Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի

«Տեսեք երեխեք, էս ոնցա դիմանում, ոնց որ Կամոն լինի, ձեն չի հանում». Լոռիում տղամարդը երեխաների ներկայությամբ տաք ջուրը լցրել է կնոջ վրա 05/28/2019   22:52  |  Դատական ռեպորտաժներ

Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները:
 
Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքը գրանցվել է մարզի գյուղերից մեկում:

Համատեղ ընտանեկան կյանքի սկզբում` 1997-2012թթ. ամուսիններն ապրել են խաղաղ, բայց հետո ամուսինը կնոջ կյանքը վերածել է դժոխքի` պարբերաբար ենթարկելով ծեծի:

Տեւական ժամանակ` 2012-2016 թթ. նա կնոջ հետ վիճաբանել է կենցաղային խնդիրների պատճառով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բռնությունների հետեւանքով կնոջը պատճառվել են տարբեր  մարմնական վնասվածքներ`որոնց հետեւանքով նրա մոտ առաջացել է ծանրալսություն: Իսկ 2016 թվականի օգոստոս ամսին ամուսինը` ծնված 1958 թ., կնոջն սկսել է  մեղադրել ամուսնական անհավատարմության մեջ, ու հենց զավակների ներկայությամբ ծեծել նրան, ապա վառարանի վրա տաքացրել ջուրն ու  այն լցրել կնոջ վրա, որից հետո նույն վառարանի մեջ տաքացրել մետաղյա ձողը ու այն մոտեցրել  իր երեխաների մոր մարմնի տարբեր մասերին` այդ կերպ վերջինիս առանձին դաժանությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:

Տղամարդը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, բայցեւ չի հերքել, որ ծեծել է:

Նա ցուցմունք տալով հայտարարել է , թե «ծեծել եմ, երբ որ պետք է եղել, լավ եմ արել, որ ծեծել եմ, ոչ միայն ծեծել, այլև ջարդել եմ նրան, քանի որ դրանով հանգստացել եմ»: Կնոջը ծեծելու համար չի փոշմանել և չի զղջացել` ընդգծելով, թե բոլոր տղամարդիկ ծեծում են իրենց կանանց: Ավելին` նա հայտարարել է, թե իր հայրն ու եղբայրը նույնպես ժամանակին ծեծել են իրենց կանանց:Իրենց հարևանները նույնպես ծեծել են և մեծ մասը բաժանված են իրենց կանանցից:
 
Նա իր գործողությունները պատճառաբանել է կնոջ դավաճանությամբ, թե , իբր, նրան երկու անգամ բռնել է իրեն դավաճանելիս, իսկ վերջին անգամ ծեծել է իր Ռուսաստան գնալուց 13 օր առաջ` 2016 թվականի օգոստոսի 26-ին: Ծեծելուց առաջ անձամբ կնոջը տեսել էր «պերեվալներում» մի տղամարդու հետ: Նրան ծեծել է իրենց երեխաների ներկայությամբ և երեխաներին ասել է, թե ինչու համար է ծեծում նրանց մորը:
 
Դաժան վերաբերմունքի արժանացած կինը հիմնականում միայնակ է հոգացել ընտանիքի հոգսը. անասուններ է պահել, անտառից հատապտուղներ կամ բույսեր հավաքել, քաղել ու վաճառել: Կնոջ պատմելով` 2012 թվականից սկսած ամուսինը տարբեր պատճառներով, օրինակ ծխախոտ չունենալու, կամ գյուղացիների կողմից իրեն ձրիակեր անվանելու, որեւէ տղամարդու կողմից կնոջը բարեւելու համար  պարբերաբար վիճաբանել է հետը,  մի քանի օրը մեկ ծեծի ենթարկել` ձեռքերով, ոտքերով կամ տարբեր առարկաներով հարվածներ է հասցնելով իր մարմնի տարբեր մասերին: «Նա ծեծել է, թե անհիմն խանդից, թե տարբեր այլ պատճառներ բռնելով և միշտ ծեծել է տանը, նախապես փակելով բակի և տան դռները, որպեսզի դրսից որևէ մեկը չգա և տեսնի», - ասել է կինը ու նշել, որ երբեմն ծեծել է նաև իրենց երեխաների ներկայությամբ, սակայն երեխաները չեն համարձակվել նույնիսկ ճչալ, իսկ միջամտության փորձի դեպքում ծեծել է նաև նրանց:
 
2016 թվականի ամռանը` խոտհնձի ժամանակ, ամուսնու ձեռքին փող չլինելու, սիգարետ չունենալու, վարկերը մարել չկարողանալու պատճառով զայրացել է ու սկսել կռիվ անել կնոջ հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել գլխին, բռունցքներով` կողերին, ապա հարվածել նաեւ միջամտած  երեխաներին, որից հետո տան հատակին է լցրել խոտհնձի համար առած 2-4 լիտր բենզինը և վառելով կրակայրիչը, սպառնացել է հրկիզել, ասելով «ձեզ տան մեջ պիտի վառեմ», սակայն չի հրկիզել` ասելով. «գնացեք իմ տանից, որպեսզի ավելի «բեթար բաներ չանեմ»: Երբ իրենք հագնվել են, որպեսզի հեռանան, դրսից լսվել է նրա եղբոր ձայնը: Քանի որ դարպասը փակ է եղել, նա ձայն է տվել: Վերջինս  ներս է եկել ու, իմանալով կատարվածի մասին, ամոթանք տվել եղբորը:
 
Պատմելով բռնության հերթական դրսեւորումներից մեկի մասին` կինը նշել է, որ ամուսինն իրեն անհիմն մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, կրկին ծեծել իրենց երեխաների ներկայությամբ` մի քանի անգամ բռունցքներով հարվածներ հասցնելով իր գլխին, դեմքին և կողերին: «Այնուհետև տանը գտնվող վառարանի վրա տարայի մեջ տաքացրել է ջուր և սկզբում եռացրած ջրի մի մասը բաժակի մեջ լցնելով, շփել է  կրծքավանդակի շրջանին, իսկ ջրի մյուս մասը թեյնիկով սկսել է աստիճանաբար  իր մարմնի տարբեր մասերին` թևերին և ոտքերին լցնել, ասելով, որ աստիճանաբար պետք է  ոչնչացնի, այլանդակի, տանջամահ անի: Այդ ամենին ներկա գտվող երեխաներին ասել է. «տեսեք երեխեք, էս ոնցա դիմանում, ոնց որ Կամոն լինի, ձեն չի հանում»», - պատմել է կինը` նշելով, որ ցավերին դիմացել է, որովհետեւ գիտեր, որ եթե ձայն հանի կամ գոռա, նա դրանից ավելի է զայրանալու:
Բռնության այս դաժան տեսարանները սթրեսի են ենթարկել աղջկան, ով օրեր շարունակ գամված է եղել անկողնում:
 
Դրանից մի քանի օր հետո ամուսինը գնացել է Ռուսաստան, իսկ այնտեղից վերադառնալուց առաջ ասել, որ տնից հեռանան:Կինն էլ երեխաների հետ հեռացել է և ներկայումս բնակվում են վարձով` Վանաձոր քաղաքում:
 
Դատարանը հիմնավորված է համարել կնոջը հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամուսնուն առաջադրված մեղադրանքը ու նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով: Բայց ի վերջո կիրառվել է համաներում ու ազատվել պատժի կրումից:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:32 24/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱրտակարգ դեպք Բասենում. 59-ամյա տղամարդն սպանել է քրոջը,դանակահարել զարմիկին, ապա՝ ինքնասպան եղել
20:39 14/05/2019  |  Քրեական խրոնիկոնԿինը դանակահարել է ամուսնուն` իրեն անգործության և գումար ծախսելու մեջ մեղադրելու համար
00:19 09/05/2019  |  Քրեական խրոնիկոնՀայրը բարկացել է դստեր վրա` իրեն չլսելու համար, ապտակել, ու հիմա նրան մեղադրանք է առաջադրվել
20:59 08/05/2019  |  Քրեական խրոնիկոնՄասիսում ամուսինը ծեծել է կնոջը՝ սպիտակ տաբատ կրելու համար
16:22 19/04/2019  |  Քրեական խրոնիկոնԱրցախում 10-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվում է ավագ եղբայրը
12:02 18/04/2019  |  Քրեական խրոնիկոնՔաշել է կնոջ մազերից, գցել գետնին եւ բռունցքով հարվածներ հասցրել դեմքին. ընտանեկան դաժան բռնություն Արմավիրում
23:04 04/04/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմավիրում հայրը կացնով սպառնացել է անչափահաս դստերը
23:50 25/03/2019  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը կրակել է նախկին զոքանչի և նրա ընկերուհու վրա և փախցրել որդուն
23:48 23/03/2019  |  Քրեական խրոնիկոնԽմած տղամարդը ոտքով հարվածել է կնոջը
18:16 21/03/2019  |  Քրեական խրոնիկոն43-ամյա տղամարդը նախին զոքանչին քարշ տալով մտցրել է բնակարան, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, հափշտակել նրա մոտ առկա ոսկյա զարդերն ու դիմել փախուստի

Արխիվ

[]