ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոտայքի մարզի դատավորները հրաժարվել են քննել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը 05/27/2019 19:13 | Դատական ռեպորտաժներ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հրաժարվել են քննել իրենց գործընկերոջ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի քրեական գործը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը դատարան է ուղարկվել մայիսի 14-ին եւ այս ընթացքում արդեն 4 տարբեր դատավորի է մակագրվել գործը, ովքեր մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ են հայտնել։
Այսպես՝ քրեական գործը դատարան մուտք լինելուց հետո՝ մայիսի 15-ին մակագրվել էր դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը, ով իր նախաձեռնությամբ մայիսի 16-ին ինքնաբացարկ է հայտնել
«Գործով ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը հանդիսանում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ում անձնապես ճանաչում եմ դեռևս 2006 թվականից:
2015 թվականին ինքս նշանակվել եմ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018 թվականից զբաղեցնում եմ նույն դատարանի նախագահի պաշտոնը: Դատավորի պաշտոնում աշխատանքային լիազորություններս իրականացնելու շուրջ հինգ տարիների ընթացքում դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի հետ հաճախ գործնական և անձնական բնույթի շփում ենք ունեցել և այդ ընթացքում ձեռք ենք բերել նաև ընկերական հարաբերություններ: Առկա պայմաններում, գտնում եմ, որ դատավոր Հ.Ավագյանիս անաչառության վերաբերյալ կասկածները, թե՛ սուբյեկտիվ և թե՛ օբյեկտիվ մոտեցմամբ գնահատման արդյունքում, չեն կարող հիմք հանդիսանալ արձանագրելու, որ դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար»,- ինքնաբացարկի որոշման մեջ արձանագրել է Հ.Ավագյանը:
Մայիսի 17-ին գործը մակագրվել է դատավոր Գեղամ Մարգարյանին, ով մայիսի 20-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել։ «Քրեական գործով որպես ամբաստանյալ է հանդիսանում նաև Գագիկ Զենիկի Հեբոյանը, ում հետ նախագահող դատավորս 2008թ.-ից աշխատել եմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Մասնավորապես` աշխատել եմ, որպես գրասենյակի գործավար, այնուհետև, նույն դատարանում աշխատել եմ որպես դատավորի օգնական և վերջինիս հետ գտնվել եմ մտերիմ հարաբերությունների մեջ: 2017 թվականի մարտ ամսից նույն դատարանում նշանակվել եմ որպես քրեական գործերով դատավոր և Գագիկ Հեբոյանի հետ աշխատել ենք հարևանությամբ գտնվող սենյակներում, գրեթե ամեն օր միասին շփվել ենք, քննարկել մեր, թե նեղ անձնական և, թե կենցաղային հարցերը: Միասին մասնակցել ենք, ինչպես մեր անձնական, այնպես էլ ընկերական և համայնքում կազմակերպված միջոցառումներին և գրեթե ողջ համայնքը տեղյակ է, որ մենք հանդիսանում ենք նույն դատարանի նստավայրում աշխատող գործընկերներ»,- նշել է դատավորը:
Մայիսի 21-ին գործը մակագրվել է դատավոր Վարդան Ստեփանյանին, ով եւս մայիսի 22-ին ինքնաբացարկ է հայտնել՝ նույն պատճառաբանությամբ. ամբաստանվող դատավորին ճանաչում է դեռևս 2002 թվականից, երբ որպես վերահսկողության վարչության պետ աշխատում էի ՀՀ արդարադատության նախարարությունում:
նույն օրը՝ մայիսի 22-ին այն մակագրվել է Գոռ Շահբազյանին, որը հաջորդ օրը՝ մայիսի 23-ին նույնպես որոշում է կայացրել ինքնաբացարկի մասին։ Այս պահին գործը որեւէ այդ դատավորի չի մակագրված։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատավոր Գ.Հեբոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանը՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննության վարկածի համաձայն՝ դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:
Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել