Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Պահեստազորային սպաների բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում. Նորայր Նորիկյան 05/27/2019   16:02  |  ԼՐԱՀՈՍ

«Տարիներ շարունակ ՀՀ պահեստազորային սպաների բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում, իսկ կառավարության վերջին որոշումից էլ շահառուները դժգոհ են»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը. «Ընդունված որոշումները կիսատ են, իսկ մարդկանց դժգոհությունը՝ օբյեկտիվ. եթե ասում են, որ նախորդ իշխանությունները մատը մատին չեն խփել, դա դեռ չի նշանակում, որ գործող իշխանությունն էլ պիտի հարցն ամբողջությամբ չլուծի»,-նշեց նա։

Բանն այն է, որ ՀՀ զինվորական նախորդ օրենսդրությունը, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության անցնելու մասին» եւ «Զինծառայողները եւ նրանց սոցիալական ապահովության մասին» օրենքները հնարավորություն էին տալիս որոշակի ստաժ եւ վավերապայմաններ ունենալու պարագայում պետությունից անհատույց ստանալ բնակարաններ կամ բնակարանների բարելավման նպատակով ֆինանսական անհատույց աջակցություն։ Սա կարգավորվում էր կառավարության 2007 թվականի թիվ 384 որոշմամբ։ Սակայն Վիգեն Սարգսյանը, դառնալով ՊՆ նախարար, զինվորական օրենսդրությունը փոփոխության ենթարկեց, եւ օրենքների մի մասը ուժը կորցրեց։ Դրանից հետո՝ 2017 թվականի դեկտեմբերին, ընդունվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք, որով կարգավորվում էին նաեւ զինծառայողների բնակարանային խնդիրները։ Վիգեն Սարգսյանը մտցրեց հիփոթեքային հեռանկարով զինծառայողների բնակարանների պայմանների բարելավման ծրագիրը, բայց նույն օրենքի անցումային դրույթով միաժամանակ ընդգծեց, որ այն զինծառայողները, ովքեր կհրաժարվեն հիփոթեքային կարգով բնակարաններ ստանալուց, կպահպանեն պետությունից անհատույց բնակարաններ  կամ ֆինանսական աջակցություն ստանալու իրենց իրավունքը։ Դրանից հետո՝ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, դարձյալ տեղի ունեցան փոփոխություններ։

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ նոր կառավարության 540 որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին 2007 թվականի 384 որոշման  մեջ, ինչը, ըստ նրա, ամբողջ խնդիրը չլուծեց. «Այդ փոփոխություններով առաջարկվում է բնակարան տրամադրելու փոխարեն մարզերում կամ գյուղական համայնքներում  այդ կատեգորիային բավարարող սպաներին տրամադրել դրամական միջոցներ՝ բնակարաններն ապահովելու 90 տոկոսով, իսկ Երեւան քաղաքում՝ 50 տոկոսով։  Հարց է առաջանում՝ մնացած մասն ո՞վ պետք է վճարի եւ ինչո՞ւ, եթե մինչ այս գործող իրավակարգավորումներով պետությունը պարտավոր էր անհատույց, ամբողջ տոկոսով ապահովել բնակարանների բարելավման խնդիրը»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ այստեղ մի այլ խնդիր էլ կա. որոշման մեջ նշված է, որ վկայագիր է տրամադրվում, սակայն եթե 12 ամսվա ընթացքում շահառուները չդիմեն բնակարան ստանալու համար, լրանալուց հետո, թեեւ ֆորմալ առումով պահպանում են բնակարան ստանալու իրավունքը, բայց,  ըստ էության, մտնում են անորոշության ցիկլ. «Սա ՀՀ ԶՈՒ-ում 20 եւ ավելի տարի շարունակ ծառայություն անցած սպաների արժանաապատվության հարցն է, եւ ես կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարությունը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել դրանք, ուստի առաջարկում եմ լուծման իմ տարբերակները»։

Առաջին հերթին, փաստաբանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին ՊՆ նախարարից պահանջել վերջին տարիների, մասնավորապես՝ 1991-92 թվականներից սկսած բարձրագույն սպայական կազմին տրամադրված բնակարանների ցուցակը՝ հասկանալու համար, թե գեներալներից, վարչության պետերից եւ բարձրագույն սպայական կազմի մյուս անդամներից ովքեր են ստացել բնակարաններ եւ արդյոք ունեցել են դրա կարիքը. «Օդում պտտվող տեղեկությունների համատեքստում՝ կան մի շարք գեներալներ, ովքեր, զբաղեցնելով բարձր պաշտոններ, հանրության շրջանակում ունենալով չակերտավոր հեղինակություն եւ որեւէ սոցիալական խնդիր չունենալով՝ ստացել են բնակարաններ, եւ եթե վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության մեջ է,  թող մեկ օրվա ընթացքում նրան տրամադրվի այդ ցուցակը, որովհետեւ եթե չլիներ այդ անօրինական, կոռուպցիոն  եղանակով սպաների բնակարաններ տրամադրումը, եւ դրանց վերադարձի հարց բարձրացվեր, այս խնդիրը չէր լինի»։

Երկրորդ խնդիրը, ըստ փաստաբանի, 50 տոկոսի կարգավորումն է. «Տպավորություն է, թե  այս երկրում այդ 50 տոկոսի տրամաբանությամբ դեռ շարունակում են խնդիր լուծել։ Եթե անգամ 50 տոկոսն են տալիս, թող բանակցեն բանկերի հետ,  թող անտոկոս վարկ վերցնեն եւ փակեն այդ վարկերը, դա շահառուների խնդիրը չէ»։

Նորայր Նորիկյանը հիշեցրեց՝ դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում շուրջ  2.5 միլիարդ ամն դոլար է ներդրվելու՝ այն վերազինելու, արդիականացնելու, սոցիալ-տնտեսական-կենցաղային խնդիրներ լուծելու համար, եւ այդ գումարը, ինչպես ինքն էր հայտարարաել, բերվելու էր հայտնի կոռուպցիոներներից. «Վարչապետի այս դիրքորոշումը  հաստատվեց 2019 թվականի հունվարի կառավարության 1-ին նիստին, ու եթե ենթադրենք, որ այս կառավարությունը 5 տարվա մանդատ ունի, ստացվում է, որ  տարեկան 500 միլիոն դոլար է պատրաստվում ներդնել։ Հիմա եթե յուրաքանչյուրին 40 հազար դոլար էլ հատկացվի, 1000-1100 ընտանիքի դեպքում կստացվի մոտ 44 միլիոն դոլար, այսինքն՝ կառավարության ասածի մեկ տարվա 10 տոկոսը»։

Նորիկյանն ամփոփեց՝ այս փոփոխությունը հակասում է օրենսդրությանը. «Զուտ իրավական առումով այն համարվում է մարդկանց կարգավիճակը վատթարացնող»,-նշեց նա։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

16:48 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍա չափից դուրս լուրջ հայտարարություն է. Նորիկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
15:12 18/05/2019  |  ՀարցազրույցԱրդյոք հաղթահարված է Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը.Նորայր Նորիկյանը հարցադրումներ է բարձրացնում
19:27 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍա արդարացված չէ եւ համահունչ չէ արդի իրավունքի պահանջներին. Նորայր Նորիկյան
11:42 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու». Նորայր Նորիկյան
23:54 23/01/2019  |  Մեկնաբանություն«Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է».Փաստաբան Նորիկյանը՝ Փաշինյանին
22:42 05/09/2018  |  ՄեկնաբանությունԱրմատապես փոխվել է Արցախի հակամարտության լուծման փիլիսոփայությունը. Նորիկյան
18:40 18/08/2018  |  ՄեկնաբանությունԱյսպիսի ճնշումները կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում. Նորայր Նորիկյան
22:20 03/07/2018  |  ՄեկնաբանությունՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրել Միքայել Հարությունյանին. Փաստաբան
12:24 29/04/2018  |  ՄեկնաբանությունՆոր իշխանության թիվ մեկ խնդիրներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության ընդունումը. Նորայր Նորիկյան
19:08 12/04/2018  |  Դատական ռեպորտաժներԽաբված սփյուռքահայի խախտված իրավունքներն աստիճանաբար վերականգնվում են

Արխիվ

[]