ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019 13:51 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Մայիս Վարդանյանի սպանության գործով դատավարությունը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ 20-ամյա երիտասարդը դաժանաբար սպանվել է 2018 թվականի մայիսին. Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի՝ մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Հետագայում պարզվել էր, որ սպանությունն իրականում տեղի է ունեցել ավտոտնակում, որտեղ մինչ այդ հացկերույթի է մասնակցել։ Առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ դանակով հարվածներ է հասցրել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցնելով յուղ և բենզին այրել է:
Սպանության համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Մհեր Հախնազարյանին։ Ըստ մեղադրանքի՝ 2018թ. մայիսի լույս 16-ի գիշերը, եղբոր` Մուշեղ Հախնազարյանի և Մայիս Վարդանյանի իրենց կողմից որպես արհեստանոց օգտագործվող ավտոտնակում նշել են ավտովերանորոգման նոր սարքավորում գնելու առիթը։ Ժամը 03:30-ի սահմաններում, Մայիս Վարդանյանի և Մուշեղ Հախնազարյանի միջև` վիճաբանություն է առաջացել գողական կյանքով ապրելու հարցի շուրջ, որի ժամանակ, տուժողը պահանջել է դադարեցնել վիճաբանությունն, ինչն անտեսվել է։ Նա սեղանից վերցրել է խոհանոցային դանակը եւ պահել Մուշեղի որովայնի ուղղությամբ, վերջինիս եղբայրն էլ բռնել դանակի շեղբից եւ ոլորելով այն վերցրել Մ.Վարդանյանի ձեռքից, ապա նույն դանակով հարվածներ է հասցրել արդեն անզեն Մայիս Վարդանյանին` պատճառելով` ծակված-կտրված վիրավորումներ և սպանել նրան:
Դատարանում ներկայումս վկաների հարցաքննության փուլն է՝ վերջին նիստում հարցաքննվել է գործով վկա Հրանտ Սահակյանը, ով Հախնազարյան եղբայրներին ճանաչում է որպես Ախպարաշենի բնակիչներ։ Սպանության պահին նա դեպքի վայրում չի եղել։
«2018 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Անդոյի հետ վերջինիս ավտոմեքենայի փոխանցման տուփը վերանորոգելու նպատակով, գնացել ենք Մհերենց ավտոտնակ, որտեղ նրանք ավտոմեքենաներ են վերանորոգում: Մհերը և Մուշեղը խորոված էին արել: Ես, Անդոն, Մուշեղն ու Մհերը նստել ենք հաց ուտելու: Սեղանի մոտ նստած էինք, երբ Մայիսը մեկ ուրիշի հետ եկավ, որն էլ 2/3 բաժակ օղի խմելուց հետո հեռացավ ավտոտնակից: Ժամը 11:00-ի սահմաններում ես, Մայիսը ու Անդոն վերջինիս ավտոմեքենայով գնացել ենք Ծերեթելի`մարմնավաճառի ծառայություններից օգտվելու համար»,- որից հետո վերադարձել ենք Մհեր Հախնազարյանի ավտոտնակ, իսկ ժամը 11:40-ի սահմաններում ես վերադարձել եմ տուն»,- ասաց գործով վկա Հրանտ Սահակյանը: Հրանտ Սահակյանի խոսքով՝ ինքը հաջորդ օրը գնացել է Անդոյենց տուն: Անդոն ասել է, որ մինչև ժամը 3-ը խմել են, Մհերի և Մայիսի միջև խոսակցություն է եղել, բայց լավ է ավարտվել, իսկ թե ինչի մասին են խոսել խնքն անտեղյակ է:
Դատարանում ցուցմունք տվեց նաև գործով վկա, անբաստանյալ Մհեր Հախնազարյանի մայրը` Սոնիկ Սինոսյանը:
Նրա խոսքով` գիշերը ժամը 2:00-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալիս մտել է իրենց ավտոտնակ, որտեղ եղել են Մայիս Վարդանյանը և իր երկու որդիները: Մի քանի րոպե հետո տուն է գնացել: Որոշ ժամանակ անց վիճաբանության ձայներ է լսել. «Խոհանոցում էի և վիճաբանության ձայներ լսեցի, տնից դուրս եկա, գնացի ավտոտնակի մոտ, փորձեցի հարթել վեճը, բայց տղաներս ինձ ասացին, որ տուն գնամ: Դե ես էլ տուն եկա: Մոտ 10-ը րոպե հետո մեծ տղաս` Մուշեղն էլ եկավ տուն»,-ասաց ամբաստանյալի մայրը:
Վերջինիս խոսքով` ինքն անհանգստացել է և ոստիկանություն զանգահարել, բայց ոստիկանները մոտ կես ժամ հետո եկել են, պտտվել և հեռացել` առանց ծառայողական մեքենայից իջնելու: Որոշ ժամանակ հետո վիճաբանության ձայները կտրվել են և որդին` Մհեր Հախանազարյանը տուն է եկել:
«Առավոտյան տղաներիս ձեռքերին քերծվածքներ եմ նկատել, բայց նախորդ օրը տեղի ունեցած վեճի մասին չեմ հարցրել, միասին սուրճ ենք խմել և ես գնացել եմ աշխատանքի: Աշխատանքից վերադարձա տուն և հարևանս ասաց, որ Մհերին տարել են ոստիկանություն»,- նշեց վկան։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 21-ին, որի ժամանակ կշարունակվի վկայի հարցաքննությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել