ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019 11:46 | Քաղաքական
Ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ ‹‹Փաստինֆո››-ի հարցերին է պատասխանում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
-Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի հայտարարության հիմնական մեսիջը:
-Մեսիջ չկար, կար ռեակտիվ արձագանք ստեղծված իրավիճակին, որովհետև վարչապետը հասկացավ՝ կորցրել է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ, որն, անկեղծ ասած, երբեք չի էլ վերահսկել, որովհետև բարձիթողի է եղել, և եղավ այն, ինչ պիտի լիներ, ինչի մասին մենք զգուշացնում էինք: Իրեն հատուկ ռեակտիվությամբ վարչապետը հանդես եկավ այդ պատասխանով, որի բովանդակությամբ կրկին որևէ նշանակալի, ծրագրային բան չասաց:
-Վարչապետը կոչ արեց արգելափակել դատարանները՝ խոստանալով խոսել դատական ոլորտում ժողովրդի իշխանություն հաստատելու մասին, բայց հայտարարութուններ հնչեցին դավադիր պատերազմ հրահրելու վերաբերյալ: Ինչու՞ այս մասին խոսվեց:
-Խոսվեց, որովհետև, ըստ էության, ինքը դավադիր պատերազմ հրահրելը կապում է, կամ իր տեղեկությունները վերաբերում են հավանաբար այն մարդկանց, ովքեր դատվում են այսօր, մեղադրյալի կարգավիճակում էին, հիմա արդեն ոչ, կամ ովքեր ներկայացնում են նախկին ռեժիմի ամենաբարձր ղեկավարությունը: Նաև ակնհայտորեն նկատի ուներ Ստեփանակերտի ղեկավարներին, հատկապես Բակո Սահակյանին: Կրկին անուններ չհնչեցրեց, կրկին որևէ կոնկրետ բան չասաց, բայց կապը միայն դա կարող է լինել: Հենց հատուկ այդ համատեքստում, հատուկ այդ օրն ասել, դա մտցնել հապճեպ պատրաստված ելույթի մեջ, միանշանակ կապը դա է:
-Այսինքն ի՞նչ մեսիջ էր ուզում ուղարկել Արցախի ղեկավարությանը:
-Որ հանգիստ նստեն տեղները, որ փռելու է ասֆալտին, ծեփելու է պատերին, բայց չեմ կարծում, թե Արցախում դրանից շատ վախեցան, որովհետև տեսել են, որ անգամ Երեւանում վարչապետը չի ծեփում պատերին, չի փռում ասֆալտին, և մեսիջները ավելի շուտ ուղղված են իր պաշտանմունքով զբաղված Youtube-ի վիդեոների տակ մեկնաբանություններ գրողներին, քան իրական քաղաքական դեմքերին, որովհետև գործողություններն այնպիսին են, որ հստակաբար որևէ լուրջ, համակարգային, խորը քայլեր երբևէ չեն արվել:
-Դատարանները արգելափակելու հայտարարությունը վարչապետը հնչեցրեց Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո սկսված ակցիաներից հետո: Չե՞ք կարծում, որ վարչապետը այս կերպ փորձեց կանխել այդ ակցիաները:
-Ոչ իհարկե: Ըստ ամենայնի վարչապետը բոլորից շուտ ուներ այն տեղեկատվությունը, որ ընդհանրապես հանվելու են մեղադրանքներն ու գործը ապօրինաբար ուղարկվելու է Սահմանադրական դատարան և դրանով, ըստ էության, իրեն սարսափելի ապտակ է հասցվել և ինքը ծայրահեղ զայրույթի ծայրահեղ պահին որոշեց անել մի բան, որի ձևավորման մասին մտածեց հետ, բայց ընթացքում վստահ եմ պլանավորեց , որպեսզի արևմուտքին, միջազգային հանրությանը կամ ոչ արևմուտքին, աշխարհի այլ կողմերին ցույց տա, որ Հայաստանում դժգոհ են դատական համակարգից: Հակառակ պարագայում այդ մեկնաբանությունը չէր տա, որ պետք էր ցույց տալ ուրիշներին, որովհետև Հայաստանում չկա մի սթափ մտածող մարդ, բացի այն խիստ կասկածելի բնութագիր ունեցող իրավաբաններից և խիստ կասկածելի քաղաքական կողմնորոշում ունեցող անձնացից, որոնք չակերտավոր վստահում են դատական համակարգին: Որևէ այլ քաղաքացի, որը իրականությունը տեսնում է չի կարող վստահել դատական համակարգին, հետևաբար կարիք չկար Հայաստանի քաղաքացիներին ապացուցելու, որ ՀՀ քաղաքացիները դատական համակարգին չեն վստահում: Ակնհայտորեն դա արվեց դրսի համար,կրկին ևս մեկ վատնում էներգիայի, հեղափոխական մեթոդով կրկին ոչ հեղափոխականությամբ շարունակվող ինչ-որ քայլ: Տխուր է, որ համատեքստն է այդպիսին:
-Փաշինյանն ասաց՝ ինքը տեղյակ է եղել, որ ԱՀ նախագահները Ռ. Քոչարյանի գործով ներկայանալու են դատարան, արդյո՞ք չէր կարող միջամտել, այնպիսի քայլեր անել, որ նախագահները չգան և երաշխավորագիր չստորագրեն:
- Իհարկե կարող էր, կարող էր զանգահարել, փչել հեռախոսի մեջ և դրանից Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ականջները կցավեին և նրանք չէին գա Երևան, բայց վարչապետը նախընտրեց ապտակ ստանալ նրանցից: Այս վարչապետը շատ է սիրում իր լուրջ հակառակորդներից ապտակ ստանալ, իսկ փոքրիկ հակառակորդներին բավական բարեհաջող կարող է ոչնչացնել: Դե հիմա դա իր գործելաոճն է, որի համար ինքն է հետո գին վճարելու, ցավոք սրտի վճարելու է այդ գինը, դա է խաղի կանոնները, բայց ցավոք սրտի իր գին վճարելը լինելու է այս հասարակության և այս ժողովրդի գին վճարելը, այսինքն ժողովուրդը պատասխանատվություն է ստանձնել իր համար և ինքը ստանձնել է պատասխանատվություն ժողովրդի համար, բայց իր սխալները լինելու են ժողովրդի սխալները, և ժողովուրդը կրելու է պատասխանատվություն իրեն ընտրելու համար, բայց այլ այլընտրանք չկար էլ, պիտի ինքն ընտրվեր և դա այդ պահին ճիշտ քայլ էր, բայց մյուս կողմից ընտրությունը այնպես էր արվել, որ այլ այլընտրանք չկար, և փաստորեն իշխանության եկավ մի մարդ, որը հրաշալի հեղափոխական առաջնորդ էր, բայց բոլորին հակառակ ուղղությամբ ապահեղափոխական ղեկավար, որը ուղղակի չի կարողանում կառավարել երկիրն ու այն մատնում է քաոսի, որովվհետև վճռական չէ, որովհետև չգիտի ինչ է անում, իրեն շրջապատել է ապիկար կադրերով, որոնք իրենց հերթին փչացնում են ամեն ինչ և ամեն ինչ թողնում են իր ուսերին, և ինքն էլ գաղափար չունի՝ ինչպես լուծել այս բարդագույն, ծանրագույն խնդիրները, չունի վճռականություն, մոլորված է իր գաղափարներով, հավատում է ինչ-որ եթերային թավիշների, սիրո, համերաշխության: Ինձ թվում է նա հաճույք է ստանում այդ տխմար արտահայտությունը շարունակ կրկնելուց, բայց կրկնում է մարդը, իրեն դուր է գալիս, դուր է գալիս, ի՞նչ անենք, դրա համար մենք ենք գին վճարելու և նաև մենք ենք պատասխանատու նաև: ՀԻմա իրենից չենք պահանջում մասսայականորեն փոփոխություններ, ուրեմն մենք էլ ունենք մեր պատասխանատվությունը, միայն իրեն մեղադրել չի կարելի:
Զրուցեց՝ Սոնա Գեւորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից