ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահեստազորային սպաներին տրամադրվող գումարների տրամաբանությունը սխալ է ընտրված. Կարեն Հակոբյան 05/27/2019 23:14 | ԼՐԱՀՈՍ
«Գումարների տրամադրման տրամաբանությունը շատ սխալ է ընտրված»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը` անդրադառնալով պահեստազորային սպաների բնակարանային ապահովման ընթացակարգում կատարված փոփոխություններին:
Արդեն հայտնել ենք, որ նոր կառավարության թիվ 540 որոշմամբ` փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել 2007 թվականի թիվ 384 որոշման մեջ, որով առաջարկվում է նախկին կարգավորմամբ բնակարան տրամադրելու փոխարեն մարզերում կամ գյուղական համայնքներում այդ կատեգորիային բավարարող սպաներին տրամադրել դրամական միջոցներ՝ բնակարաններն ապահովելու 90, իսկ Երեւան քաղաքում՝ 50 տոկոսով։
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե տոկոսային այդ հարաբերակցությունը ինչի հիման վրա է կատարվել, ՀՀ պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը նշեց. «Մի անգամ ՊՆ նախարարը հայտարարեց, որ կարելի է Երեւանը բեռնափաթել, մարդիկ գնան, մարզերում բնակվեն. միգուցե դա է իրենց տրամաբանությունը»:
Կարեն Հակոբյանի խոսքով` իրենք այս թեմայի շուրջ բանակցությունների մեջ են դեռեւս սեպտեմբեր ամսից. «Մեր առաջին հանդիպմանը վարչապետը խնդիր դրեց, որ գումար հատկացնելու որոշում կայացնելու համար աշխատի հանձնաժողով, որում ընդգրկված կլինի մեզնից մի հոգի, սակայն երբ 40-50 օր հետո հանդիպեցինք փոխնախարար Բալայանի հետ, իմ առաջին հարցը եղավ այն, թե ինչու մեզ հանձնաժողովի մեջ չեն ընդգրկում, փոխնախարարն էլ ասաց, որ ինքը նպխատակահարմար չի գտնում»:
Հակոբյանի խոսքով` երբ երկրորդ անգամ հանդիպեցին վարչապետին, նրան ասացին այդ մասին, նա էլ հայտնեց, որ հանձնաժողով չի աշխատել, եւ այդ գումարի չափը որոշվել է անվտանգության նիստի ժամանակ. «Այդ հանդիպմանը նա նորից խնդիր է դնում, որ որոշման կազմակերպման գործում մենք եւս ներգրավված լինենք ու մեր մտահոգությունները առաջարկենք»:
Մայիսի 10-ին` որոշման ընդունման օրը, սպաները հանդիպեցին ընդունարանի պետի եւ վարչապետի օգնականի հետ եւ բարձրաձայնեցին իրենց հուզող պրոբլեմատիկ հարցերը. «Մենք 50-ից ավել առաջարկություններ ենք գրել, սակայն դրանք չեն ընդունվել»:
Կարեն Հակոբյանը մանրամասնեց` այս պահին 4000 հոգի հերթագրված սպաներ կան, որոնց մեջ եւ զինծառայողներ են, եւ զինթոշակառուներ են, շատերի տարիքն էլ արդեն լրացել է, նրանք կարող են ազատվել եւ այդպիսով դառնալ այս որոշման շահառու. «Այդ ժամանակ կառավարության հատկացրած 5.7 միլիարդ դոլարը չի հերիքելու, որովհետեւ առաջնահերթությունը տրվելու է այդ զինթոշակառուներին»:
Հակոբյանի խոսքով` առաջնահերթություն տրվում է նաեւ սահմանամերձ բնակավայրերում ապրող սպաներին. «Այսինքն` կամ զինթոշակառուն, կամ սահմանամերձի բնակիչը հերթից անկախ առաջ է անցնելու, իսկ Երեւանի հարցն էլի մնալու է: Մեզ ասում են` չե՞ք ուզում` մարզերի խնդիրները լուծենք, մենք ասում ենք` ոչ, ուզում ենք, որ բոլորի խնդիրները ճիշտ լուծեք»:
Սպայի խոսքով` մարդկանց հերթագրում են՝ ընտանիքի կազմին համապատասխան. «Այսինքն՝ եթե դու շահառու ես 2 սենյականոց բնակարանի, դրա գումարն է տրամադրվում, բայց դրա մեջ դեռ 10-15 հզ դոլար պիտի ներդնես, որ այդ տունը դառնա տուն, իսկ մինչ այս 1500 հոգու պատրաստի բնակարաններ են տրվել»:
Հանդիպման վերջում փաստաբան Նորայր Նորիկանը նշեց, որ 50-ից ավել հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՊՆ-ի` սեփականության իրավունքով հայցվորներին պետական բյուջեից բնակարան հատկացնելու կամ համարժեք ֆինանսական միջոցներ տրամադրելու պահանջով. «Նշանակվել են դատական նիստեր, որ սկսվելու են հունիսի 1-ից. տեսնենք` դատական համակարգն ինչպես կարձագանքի դրան»,-ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից