Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   19:38  |  ԳՈՐԾ #

1993թ. դեկտեմբերին, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը։ Վերջինիս սպանությունը ձախողվեց, որն արժեցավ երկու երիտասարդի մահ. Վանո Սիրադեղյանը չներեց Ջիլավյանի սպանության ձախողումը եւ հանձնարարեց սպանել այն երիտասարդներին, ում վստահվել էր Ջիլավյանի սպանությունը՝ հետքերը թաքցնելու համար։  «Փաստինֆո»-ն ներկայացնում է նորանկախ Հայաստանի արյունոտ հերթական էջի մանրամասները՝ ըստ հերթականության։

Ձևավորվել էր հանցավոր խումբ՝ Ջիլավյանի սպանությունն իրագործելու համար

1993թ.-ի վերջերին  ՆԳ Ներքին նախարար Վանո Սիրադեղյանը անձնական շահագրգռությունից ելնելով, ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին և նրա տեղակալ Արծրուն Մարգարյանին  հանձնարարում է կազմակերպել ու Մոսկվա քաղաքում իրականացնել  Հայկական Միջազգային Անսամբլեայի նախագահ, ՌԴ քաղաքացի Սերժ Ջիլավյանի սպանությունը:

Վերադասից առաջադրանքը ստանալով,  վերջիններս  ձեռնարկում են սպանությունն իրագործելու միջոցառումը:

Վանո Սիրադեղյանի հետ համաձայնեցված՝ Վահան Հարությունյանը և Արծրուն Մարգարյանը ստացած հանձնարարությանը ներգրավում են ՀՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի աշխատակից Նորայր Թադևոսյանին, նրա հարևան Կարեն Ռաֆայելյանին և վերջինիս ընկեր՝ Արթուր Հովհաննիսյանին, ով հայնի է «Կյաժ» մականվամբ:

Բանդայի անդամներին խոստացել էին  փող, բնակարաններ, արտոնություններ

Նրանք 1993 թ. նոյեմբերի վերջերին Մոսկվայից գալով Երևան՝ Նորայր Թադևոսյանի միջոցով հանդիպումներ են ունենում   Վահան Հարությունյանի և Արծրուն Մարգարյանի հետ, որի ժամանակ   որոշակի դրամական վարձատրության, բնակարաններ ու այլ արտոնություններ հատկացնելու և իրենց անձնական անվտանգությունը երաշխավորելու պայմանով  պատրաստակամություն են հայտնում Մոսկվայում Սերժ Ջիլվայանի սպանությունն իրականացնելու վերաբերյալ:

Ուշագրավ է, որ Կարեն Ռաֆայելյանին առաջարկվում է սպայական կոչում  և համապատասխան աշխատանք ՀՀ ՆԳՆ համակարգում, իսկ  Արթուր Հովհաննիսյանին, որն այդ ժամանակ գտնվում  էր հետախուզման մեջ  և նրա նկատմամբ կար  կալանավորելու սանկցիա,  տրվում է  է քրեական հետապնդումից խուսափելու երաշխիքներ:

Բացի այդ, Արթուր Հովհաննիսյանի առաջարկությամբ՝ նույն սպանության իրագործմանը ներգրավվում են նաև Արթուր Հովհաննիսյանի՝ Մոսկվայում բնակվող ընկերներ՝ Հայկ Միքայելյանը և Համլետ Կարապետյանը:

Սպանության նախապատրաստության սկզբնական արդյունքները զեկուցվում են Վանո Սիրադեղյանին, ով հանձնարարում է շարունակել միջոցառումը՝ Արթուր Հովհաննիսյանին և մյուսներին գործելու ազատություն տալով և ապահովելով նրանց՝ Մոսկվա մեկնելու ու սպանության նպատակով համապատասխան գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և փաստաթղթերը:

Ըստ գործի նյութերի՝Վանո Սիրադեղյանն իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հանել ու Արծրուն Մարգարյանին է տվել ՊԲ տեսակի Կ 068 Լ համարի խլացուցիչով ատրճանակը՝ որպես սպանության գործիք:

Արդեն 1993թ. նոյեմբերի վերջին օրերին Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆաեյելյանը ֆինանսավորվում և ուղարկվում են Մոսկվա, որպեսզի տեղում իրականացնեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Իսկ մոտավորապես 5 օր անց, սպանությունն իրագործելու համար՝ նրանց է միանում Նորայր Թադևոսյանը՝ իր հետ Մոսկվա  տանելով Վանո Սիրադեղյանի տրամադրած խլացուցիչով ու իր հաշվեցուցակային Մակարով տեսակի ատրճանակները, ինչպես նաև՝ դրանցից կրակ արձակելու համար նախատեսված փամփուշտներ և ընթացիկ ծախսերի գումար:

Հանցավոր խմբի անդամները  Մոսկվայում  բնակվում են Կարեն Ռաֆայելյանի բնակարանում, որտեղ էլ պահում են խլացուցիչով ատրճանակը:

Վերջիններս  համատեղ քննարկումների ընթացքում մշակում են սպանությունն իրագործելու հնարավոր տարբերակներ: Տարբերկաներից մեկի համաձայն, նախատեսված է եղել, որ   Արթուր Հովհաննիսյանի միջոցով  Սերժ Ջիլավյանի նստավայր մուտք գործելով՝ Նորայր Թադևոսյանն սպանելու է նրան, որից հետո նրանք պետք է աննկատ դուրս գան շենքից և հեռանան՝ դրսում իրենց սպասող  ավտոմեքենայով: Իսկ այդ ընթացքում Կարեն Ռաֆայելյանը  պետք է գտնվեր իր բնակարանում՝   ստանձնելով կապավորի դերը՝ միջոցառման ձախողման կամ այլ բարդություններ առաջանալու դեպքում՝  Նորայր Թադևոսյանի տված հեռախոսահամարով  Երևան զանգահարելու համար:

Սակայն  հանցգործության իրագործումը  դժվարացել ու ձգձգվել է Նորայր Թադևոսյանի և մյուսների կամքից անկախ պատճառներով, նաև՝ Սերժ Ջիլվայանի անձնական անվտանգությունն  ապահովված լինելու հետևանքով:  

Հանցագործության նախապատրաստական փուլում դեռ Նորայր Թադևոսյանի և մյուսների հանցավոր մտադրության մասին Սերժ Ջիլավյանը տեղեկատվություն է ստանում՝ հատուկ այդ նպատակով Երևանից Մոսկվա ժամանած ՝ Վահրամ Քամալյանի /մականունը՝ Ճուտ/ միջոցով:

Ումի՞ց  էր Քամալյանը տեղեկացել  Սերժ Ջիլավյանի սպանության կազմակերպման  մասին

Վահրամ Քամալյանը  մինչև 1993թ. Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Միքայելյանի և Համլետ Կարապետյանի հետ աշխատել է  Երևանի Դվին հյուրանոցի պահպանության ծառայությունում և եղել նրանց մտերիմ ընկերը:

1993 թ. Նոյեմբերի վերջերին  Մոսկվա մեկնելուց առաջ Արթուր Հովհաննիսյանը հանդիպում է  Վահրամ Քամալյանին և պատմում նախապատրաստվող սպանության մասին՝ հայտնելով նաև, որ Ջիլավյանին սպանելու  առաջադրանքն ստացել է Ներքին գործերի նախարարության  բարձրաստիճան  ղեկավարներից, իսկ սպանության նախաձեռնողն անձամբ՝  ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն է:

Բացի այդ, վերջինս նաև հայտնում է բոլոր այն մարդկանց անունները, ովքեր ներգրավված են սպանության կազմակերպման գործում: Արթուր Հովհաննիսյանը Վահրամ Քամալյանին առաջարկում է միանալ իրենց, սակայն մերժում է ստանում:

Սերժ Ջիլավյանը տեղեկանում է, որ իրեն պատրաստվում են սպանել   

Վահրամ Քամալյանը ցանկանալով կանխել Սերժ Ջիլավյանի սպանությունը  և միաժամանակ  զերծ պահել ընկերներին դրան մասնակից դառնալու հնարավոր վտանգներից, նախ հանդիպում է սպանությունը պլանավորող անձանցից Համլետ Կարապետյանի եղբորը՝ Կարապետ Կարապետյանին և խնդրում ՝ զանգահարել Մոսկվա ու զգուշացնել տղաներին, որպեսզի վերջիններս չհամաձայնվեն Արթուր Հովհաննիսյանի առաջարկներին, սակայն իր ներկայությամբ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության  ժամանակ Համլետ Կարապետյանը եղբորն ասում է, որ Արթուր Հովաննիսյանն արդեն Մոսկվայում է և իրենց հետ հանդիպել է արդեն: Դրանից հետո Վահրամ Քամալյանը գնացել է Հայկ Միքայելյանի տուն և նրա հորը՝ Սպարտակ Միքայելյանին խնդրել, որպեսզի իրեն տանի  Զվարթնոց օդանավակայան ու ճանապարհի Մոսկվա՝ շտապ տղաներին հասնելու պատճառաբանությամբ:

Հասնելով Մոսկվա՝ Վահրամ Քամալյանը  հանդիպումներ է ունենում Հայկ Միքայելյանի, Համլետ Կարապետյանի և վերջինիս կնքահայր՝ Գրիշա Թավրիզովի հետ ու հավաստիացնում նրանց, որ Սերժ Ջիլավյանին սպանելուց  բացի Արթուր Հովհաննիսյանը վերացնելու է նաև հանցավոր խմբի տղաներին:

Դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան Գրիշա Թավրիզովը   նախապատրաստվող սպանության մասին անձամբ տեղեկացնում է Սերժ Ջիլավյանին: Վերջինս էլ այդ մասին հայտնում է  ՌԴ պետանվտանգության մարմիններին և միարժամանակ, միջոցներ է ձեռնարկում իր անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցով հանցավոր խմբի անդամներին վնասազերծելու ուղղությամբ:  

Հանցավոր խմբի անդաներից մեկը համաձայնում է համագործակցել ՍԵրժ Ջիլավյանի և ՌԴ իրավապահների հետ

Նույն օրը Գրիշա Թավրիզովի  հիշատակած անձանցից Վահրամ Քամալյանը, Համլետ Կարապետյանը և Հայկ Միքայելյանը բերվում են Սերժ Ջիլավյանի նստավայր, իսկ դեկտեմբերի 9-ին Ջիլավյանի թիկնապահները  հայտնաբերում և վերջինիս նստավայր են բերում Արթուր Հովհաննիսյանին, ով խոստովանում է նախապատրաստվող սպանության փաստն ու համաձայնում համագործակցել Սերժ Ջիլավյանի և ՌԴ իրավապահ մարմինների հետ՝ Նորայր Թադևոսյանին վնասազերծելու և սպանության նախապատրաստման հանգմանքների վերաբերյալ հրապարակայնորեն հանդես գալու հարցում:     

Սերժ Ջիլավյանի նստավայրում կազմակերպվում է տեսաձայանագրում, որի ընթացքում  Վահրամ Քամալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Գրիշա Թավրիզովը, Համլետ Կարապետյանը և Հայկ Միքայելյանը պատմում են նախապատրաստվող սպանության վերաբերյալ իրենց հայտնի հանգամանքները, հայտարարելով՝որ այն  կազմակերպվել ու պատվիրել է ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը:

 Սերժ Ջիլավյանը այդ մասին հայտնում է  իրավապահ մարմիններին և ասում, որ սպանությունն իրագործելու նպատակով Մոսկվա ժամանած ՆԳՆ աշխատակից Նորայր Թադևոսյանը բանդայի մյուս անդամ՝ Կարեն Ռաֆայելյանի հետ գտնվում են Խիմկի քաղաքի բնակարանում:

Իրավապահների կողմից  որոշում է կայացվում ձեռնարկել օպերատիվ միջոցառում՝ Նորայր Թադևոսյանին ձերբակալելու և նրա մոտ գտնվող հրազենն առգրավելու նպատակով:

Որոշվում է  վնասազերծել  Նորայր Թադևոսյանին

Մշակվում է  վնասազերծման  հատուկ պլան, որի համաձայն միջոցառման ընթացքում  Նորայրի կողմից դիմադրություն ցույց տալու կամ հրազեն գործադրելու  հնարավորությունը բացառելու և մարդկային զոհերից խուսափելու  նպատակով  նրանց առաջարկվում է  նախապատրաստվող սպանության հանգամանքները   քննարկվելու պատրվակով մտնել բնակարան, հնարավորինս շեղել  Նորայրի ուշադրությունը և օպերատիվ խմբի ներխուժելու պահին կանխել վերջինիս կողմից  հրազեն գործադրելու  հնարավոր փորձը:

Մշակված պլանի համաձայն նույն օրը ուշ երեկոյան իրականացված օպերատիվ միջոցառման ընթացքում  միլիցիայի հատուկ ջոկատայինները ներխուժում են Խիմկի քաղաքի վերոհիշյալ բնակարան և ուժի գործադրմամբ վնասազերծում Նորայր Թադևոսյանին՝առգրավելով նրա մոտ եղած լիցքավորված ատրճանակը :

Նորայր Թադևոսյանը գլխի է ընկնում,  որ իր  ձերբակալությունն իրականացվել է Վահրամ Քամալյանի, Արթուր Հովհաննիսյանի, Համլետ Կարապետյանի ու Հայկ Միքայելյանի օգնությամբ:

Մոսկվա քաղաքի ՆԳ վարչություն բերման ենթարկվելուց հետո, Նորայր Թադևոսյանը համառորեն ժխտել է  իր մասնակցությունը Սերժ Ջիլավյանի սպանության նախապատրաստությանը ու պնդել, որ նման առաջադրանք որևէ մեկից չի ստացել:

Նորայր Թադևոսյանը և Կարեն Ռաֆայելյանը  ազատ արձակվեցին, իսկ քրեական գործ չհարուցվեց

Չնայած Նորայր Թադևոսյանի ու Կարեն Ռաֆայելյանի պատճառաբանություններն էապես հակասել են  մինչ այդ  ձեռք բերված տվյալներին, ինչպես նաև առկա են եղել բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները լիարժեք նախաքննություն ձեռնարկելու և դեպքի իրական հանգամանքները պարզելու համար, սակայն վերջիններիս պատճառաբանությունները օրենքով նախատեսված կարգով չեն ստուգվել:

Արդեն բերման ենթարկվելու հաջորդ օրն առավոտյան Նորայր Թադևոսյանը և Կարեն Ռաֆայելյանն ազատ են արձակվում: Ոմանց կարծիքով ՝  վերջիններիս ազատ արձակումը   եղել է ղեկավարության ցուցումով:

Ապա՝ ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Ջիլավյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու  փաստի առթիվ  քրեական գործ չի հարուցվել:

Վանո Սիրադեղյանը հրամայում է սպանել  Արթուր Հովհաննիսյանին և Կարեն Ռաֆայելյանին

ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը՝ Սերժ Ջիլավյանի սպանությունը ձախողելու համար և իր կազմակերպած այդ հանցագործության հանգամանքները թաքցնելու նպատակով, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, Վահան  Հարությունյանի և Արծրուն Մարգարյանի միջոցով կազմակաերպելով Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի առևանգումն ու ապօրինի ազատազրկումը, այնուհետև՝ Վահան Հարությունյանի միջոցով կազմակերպել ու իրագործել է նրանց սպանությունը: Այդ ամենը տեղի է ունեցել ընդամենը 3 օրվա ընթացքում:

Արծրուն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ՆԶ վարչության հատուկ բաժնի աշխատակիցներ՝ Երանոս Մելքոնյանը,Գագիկ Պետրոսյանը, Հայկ Աղաջանյանը ու Մուրադ Դաշտոյանը Երևանի Երիտասարդական պալատից առևանգում են Արթուր Հովհաննիսյանին ու Կարեն Ռաֆայելյանին՝ տանելով նրանց ՆԶ վարչություն:

Վանո Սիրադեղյանը  Վահան Հարությունյանին հանձնարարում է  առևանգվածներին պահել ՆԶ վարչությունում, միաժամանակ՝ հայտնելով, որ ցանկանոյւմ է  անձամբ զրուցել Արթուր Հովհաննիսյանի հետ:

Կատարելով Վահան Հարությունյանի հանձնարարությունը, ՆԶՎ հատուկ բաժնի վերոնշյալ աշխատակցիները  Արթուր Հովհաննիսյանին  ու Կարեն Ռաֆայելյանին բռնության գործադրմամբ, ապօրինաբար, ձեռնաշղթաներով ազատզրկման մեջ  են պահում ՆԶ վարչությունում:

Վանո Սիրադեղյանը  Վահան Հարությունյանին հանձնարարում է  առևանգվածներին տեղափոխել  քաղաքից դուրս՝ ապահով տեղ ու սպասել իր հետագա ցուցումներին:

Խոսակացության ժամանակ Վանոն ասում  է,  որ Արթուր Հովհաննիսյանին ամեն դեպքում պետք է վերացնել:

Առաջադրանքը ստանալուն պես՝ Վահան Հարությունյանը ՆԶ վարչության հատուկ բաժնի վերոնշյալ  աշխատակիցների ուղեկցությամբ, Արթուր Հովհաննիսյանին և Կարեն Ռաֆայելյանին նույն օրը՝ հունվարի 23-ին, ժամը 22-ի սահմաններում տեղափոխում է Վարդաշենում գտնվող  ամառանոց, որտեղ նրանց  ապօրինի կերպով ազատազրկված վիճակում պահում են մինչև  հունվարի 24-ը՝ նեռարյալ:

Ամառանոցում Վահան Հարությունյանն  առանձին զրույց է ունենում Արթուր Հովհաննիսյանի հետ՝ ցանկանալով պարզել  Սերժ Ջիլավյանի սպանության ձախողման իրական պատճառներն ու մեղավոր անձանց: Սակայն Հովհաննիսյանը պնդում է, որ սպանության ձախողման մեջ ինքը մեղավոր չէ: Զրույցի ժամանակ  Վահան Հարությունյանը Արթուր Հովհաննիսյանին  նախազգուշացնում է, որ  մոսկովյան իրադարձությունների հետ կապված ճիշտ  տեղեկություններ չհայտնելու համար իրեն կսպանեն, բայց Հովհաննիսյանը  պահանջում է անձամբ հանդիպել Վանո Սիրադեղյանի հետ:

Հունվարի 24-ի առավոտյան Վահան Հարությունյանը վերադառնալով ՆԶ վարչություն, հանդիպում է  Վանո Սիրադեղյանի հետ, պատմում Արթուր Հովհաննիսյանի հետ ունեցած խոսակցության մասին, ինչի ժամանակ էլ՝ Վանո Սիրադեղյանը Վահանին հանձնարարում է  սպանել Արթուր Հովհաննիսյանին և Կարեն Ռաֆայելյանին ու վերացնել բոլոր հետքերը:

Ողջ ընթացքում Վանո Սիրադեղյանը պարբերաբար զանգահարում է Վահան Հարությունյանին՝ ցանկանլով պարզել, թե ինչ փուլում է իր տված հանձնարարության կատարումը: Դեռևս առաջադրանքը չկատարած՝ Վահան Հարությունյանը Սիրադեղյանին զեկուցում է դրա  կատարված լինելու մասին:Վահան Հարությունյանն այդ ընթացքում մտածում է իրեն տրված  առաջադրանքից խուսափելու մասին:

Նույն օրը երեկոյան նա Երանոս Մելքոնյանին հանձնարարում է մեկնել ամառանոց և սպանել այնտեղ պահվող  Արթուր Հովհաննիսյանին ու Կարեն Ռաֆայելյնաին: Սակայն Երանոս Մելքոնյանը  հրաժարվում է մասնակցել սպանությանը:

Ով ՞պետք է կատարեր սպանությունը

Երանոս Մելքոնյանից բացասական պատասխան լսելուց հետո   Վահան Հարությունյանը   որոշում է սպանության իրագործմանը ներգրավել  ՆԶ վարչության այլ աշխատակիցների, իսկ սպանության անմիջական կատարումը հանձնարարել ՆԶՎ-ում աշխատող իր մորաքրոջ  որդուն՝ Սահակ Բալյանին՝ ասելով, որ ամառանոցում գտնվող առևանգնված անձանց պետք է գնդակահարել որպես Հայրենիքի դավաճանների:

Սպանությունն իրագործելու համար կազմվում է հանցավոր խումբ, որի մեջ են ներառվում Վահան Հարությունյանի օգնականներ՝ Արթուր Շահբազյանը և Արթուր Խաչատրյանը, թիկնապահներ՝ Մովսես Ներսիսյանը և Խաչատուր Դովլաթյանն ու ՆԶՎ աշխատակից՝ Մկրտիչ Առաքելյանը:

Մշակելով հանցագործության կատարման պլանը՝ Վահան Հարությունյանն իր օգնականներ՝ Արթուր Շահբազյանին ու Արթուր Խաչատրյանին, թիկնապահներ՝ Մովսես Ներսիսյանին ու Խաչատուր Դովլաթյանին հանձնարարում է երկու կողմից ավտոմեքենաներով փակել և հսկել դեպի սպանության վայր տանող ճանապարհահատվածը՝սպանությունն առանց խնդիրների իրագործելու համար:

Իսկ Մկրտիչ Առաքելյանին հանձնարարվում է Սահակ Բալյանի հետ մեկնել անմիջապես սպանության կատարման վայր՝հարկ եղած դեպքում նրան օգնելու  համար:

Վահան Հարությունյանը հանցավոր խմբին որպես սպանության գործիք տրամադրում է  ՆԶ վարչության զինանոցից հանված  խլացուցիչով «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը:

Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը

1994 թ. հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 02-ի սահմաններում  հանցագործության մասնակիցները  համատեղ մշակված պլանի ու դերաբաշխման համաձայն՝ մեկնում են Վարդաշենի ամառանոց: Այնտեղ  Արթուր Շահբազյանը և Սահակ Բալյանն ամառանոցում հերթապահող ՆԶՎ աշխատակիցներին խաբում  են՝ ասելով թե  Արթուր Հովհաննիսյանին և Կարեն Ռաֆայելյանին  պետք է տանեն  առերեսման՝  Մոսկվայից եկած ոմն անձնավորության հետ:

Սահակ Բալյանի ու Մկրտիչ Առաքելյանի կողմից սպանության կատարման վայր է ընտրվում Երևան-Նուբարաշեն-Վարդաշեն ճանապարհների խաչմերուկին հարող ամայի տարածքը:

Դրանից հետո Մկրտիչ Առաքելյանը՝ հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով զինված, միայնակ մնացել է նշված վայրում, իսկ Սահակ Բալյանը վերադարձել է ամառանոց՝ Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի հետևից:

Բալյանը պատճառաբանելով, որ վերջիններս չպետք է տեսնեն, թե ինչ ճանապարհով են գնում առերեսման վայր, Հայկ Աղաջանյանի հետ կապում է նրանց ձեռքերն ու աչքերը  և նստեցնելով իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, տանում է  սպանության համար նախատեսված  վայր:

Տեղ հասնելուն պես Սահակ Բալյանը վերցնելով իրեն տրամադրված խլացուցիչով ինքնաձիգը, մեքենայից իջեցնում է Արթուր Հովհանիսյանին և տանելով ավտոմեքենայից շուրջ 20 մետր հեռավորության վրա, խլացուցիչով ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանում է նրան:

Նրանց հեռանալուց հետո, ավտոմեքենայի մեջ մնացած  Կարեն Ռաֆայելյանը  Հայկ Աղաջանյնին  հայտնում է իր վատ զգացողության մասին: Հայկ Աղաջանյանը, որ անտեղյակ էր Արթուր Հովհաննիսյանին  և Կարեն Ռաֆայելյանին սպանելու մտադրությունից,  անհանգստանալով՝ Կարեն Ռաֆայելյանի հետ իջնում է մեքենայից և գնում Սահակ Բալյանի և Արթուր Հովհաննիսյանի հեռացած ճանապարհով:

Դեպքի վայրին մոտնենալիս՝ Աղաջանյանը նկատում է  արդեն վայր ընկած, անշարժացած Արթուր Հովհաննիսյանին և նրա կողքին՝ ինքնաձիգը ձեռքին կանգնած Սահակ Բալյանին:

Կռահելով, որ տեղի է ունեցել սպանություն, Հայկ Աղաջանյանը բնազդաբար նետվում է դեպի Նիվայի մոտ կանգնած Մկրտիչ Առաքելյանը   և  բղավում՝  միջամտության կոչելով:

Մինչ Հայկ Աղաջանյանի՝ իր մոտ վերադառնալը, Բալյանն ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանում է նաև Կարեն Ռաֆայելյանին:

Սպանության դեպքի վայրում Հայկ Աղաջանյանի և Սահակ Բալյանի միջև տեղի ունեցած ընդհարման ժամանակ, Սահակ Բալյանը պատճառաբանում է, թե՝ սպանությունը կատարել է, որովհետև զոհվածները  եկել էին սպանելու Վանո Սիրադեղյանին և իր եղբորը՝Վահան Հարությունյանին:

Այնուհետև Սահակ Բալյանը ու Մկրտիչ Առաքելյանը անմիջապես դեպքի վայրում թաքցնում են  սպանվածների դիակները՝ դրանք ծածկելով քարերով ու հողակտորներով:

Հանցագործության ավարտից հետո, սպանության մասնակիցները առանձին խմբերով վերադարձել են  ՆԶ վարչություն և կատարվածի մասին հայտնել Վահան Հարությունյանին: Վերջինս էլ իր հերթին սպանության իրագործման մասին զեկուցել է Վանո Սիրադեղյանին:

Քրեական գործով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եւ առնչություն ունեցած անձինք ենթարկվել են պատասխանատվության՝ դատապարտվելով ազատազրկման։ Բացառությունը Վանո Սիրադեղյանն է, ով, լինելով ամբաստանյալ, 2000 թվականի ապրիլին դիմել է փախուստի՝ մինչեւ խորհրդարանը քննարկում էր նրան կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:15 06/11/2018  |  ՄամուլԸնտրություններից հետո Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Իրատես de facto»
18:01 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը. Նիկոլ Փաշինյան
09:48 03/10/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը սպասում է, որ իր վրայից հանվեն մեղադրանքները. «Ժամանակ»
09:23 23/01/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Հրապարակ»
10:32 14/11/2017  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. «Հայկական ժամանակ»
18:40 14/05/2014  |  Քրեական խրոնիկոն«Մոսոյի» եւ «Իսոյի» հանցավոր անցյալի գլխավոր դերակատարներից է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը

Արխիվ

[]