ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոնստանտին Օրբելյանը մամուլից է իմացել Նազենի Ղարիբյանի նշանակման մասին 05/27/2019 18:32 | ԼՐԱՀՈՍ
«Թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը մամուլից են իմացել Նազենի Ղարիբյանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու մասին։ Այն դեպքում, որ նախագահն ու տնօրենը մշտապես միասին պետք է աշխատեն։ Դա անլուրջ վերաբերմունք է մեր անձնակազմին», - լրագրողների հետ զրույցում ասաց Օպերայի թատրոնի երիտասարդական ծրագրերի ղեկավար Լևոն Ջավադյանը։ Վերջինս նշեց, որ կառավարման խորհրդում թատրոնի երկու ներկայացուցիչներին՝ Սերգեյ Սաֆարյանին և Պերճ Քարազյանին ընտրել է թատրոնի անձնակազմի մեծամասնությունը, այդ թվում ինքը և նրանք նախքան խորհրդի նախագահի ընտրությունը պետք է խորհրդակցեին ողջ անձնակազմի հետ։
«Մեր ներկայացուցիչներն ամենաառաջին նիստին ընտրել են մարդու, ով երբեք չի եղել այս թատրոնում, ճանաչում է օպերային թատրոնը միայն բողոքներով», - ասաց Լևոն Ջավադյանը՝ ավելացնելով, որ ինքն ընտրել է Սերգեյին և Պերճին, բայց դեմ է, որ վերջիններս թատրոնի համար այդքան կարևոր պաշտոնում ընտրեն Նազենի Ղարիբյանին։
Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի անդամ Պերճ Քարազյանն էլ՝ պատասխանելով հարցին՝ ինչու է ընտրել Նազենի Ղարիբյանին, կարևորեց վերջինիս ազդեցիկ դերը և ասաց, որ այդ կերպ կարող են իրենց առաջարկներն ավելի հեշտությամբ հասցնել կառավարություն։
«Օրակարգային է թատրոնի աջակցման հիմնադրամի վերաբերյալ հարցը։ Պարզաբանումներ պետք է լինեն, իմանանք ինչ է եղել ու ըստ այդմ հասկանանք այն տարանջատվում է, թե ոչ», - ասաց Պերճ Քարազյանը, ում կարծիքով եթե հիմնադրամը կրում է օպերայի աջակցման անունը, պետք է աջակցի, ինչպես դա արել է նախկինում։
«Այն ժամանակ, երբ նոր ստեղծվեց հիմնադրամը, թատրոնում էի։ Բազմիցս կոլեկտիվի մասնակցությամբ տարբեր համերգներ և ներկայացումներ են ֆինանսավորել։ Մարդիկ հավելյալ աջակցություն, գումարներ էին ստանում։ Կցանկանամ, որ թատրոնի հետ կապակցված հիմնադրամը թատրոնին էլ օգնի կամ չլինի թատրոնի անունից», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Պերճ Քարազյանը։
Հիշեցնենք, որ այսօր օպերայի թատրոնի աշխատակիցները ժողով էին հրավիրել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու Թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշմանը, ըստ որի Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը։ Աշխատակիցները վրդովված էին, քանի որ Նազենի Ղարիբյանին կողմ էին քվեարկել նաև կառավարման խորհրդում թատրոնի ներկայացուցիչներ Սերգեյ Սաֆարյանը և Պերճ Քարազյանը։ Թատրոնի աշխատակիցները որոշեցին մի քանի օր անց կրկին աշխատակազմի ժողով հրավիրել, որտեղ կքննարկվի երկու հարց. Նազենի Ղարիբյանի հրաժարականը օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից և խորհրդում թատրոնի երկու ներկայացուցիչների հարցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ