Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Դատախազությունը` քաղաքական գործիք 05/26/2019   23:02  |  Վերլուծություններ

Դատախազությունն արդեն պաշտոնապես հաստատել է, որ բողոքարկել է ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, այլ նաեւ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները: Միաժամանակ, քար անտարբերություն դրսեւորել դատական մարմինների նկատմամբ գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից կատարված ճնշման բացահայտ քայլերին:
 
Հիշեցնենք, որ նախ մայիսի 18-ին  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ արեց հավաքվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի` Նոր Նորքի նստավայրի մոտ`դատարանին ստիպելու համար, իսկ արդեն մայիսի 19-ին վարչապետն անձամբ կոչ արեց արգելափակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը` թույլ չտալու դատավորներին մուտք գործել դատարան, իսկ հաջորդ օրն անձամբ, գործադիր ու օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցեց դատարանների արգելափակմանը: Իսկ ոստիկանությունը` դրսեւորելով անգործություն, չկանխեց դատավորների գործունեությանը խոչընդոտելու դեպքերը` ստանձնելով լուռ դիտորդի դեր:
 
Դատախազությունը շրջանցել է բացահայտ կատարված այս հանցավոր դրսեւորումները, որոնք ակնհայտ իրենց մեջ պարունակում են արդարադատությանը խոչընդոտելու եւ սահմանադրական կարգը տապալալու տարրեր` իր անգործությամբ սպասարկելով օրվա քաղաքական իշխանության շահերը: Մյուս կողմից նույն քաղաքական շահերի սպասարկմանն է ուղղված վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու դատարանի որոշման բողոքարկումը:
 
Հարցը  դիտարկենք բացառապես իրավական հարթությունում:
 
Չնայած երկրի վարչապետի մակարդակով դատական իշխանության նկատմամբ դրսեւորված աննախադեպ ճնշմանը` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դ.Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 20-ին որոշում կայացրեց կասեցնել ՀՀ երկրորդ նախագահ  Ռ.Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը եւ դիմել ՍԴ` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի  4-րդ մասով,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  31-րդ հոդվածի  2-րդ մասով, 292-րդ հոդվածի  3-րդ մասով եւ  295-րդ հոդվածով:

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի  4-րդ մասը սահմանում է, որ դաատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  31-րդ հոդվածի  2-րդ մասն ամրագրում է վարույթի կասեցման հիմքերը`նշելով, որ դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել վարույթը, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսինքն դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

292-րդ հոդվածի  3-րդ մասն ամրագրում է դատավորի պարտավորությունը`  քրեական գործը վարույթ ընդունելուց հետո հետազոտել  գործի նյութերը և 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

-  դատական քննություն նշանակելու մասին.
- քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
-  քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.
-  գործը մեղադրողին վերադարձնելու մասին.
-  գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
-  ինքնաբացարկի մասին:
 
Իսկ 295-րդ հոդվածն ամրագրում է, որ դատարանը որոշում է կասեցնել վարույթը, եթե որոշել է դիմել ՍԴ:
 
Դատավորը գործը վարույթ է ընդունել մայիսի 7 -ին, հետեւաբար մինչեւ մայիսի 22-ը պետք է կայացներ վերը նշված որոշումներից մեկը: Ընդ որում` թվարկված որոշումները դատարանը կայացնում է միանձնյա, հետեւապես տրամաբանական է, որ կողմերն այդ մասին նախապես չեն իմացել, իսկ դատախազության մայիսի 20-ի հրապարակային հայտարարությունը, որ դատարանի մայիսի 20-ի որոշման մասին տեղյակ չի եղել, կարծում ենք ուներ հստակ հասցեատեր` նպատակ ունենալով խուսափել քաղաքական ցասման թիրախ դառնալուց:
 
Իրավական տեսանկյունից դատարանի որոշումը տրամաբանական էր`նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս վիճարկել էր ՀՀ քրեական օրոժենսգրքի 300.1-րդ հոդվածին հետադարձ ուժ հաղորդելու սահմանադրականության, ինչպես նաեւ նշված հոդվածի վրա նախագահական սահմանադրական անձեռնմխելիությունը տարածվելու հարցը:

Դատարանը` Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, արել է այն, ինչը իրականում պետք է աներ դատախազությունը` մինչդատական վարույթի ընթացքում եւ ըստ էության փորձել փրկել Փաշինյանին` ՄԻԵԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով խայտառակ պարտությունից:

Դատարանը, որն ըստ էության պետք է քննի քրեական գործը, խնդիր է տեսել Սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքում ու դիմել ՍԴ: Չէիք ասում, թե մեր երկրում դատարանն անկախ է, ոչ ոք հրահանգ չի տալիս... եթե անկախ է` ինչո՞ւ եք խառնվել իրար,  թե «անկախ» է, քանի դեռ կատարում է գործող իշխանության կամքը, իսկ եթե շեղվում է այդ գծից` հայտնվում է քննադատության թիրախում` մեղադրվում հանցավոր ինչ-ինչ ազդեցությունների տակ գտնվելու մեջ: Ի դեպ, այս մասով եւս դատախազությունը դրսեւորել է անգործություն. երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է առանձին դատավորների ենթադրյալ հանցավոր կապերի մասին, իսկ դատախազությունը քրեական գործ չի հարուցում ու չի հանձնարարում պարզելու, թե ովքեր են այդ «հանցավորները», որոնք ազդում են դատարանների որոշումների վրա:

Դառնանք դատավորի` ՍԴ դիմելու հարցին: Դ.Գրիգորյանն ուսումնասիրելով գործի նյութերը գտել է, որ ունի ՍԴ-ի մեկնաբանությունների կարիքը: «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով անձի պատասխանատվության հարցը որոշելու համար իրավակիրառող մարմինը պետք է հիմնվի տվյալ հոդվածի դիսպոզիցայում նախատեսված ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածների վրա, սակայն նույնիսկ ներկա պահին իրավական տեսանկյունով առկա է անորոշություն. պարզ չէ, թե խոսքը 2008 թվականի դրությամբ գործող /2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով հանդերձ/ ՀՀ Սահմանադրության, թե 2015 թվականի փոփոխություններով գործող Սահմանադրության մասին է, քանի որ սույն գործը, ըստ մեղադրանքների որոշումների, ուղղակիորեն շաղկապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, մինչդեռ սահմանադրական կարգ հիմունքներին վերաբերող` ընտրական իրավունքի սկզբունքներն ամրագրող Սահմանադրության 4-րդ հոդվածը 2015թվականից ևեթ նախատեսված է գործող Սահմանադրության 7-րդ հոդվածով: Տվյալ իրադրությունում անհասկանալի է, թե ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը կիրառելիս և Սահմանադրության 4-րդ հոդվածի վրա հղում կատարելիս որքանով է ապահովվելու ՀՀ Սահմանադրության 72-րդ և 79-րդ հոդվածների պահանջները, 4-րդ հոդվածը կիրառելիս պետք է հաշվի առնել արարքի կատարման պահին գործող Սահմանադրությունը /2005 թվականի փոփոխություններով/, թե 2015 թվականից փոփոխություններով հանդերձ Սահմանադրությունը», - նշել է դատավորը: Ավելին` արձանագրել, որ  2005թ. փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասը արձանագրում էր ՀՀ Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ ունենալը, փաստում, որ նրա նորմերը գործում են անմիջականորեն, մինչդեռ 2015թ. փոփոխություններով Սահմանդրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով»: Նկատենք, այդ խմբագրմամբ Սահմանադրությամբ վերացվել է սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու դրույթը:

Բացի այդ դատարանը  խնդրել է Սահմանադրական դատարանին մեկնաբանել` արդյո՞ք ՀՀ նախագահը կամ ՀՀ պաշտոնաթող նախագահը լիազորությունների իրականացման ժամկետում ենթադրաբար հանցանք կատարելիս չեն օգտվել կամ օգտվում քրեական հետապնդման անձեռնմխելիության իրավունքից, եթե օգտվել են կամ օգտվում են, որոնք են այդ երաշխիքից օգտվելու սահմանադրաիրավական պայմանները և սահմանադրաիրավական ինչ կառուցակարգով կարող էր կամ կարող է ՀՀ պաշտոնաթող նախագահի քրեական հետապնդման անձեռնմխելիության հարցը քննարկվել և լուծվել:
 
Դատարանի այս որոշման շուրջ բարձրացված աղմուկը մատնում է քաղաքական իշխանության մտավախությունը: Ըստ ամենայնի` իրենք եւս գիտակցում են առաջադրված մեղադրանքը` 300.1-րդ հոդվածի մասով խնդրահարույց է եւ հակասահմանադրական, հետեւապես դատարանների մուտքերը մայիսի 20-ին փակելով` փորձ է արվել հրապարակավ ազդել դատարանի որոշման վրա ու կանխել ՍԴ դիմելը` դրանով իսկ ավելի դյուրին դարձնելով Ռ.Քոչարյանի փաստաբանների գործը` ամրագրելու համար, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման: Բայց տեղի ունեցավ, ինչն ամենաանսպասելին էր` դատավորը տեղի չտվեց ճնշումներին:
 
Դատախազության բողոքարկումը վարույթը կասեցնելու որոշումն ինչ-որ տեղ ինքնանպատակ է, քանի որ վերաքննիչի որոշումը որեւէ կերպ չի կարող անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման վրա ու եթե դիմողը, տվյալ դեպքում դատարանը` Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ չհրաժարվի դիմումից, ապա ՍԴ-ն պարտավոր է վարույթ ընդունել-չընդունելու մասին որոշում կայացնել ու թերեւս դա է հիմնական պատճառը, որ հիմա արդեն թիրախը ՍԴ-ն է ու քաղաքական ճնշումները կենտրոնացվել են արդեն ՍԴ-ի վրա` պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը:

Դե իսկ դատախազությունը նման ճնշումները չի նկատում, չի տեսնում, նախընտրում է կատարել քայլեր, որոնք այս գործն ուղղակի տանելու են դեպի փակուղի: Հետեւապես Փաշինյանի բողոքն առավելապես պետք է ուղղված լիներ դեպի ՀՔԾ ու դատախազություն, որ նման հնչեղություն ունեցող գործով կատարել են «խոտանված» նախաքննություն`բազմաթիվ կիքսերով: 

Դատախազության բողոքարկման իրավական հնարավոր հետեւանքներին կանդրադառնանք հաջորդիվ: 
 

Հեղինակ` Մարինե Մինասյան


Հարակից հրապարակումներ`

19:23 26/05/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանում դատախազաքննչական համակարգն արձակո՞ւրդ է գնացել
11:46 25/05/2019  |  ՔաղաքականՎարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
22:47 23/05/2019  |  ՔաղաքականՀՀԿ-ն քննարկել է երկրի ներքաղաքական վերջին զարգացումները
22:00 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԿարծում եմ` Վերաքննիչ դատարանը այս հարցով բողոքի քննարկում չի իրականացնելու. Միհրան Պողոսյան
21:05 23/05/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
17:06 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը Քոչարյանի գործով 2 բողոք է ներկայացրել
16:20 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ. Կարեն Մեժլումյան
15:27 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանների շրջափակումն ինքնաբուխ հավաք էր. Վալերի Օսիպյան
13:42 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍԻմացան, որ փաստաբան եմ, գործով եմ եկել, եւ թույլ չտվեցին ներս մտնել. Միհրան Պողոսյան
10:48 23/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում. ՍԴ

Արխիվ

[]