ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը` քաղաքական գործիք 05/26/2019 23:02 | Վերլուծություններ
Դատախազությունն արդեն պաշտոնապես հաստատել է, որ բողոքարկել է ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, այլ նաեւ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները: Միաժամանակ, քար անտարբերություն դրսեւորել դատական մարմինների նկատմամբ գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից կատարված ճնշման բացահայտ քայլերին:
Հիշեցնենք, որ նախ մայիսի 18-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ արեց հավաքվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի` Նոր Նորքի նստավայրի մոտ`դատարանին ստիպելու համար, իսկ արդեն մայիսի 19-ին վարչապետն անձամբ կոչ արեց արգելափակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը` թույլ չտալու դատավորներին մուտք գործել դատարան, իսկ հաջորդ օրն անձամբ, գործադիր ու օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ մասնակցեց դատարանների արգելափակմանը: Իսկ ոստիկանությունը` դրսեւորելով անգործություն, չկանխեց դատավորների գործունեությանը խոչընդոտելու դեպքերը` ստանձնելով լուռ դիտորդի դեր:
Դատախազությունը շրջանցել է բացահայտ կատարված այս հանցավոր դրսեւորումները, որոնք ակնհայտ իրենց մեջ պարունակում են արդարադատությանը խոչընդոտելու եւ սահմանադրական կարգը տապալալու տարրեր` իր անգործությամբ սպասարկելով օրվա քաղաքական իշխանության շահերը: Մյուս կողմից նույն քաղաքական շահերի սպասարկմանն է ուղղված վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու դատարանի որոշման բողոքարկումը:
Հարցը դիտարկենք բացառապես իրավական հարթությունում:
Չնայած երկրի վարչապետի մակարդակով դատական իշխանության նկատմամբ դրսեւորված աննախադեպ ճնշմանը` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դ.Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 20-ին որոշում կայացրեց կասեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը եւ դիմել ՍԴ` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 292-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 295-րդ հոդվածով:
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դաատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է վարույթի կասեցման հիմքերը`նշելով, որ դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել վարույթը, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսինքն դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
292-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է դատավորի պարտավորությունը` քրեական գործը վարույթ ընդունելուց հետո հետազոտել գործի նյութերը և 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
- դատական քննություն նշանակելու մասին.
- քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
- քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.
- գործը մեղադրողին վերադարձնելու մասին.
- գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
- ինքնաբացարկի մասին:
Իսկ 295-րդ հոդվածն ամրագրում է, որ դատարանը որոշում է կասեցնել վարույթը, եթե որոշել է դիմել ՍԴ:
Դատավորը գործը վարույթ է ընդունել մայիսի 7 -ին, հետեւաբար մինչեւ մայիսի 22-ը պետք է կայացներ վերը նշված որոշումներից մեկը: Ընդ որում` թվարկված որոշումները դատարանը կայացնում է միանձնյա, հետեւապես տրամաբանական է, որ կողմերն այդ մասին նախապես չեն իմացել, իսկ դատախազության մայիսի 20-ի հրապարակային հայտարարությունը, որ դատարանի մայիսի 20-ի որոշման մասին տեղյակ չի եղել, կարծում ենք ուներ հստակ հասցեատեր` նպատակ ունենալով խուսափել քաղաքական ցասման թիրախ դառնալուց:
Իրավական տեսանկյունից դատարանի որոշումը տրամաբանական էր`նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս վիճարկել էր ՀՀ քրեական օրոժենսգրքի 300.1-րդ հոդվածին հետադարձ ուժ հաղորդելու սահմանադրականության, ինչպես նաեւ նշված հոդվածի վրա նախագահական սահմանադրական անձեռնմխելիությունը տարածվելու հարցը:
Դատարանը` Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, արել է այն, ինչը իրականում պետք է աներ դատախազությունը` մինչդատական վարույթի ընթացքում եւ ըստ էության փորձել փրկել Փաշինյանին` ՄԻԵԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով խայտառակ պարտությունից:
Դատարանը, որն ըստ էության պետք է քննի քրեական գործը, խնդիր է տեսել Սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքում ու դիմել ՍԴ: Չէիք ասում, թե մեր երկրում դատարանն անկախ է, ոչ ոք հրահանգ չի տալիս... եթե անկախ է` ինչո՞ւ եք խառնվել իրար, թե «անկախ» է, քանի դեռ կատարում է գործող իշխանության կամքը, իսկ եթե շեղվում է այդ գծից` հայտնվում է քննադատության թիրախում` մեղադրվում հանցավոր ինչ-ինչ ազդեցությունների տակ գտնվելու մեջ: Ի դեպ, այս մասով եւս դատախազությունը դրսեւորել է անգործություն. երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է առանձին դատավորների ենթադրյալ հանցավոր կապերի մասին, իսկ դատախազությունը քրեական գործ չի հարուցում ու չի հանձնարարում պարզելու, թե ովքեր են այդ «հանցավորները», որոնք ազդում են դատարանների որոշումների վրա:
Դառնանք դատավորի` ՍԴ դիմելու հարցին: Դ.Գրիգորյանն ուսումնասիրելով գործի նյութերը գտել է, որ ունի ՍԴ-ի մեկնաբանությունների կարիքը: «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով անձի պատասխանատվության հարցը որոշելու համար իրավակիրառող մարմինը պետք է հիմնվի տվյալ հոդվածի դիսպոզիցայում նախատեսված ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածների վրա, սակայն նույնիսկ ներկա պահին իրավական տեսանկյունով առկա է անորոշություն. պարզ չէ, թե խոսքը 2008 թվականի դրությամբ գործող /2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով հանդերձ/ ՀՀ Սահմանադրության, թե 2015 թվականի փոփոխություններով գործող Սահմանադրության մասին է, քանի որ սույն գործը, ըստ մեղադրանքների որոշումների, ուղղակիորեն շաղկապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, մինչդեռ սահմանադրական կարգ հիմունքներին վերաբերող` ընտրական իրավունքի սկզբունքներն ամրագրող Սահմանադրության 4-րդ հոդվածը 2015թվականից ևեթ նախատեսված է գործող Սահմանադրության 7-րդ հոդվածով: Տվյալ իրադրությունում անհասկանալի է, թե ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը կիրառելիս և Սահմանադրության 4-րդ հոդվածի վրա հղում կատարելիս որքանով է ապահովվելու ՀՀ Սահմանադրության 72-րդ և 79-րդ հոդվածների պահանջները, 4-րդ հոդվածը կիրառելիս պետք է հաշվի առնել արարքի կատարման պահին գործող Սահմանադրությունը /2005 թվականի փոփոխություններով/, թե 2015 թվականից փոփոխություններով հանդերձ Սահմանադրությունը», - նշել է դատավորը: Ավելին` արձանագրել, որ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասը արձանագրում էր ՀՀ Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ ունենալը, փաստում, որ նրա նորմերը գործում են անմիջականորեն, մինչդեռ 2015թ. փոփոխություններով Սահմանդրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով»: Նկատենք, այդ խմբագրմամբ Սահմանադրությամբ վերացվել է սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու դրույթը:
Բացի այդ դատարանը խնդրել է Սահմանադրական դատարանին մեկնաբանել` արդյո՞ք ՀՀ նախագահը կամ ՀՀ պաշտոնաթող նախագահը լիազորությունների իրականացման ժամկետում ենթադրաբար հանցանք կատարելիս չեն օգտվել կամ օգտվում քրեական հետապնդման անձեռնմխելիության իրավունքից, եթե օգտվել են կամ օգտվում են, որոնք են այդ երաշխիքից օգտվելու սահմանադրաիրավական պայմանները և սահմանադրաիրավական ինչ կառուցակարգով կարող էր կամ կարող է ՀՀ պաշտոնաթող նախագահի քրեական հետապնդման անձեռնմխելիության հարցը քննարկվել և լուծվել:
Դատարանի այս որոշման շուրջ բարձրացված աղմուկը մատնում է քաղաքական իշխանության մտավախությունը: Ըստ ամենայնի` իրենք եւս գիտակցում են առաջադրված մեղադրանքը` 300.1-րդ հոդվածի մասով խնդրահարույց է եւ հակասահմանադրական, հետեւապես դատարանների մուտքերը մայիսի 20-ին փակելով` փորձ է արվել հրապարակավ ազդել դատարանի որոշման վրա ու կանխել ՍԴ դիմելը` դրանով իսկ ավելի դյուրին դարձնելով Ռ.Քոչարյանի փաստաբանների գործը` ամրագրելու համար, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման: Բայց տեղի ունեցավ, ինչն ամենաանսպասելին էր` դատավորը տեղի չտվեց ճնշումներին:
Դատախազության բողոքարկումը վարույթը կասեցնելու որոշումն ինչ-որ տեղ ինքնանպատակ է, քանի որ վերաքննիչի որոշումը որեւէ կերպ չի կարող անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման վրա ու եթե դիմողը, տվյալ դեպքում դատարանը` Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ չհրաժարվի դիմումից, ապա ՍԴ-ն պարտավոր է վարույթ ընդունել-չընդունելու մասին որոշում կայացնել ու թերեւս դա է հիմնական պատճառը, որ հիմա արդեն թիրախը ՍԴ-ն է ու քաղաքական ճնշումները կենտրոնացվել են արդեն ՍԴ-ի վրա` պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը:
Դե իսկ դատախազությունը նման ճնշումները չի նկատում, չի տեսնում, նախընտրում է կատարել քայլեր, որոնք այս գործն ուղղակի տանելու են դեպի փակուղի: Հետեւապես Փաշինյանի բողոքն առավելապես պետք է ուղղված լիներ դեպի ՀՔԾ ու դատախազություն, որ նման հնչեղություն ունեցող գործով կատարել են «խոտանված» նախաքննություն`բազմաթիվ կիքսերով:
Դատախազության բողոքարկման իրավական հնարավոր հետեւանքներին կանդրադառնանք հաջորդիվ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից