ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն նախկին որոշումներով անհամեմատ ավելի կոշտ է քննադատել դատարանների իրավակիրառական պրակտիկան 05/27/2019 19:50 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքել է վճռաբեկ դատարանի դատավորների հայտարարությանը, որով բողոքել էին ՍԴ-ի վերջերս կայացրած երկու որոշումների դեմ, որով արձանագրվել էին վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված մի շարք խախտումներ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում դժգոհություն են հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 (վերջին որոշումը կայացվել է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա) որոշումներում տեղ գտած գնահատականներից, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների որակմամբ, նման գնահատականները խարխլում են դատական իշխանության 2 մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների վերը նշված հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների դժգոհությանը, թե Սահմանադրական դատարանը «վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն», ապա նման արտահայտություն պարոն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ չկա: Հավանաբար, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները նկատի են ունեցել 16.04.2019 թվականին մեկ այլ գործով կայացված թիվ ՍԴՈ-1453 որոշումը: Սակայն, եթե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, բացի իրենց մտահոգած բառից, հարկ համարեին ուշադրություն դարձնել նաև այն նախադասությանը, առավել ևս՝ այն պարբերությանը, որում այդ բառը տեղադրված է, ապա ավելի ճիշտ պատկերացում կկազմեին այն կոնտեքստի մասին, որում նշված բառն օգտագործվել է: Բերենք նախադասությունն ամբողջությամբ. «Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը:» (տես՝ ՍԴՈ-1453 որոշման 5.10-րդ կետի վերջին նախադասությունը):
Վճռաբեկ դատարանն ընդդեմ ՍԴ-ի. հայտարարություն
Ի դեպ, Սահմանադրական դատարանը նախկինում կայացրել է մի շարք որոշումներ (օրինակ՝ ՍԴՈ-719 որոշումը), որոնցում անհամեմատ ավելի կոշտ քննադատության է ենթարկել դատարանների, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի, իրավակիրառական պրակտիկան: Սակայն Վճռաբեկ դատարանը, անհասկանալի կամ դեռևս չբացահայտված դրդապատճառներով, արձագանքել է միայն վերը նշված որոշումներին:
Իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մոտ մտահոգություն առաջացրած մյուս արտահայտությանը՝ « լիազորությունների ըստ էության վերազանցում », ապա նշյալ դատավորներն այս դեպքում ևս բավարար ուշադրությամբ չեն ուսումնասիրեն իրենց կողմից քննադատվող տեքստը: Այդ արտահայտությունը հանդիպում է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ, սակայն ոչ թե որպես Սահմանադրական դատարանի գնահատական: Այն բերված է որոշման նկարագրական մասի այն հատվածում, որտեղ Սահմանադրական դատարանը պարզապես շարադրել է դիմող կողմի ներկայացրած փաստարկները՝ առանց սեփական գնահատականները ներկայացնելու (տես՝ ՍԴՈ-1459 որոշման 4-րդ էջի 2-րդ պարբերությունը, նույն որոշման 4.7-րդ կետի առաջին նախադասությունը):
Այն, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները այդքան մակերեսորեն են ծանոթացել ուղղակիորեն իրենց վերաբերող ու իրենց իսկ դժգոհությունն առաջացրած՝ Սահմանադրական դատարանի երկու որոշումներին, որոշակի ստվեր է գցում այդ կարևորագույն դատական ատյանի ողջ գործունեության վրա:
ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյան»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել