Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/25/2019   12:41  |  Հարցազրույց

«Պետական համակարգի, այդ թվում՝ արդարադատության նկատմամբ վստահության թեմայով խոսելիս պետք է խոսենք ոչ թե վստահության վերականգնման, այլ դրա կառուցման մասին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Սիմոնյանը։ Նրա հետ զրուցել ենք անցումային արդարադատության, վեթթինգի, դրանց գործիքակազմերի, ինչպես նաեւ՝ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծամ մասին

-Պրն Սիմոնյան, քանի որ մեկնաբանությունները շատ են եւ տարբեր, կսահմանե՞ք՝ ինչ է իրենից ենթադրում անցումային արդարադատությունը։

-Անցումային արդարադատությունը բավականին լայն հասկացություն է, որի առաջնային խնդիրը հասարակական համերաշխություն ապահովելն է նախկինում հանցագործություն կատարված անձանց եւ հասարակության միջեւ։ Սա ենթադրում է հաշտեցման գործիք եւ չի ենթադրում պատժիչ ինչ-որ բան։ Այս գործիքակազմը առաջին հերթին օգտագործվում է այն երկրներում, որոնք նախկինում ունեցել են պատերազմական կամ քաղաքացիական պատերազմական իրադրություն, եւ անցում են կատարել խաղաղ պայմանների, եւ որպեսզի ամբողջ հասարակությանը չդատեն, որովհետեւ բոլորն էլ հանցագործություն կատարած են եղել այդ շրջանում, որոշում են, որ կարելի է դիմացինին ներել եւ ներման միջոցով հաշտեցման գնալ։ Մյուս տարբերակը՝ ավտորիտար իշխանություններից հետո վերականգնվող ժողովրդավար իրականություններն են, որտեղ նոր իշխանությունները փորձ են անում վերականգնել հանրային վստահությունը ամբողջ պետական համակարգի, այդ թվում՝ արդարադատության նկատմամբ։

-Մեզանում ո՞ր տարբերակն է կիրառական։

-Ավելի շատ երկրորդը, որովհետեւ մենք սոցիալական բախում, որպես այդպիսին, չունենք, որ հաշտեցնենք։ Բայց երկրորդն էլ կիրառելի է շատ սահմանափակ եղանակով, որովհետեւ մենք նախկինում դատարանների նկատմամբ վստահություն չենք էլ ունեցել ոչ Սովետական միության, ոչ Առաջին Հանրապետության, ոչ Ռուսական Կայսրության, ոչ Օսմանյան Կայսրության շրջանում, եւ այդպես մինչեւ Կիլիկիան Հայաստան կարող ենք գնալ, բայց այնտեղ էլ չգիտենք՝ վստահություն եղել է թե չէ։ Այսինքն՝ մենք պետք է խոսենք ոչ թե վստահության վերականգնման մասին, այլ վստահության կառուցման մասին։ Սրա համար լրիվ այլ տրամաբանություն է գործում, եւ այլ գործիքակազմ է աշխատում։ Ուստի, եթե մենք ուզում ենք կառուցել վստահություն, պետք է ոչ թե վերանայենք նախկինում կատարված գործողությունները, այլ սկսենք զրոյական մակարդակից։ Իսկ եթե ուզում ենք վերանայել, պետք է սկսենք անկախության առաջին օրվանից. շատ սխալ կլինի, եթե մենք այստեղ ընտրողական վերաբերմունք դրսեւորենք, եւ օրինակ, վերջին տասը տարվա կտրվածքով վերանայենք, որովհետեւ դրանից առաջ էլ կլինեն գործողություններ, որոնք կմնան չբացահայտված։ Արդյունքում՝ կստացվի, որ հանցագործություն կատարած անձանց մի մասը պատասխանատվության է ենթարկվում, մյուս մասը՝ ոչ։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ ինչ գործիքներ ենք ընտրում, ինչպես ենք դա կիրառում եւ ինչ նպատակով։

-Իսկ ովքե՞ր պետք է ներգրավված լինեն դրա իրականցման գործում, որպեսզի հանրային վստահությունը բավարար լինի։

-Գիտե՞ք՝ դժվար է ասել. եթե մենք խոսում ենք ներգրավվածության մասին, ապա դա պետք է անեն հասարակության հնարավորինս լայն շերտեր. կարող են լինել քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմության կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բայց պետք է նաեւ հասկանալ, թե այդ անձանց ներգրավելով՝ նրանց առջեւ ինչ խնդիր ենք դնում. եթե խնդիր ենք դնում վերանայել դատավորների մասնագիտական ունակությունները, ապա վստահեցնում եմ, որ մենք կքանդենք համակարգը, եւ չենք ստեղծի, արդյունքում՝ կունենանք ավելի վատ իրավիճակ։ Որովհետեւ մասնագիտական գիտելիքների գնահատման ասպարեզում ես կխուսափեմ որեւէ անձի իրավունք վերապահել դատավորի մասնագիտական գիտելիքները վերանայել։ Դա կարող է ավելի վատ հետեւանքների հանգեցնել, եւ ամենալավ դատավորները, արժանապատվությունից ելնելով, միանգամից հրաժարական կտան եւ դուրս կգան համակարգից, եւ համակարգում նորից կունենանք միջակություն։ Դրա համար պետք է շատ նուրբ մոտենալ այդ հարցին։

-Վեթթինգն առհասարակ ի՞նչ մեխանիզմներ է ենթադրում։

-Վեթթինգը, ըստ էության գնահատման, զսպման պրոցես է, որ իրականացվում է քաղաքական կապերի, կոռուպցիոն ռիսկերի, գույքային դրությունը պարզելու միջոցով, առանձին երկրներում՝ նաեւ մասնագիտական գիտելիքների վերհանման միջոցով։ Այս երրորդ կոմպոնենտի հետ կապված ես, ինչպես ասացի, խնդիր տեսնում եմ, որովհետեւ հարց է առաջանում. ո՞վ պետք է գնահատի դատավորներին։ Վերջին 5-6 տարվա ընթացքում արդարադատության ակադեմիան ավարտողները մոտ 50 քննություն են տվել եւ մտել դատական համակարգ՝ որպես դատավորներ, ունենք եւ դատավորներ, ովքեր 90-ականներից պատահաբար նշանակվել են դատավոր եւ մինչ օրս աշխատում են՝ իրականացնելով հենց այնպես դատավարություններ։ Հիմա տարանջատու՞ւմ ենք այս մարդկանց թե՞ բոլորին նույն չափանիշներով գնահատում։

-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը։

-Կխուսափեի գնահատման պրոցեսին մասնակցություն ունենալուց, որովհետեւ ես մտածում եմ, որ պետությունն ունի իրավապահ համակարգ, Ազգային անվտանգության ծառայություն, եւ ենթադրում եմ՝ իմ ենթադրության մեջ ինչ-որ առումով վստահ լինելով, որ դատավորների բավական մեծ քանակի վերաբերյալ գործեր կան։ Եվ եթե կան, ապա ինչու՞ չեն բացահայտվում եւ այդ մարդկանց համապատասխան պատասխանատվության չեն ենթարկում։ Միգուցե դա էլ մաքրման պրոցես կլինի։

- Վեթթինգի հարցի բարձրացումն ինչքանո՞վ էր ճիշտ ձեզ համար հենց այս փուլում։

-Դե, մենք էլ ենք զարմացած, որովհետեւ կարծում ենք, որ այս մեկ տարին, ըստ էության, բացթողնված ժամանակ էր, եւ կարելի էր օգտագործել, հատկապես, երբ այդ հեղափոխական ավյունը հասարակության մեջ կար, եւ այդ ընթացքի մեջ կարելի էր բավականին լուրջ փոփոխություններ իրականացնել եւ ներուժը չսպառել։ Հիմա այդ ներուժը կամաց-կամաց սառում է, ինչի արդյունքում մենք միգուցե չկարողանանք հասնել մաքրման այն աստիճանին, որին կարող էինք հասնել նախկինում։

-Վեթթինգի նկատմամբ դատավորների արձագանքն ինչպե՞ս կգնահատեք։

-Մեծ քանակությամբ լավ դատավորներ ավելի շատ են ցանկանում, որ համակարգը մաքրվի, քան մենք, որովհետեւ դա իրենց միջավայրն է, եւ իրենք ուզում են նորմալ աշխատել, եւ այն վատ դատավորները, որ կան, նախ անվանարկում են իրենց, ապա՝ թույլ չեն տալիս նորմալ աշխատել։ Դրա համար էլ մի մասի մոտ բավականին դրական է, մյուս մասի մոտ՝ բացասական։

-Իսկ ի՞նչ ժամկետներ կպահանջվեն դրա իրագործման համար։

-Եթե մենք որոշել ենք, որ անպայման վեթթինգի ճանապարհով ենք գնում, ըստ էության, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է մտցնենք։ Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու համար հանրաքվե պետք է լինի, որովհետեւ դա վերաբերում է դատական իշխանությանը, որը առանց հանրաքվեի չի կարող լինել։ Հանրաքվեն իրականացնելու համար պետք է պատրաստվենք, պետք է առաջանան դեմ-կողմ թեւեր, որոնք իրենց տեսակետներն առաջ կտանեն։ Իսկ մինչ այդ պետք է մշակվի այն փաթեթը, որի միջոցով այդ ամենը պետք է տեղի ունենա։ Եթե ժամանակային կտրվածքով ասենք, մի տարին էլ կարող է անցնել։

-Պրն Սիմոնյան, խոսենք նաեւ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին. ինչու՞ հենց հիմա առաջացավ դրա անհրաժեշտությունը։

-Ես մտածում եմ, որ դրա անհրաժեշտությունը կարող էր շատ ավելի շուտ առաջանալ, եւ կարծում եմ, որ բոլոր հակաիրավական արարքները, որ նախկինում կատարվել են, պետք է անպայման համապատասխան արձագանքի արժանանան, եւ այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարել, նաեւ պատիժ կրեն, որովհետեւ դա է պահանջում անպատժելիության մթնոլորտի վերացումը, եւ պատժի անխուսափելիության սկզբունքի գործնական կիրառումը։ Այս առումով էլի ողջունելի է, որ Ազգային ժողովը կարող է ճշմարտության բացահայտման հանձնաժողով ձեւավորել եւ փորձել ինֆորմացիա վեր հանել։

-Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել դա, ի՞նչ ակնկալել։

-Դա պետք է ինչ-որ առումով փակ ռեժիմով արվի, որովհետեւ կարող է նաեւ բանակի հետ կապված պետական գաղտնիք լինի։ Այսինքն՝ այստեղ էլ պետք է զգույշ լինենք, եւ խորանանք միջոցների, մեթոդների, գործիքակազմի մեջ։ Ակնկալիքն այն է, որ բացահայտվեն բոլոր հակաօրինական արարքները եւ տրամադրվեն Դատախազությանը, որպեսզի դրանցով քրեական գործեր հարուցվեն։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

00:00 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում կքննարկվեն անցումային արդարադատությանը վերաբերող հարցերը
14:50 28/01/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Հարությունյանը՝ անցումային արդարադատության մասին
15:00 29/10/2018  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի «անցումային արդարադատության» մասին
15:17 03/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում օտարերկրյա փորձագետների հետ քննարկվել են անցումային արդարադատության իրականացմանն առնչվող հարցեր 
20:59 08/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացատրեց անցումային արդարադատության էությունը
11:46 29/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Անցումային արդարադատության» փորձը Լեհաստանում
13:43 22/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ներկայացրեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հիմնավորումը
14:39 21/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱնցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը. Զեյնալյան
11:37 19/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Զոհրաբյանը սահմանադրական կարգի տապալման վտանգ է տեսնում
11:18 19/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ

Արխիվ

[]