ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019 14:51 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ իր հետագա պաշտոնավարումն այլեւս նպատակահարմար չի գտնում։ Ավելի ուշ հրավիրվել էր նիստ, որի ընթացքում արձանագրել էր հրաժարական ներկայացնելու փաստը եւ Գագիկ Հարությունյանի լիազորությունները համարել դադարած։ ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով վերապահվել էր տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին։
Նշենք, որ համաձայն ՀՀ սահմանադրության 174-րդ հոդվածի՝ Բարձրագույն դատական խորհուրդն ունի 10 անդամ, որից 5-ը ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի, 5-ը՝ Ազգային ժողովի կողմից։ Ընդ որում, նույն հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր. Գագիկ Հարությունյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել ԱԺ քվոտայով՝ 2018 թվականի մարտի 5-ին, հետագայում արդեն ԲԴԽ անդամների կողմից ընտրվել նախագահ։
Այսինքն՝ ԲԴԽ նոր անդամի թեկնածուի հարցը դարձյալ վերապահված է ԱԺ-ին։
«Փաստինֆո»-ն ներկայացնում է օրենսդրական այն ընթացակարգը, որ սահմանված է ԲԴԽ անդամի, ապա նաեւ՝ նախագահի ընտրության համար։
ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է ԲԴԽ անդամների ընտրության կարգը։ Ըստ դրա 144-րդ հոդվածի՝
1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝
ա. լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ.
բ. պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում
2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Թեկնածուն առաջադրվում է խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին:
Նշենք նաեւ, որ թեկնածուների առաջադրման եռամսյա ժամկետի լրանալուց հետո արդեն՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև՝ ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» համաձայն՝ ԲԴԽ նոր նախագահի ընտրությունը կատարվում է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Առաջադրված թեկնածուի ընտրությունն արդեն կարգավորվում է «Դատական օրենսգրքի» 84-րդ հոդվածով, որի համաձայն՝ նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները: ԲԴԽ նախագահն ընտրվում է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից