը, որն իր թևերն է փռել հայոց երկրի վրա, մեր տոհմիկ, ազնվական ու հոգևոր դաշտերից սնունդ առած մշակույթի դեմ է և ուրեմն՝ մեր փայփայած ու երազած պետության դեմ է, քանզի ինչպես իմ սիրելի Մաեստրո Աղասի Այվազյանն է ասում ու կրկնում՝« Պետությունը ամենամեծ մշակույթն է, նկարչություն, գրականություն՝ այդ մշակույթի բջիջներն են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ