ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման վերաբերյալ 05/24/2019 10:38 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 23-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ Մաս 3-րդի (արդարադատություն, ազատություն և անվտանգություն) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Տարիներ շարունակ մենք շատ լավ փաստաթղթեր ենք ունեցել, փորձել դրանք իրականացնել, կատարողականներ ցույց տալ, սակայն իրականում քաղաքացիներն իրենց վրա շատ քիչ փոփոխություններ են զգացել: Քանի որ Հայաստանն այսօր գտնվում է շատ կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում, այժմ մենք պետք է այս քննարկումներով, համատեքստին իրական իրադրությունից ելնելով, մատնանշենք այն խնդիրները, որոնք այսօր կարևոր են և հանրությունը սպասում է դրանց: Մշտապես պահելով մեր մշտադիտարկման ու գնահատման կենտրոնում՝ պետք է ՔՀԿ-ների աջակցությամբ փորձենք օժանդակել կառավարությանը՝ դրանք իրականացնելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորելով քննարկումը, նշեց, որ ՀՀ-ԵՄ հիմնարար պայմանագրի հաջող իրականացումը հնարավոր չի լինի կաատարել միայն ու միայն պետության ջանքերով: «Քաղաքացիական հասարակությունն այստեղ պետք է ունենա որոշիչ դերակատարում, ինչը նախատեսված է հենց պայմանագրով: Այն փուլից, երբ մենք կառավարությունում սկսեցինք մշակել այս համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, մենք հետամուտ եղանք նաև խորհրդակցություններ, քննարկումներ իրականացնել քաղհասարակության հետ: Հատկանշական է, որ հենց այդ քննարկումները սկսեցին հենց ՔՀԿ գործընկերների նախաձեռնությամբ, երբ դեռևս նախորդ ամռանը մենք ծավալուն փաթեթ ստացանք՝ մի քանի ՔՀԿ-ների կողմից մշակված առաջարկությունների փաթեթով»,-ասաց փոխնախարարը:
«Հայաստանի քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ»,- այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: Նա նշեց, որ այս բարեփոխումների իրականացման համար ՀՀ-ն ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ, իսկ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ամուր հիմք է հանդիսանում դրա իրագործման համար:
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն էլ հույս հայտնեց, որ նման ձևաչափով քննարկումներն առավել հաճախակի կլինեն: Նա դատական և իրավական բարեփոխումների 2024 թ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման թեմայի շրջանակում ներկայացրեց իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հիմնական առաջնահերթությունները:
ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը խոսեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի ընդունման մասին: Իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման հիմնական առաջնահերթությունների մասին իրենց տեսակետները հայտնեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի ներկայացուցիչներ Ժաննա Ալեքսանյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արտակ Կիրակոսյանը, ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022թթ. ազգային ռազմավարության ընդունուը և դրա հիմնական առաջնահերթությունները ներկայացրին արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Շուշանիկ Ղուկասյանը և վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի աշխատակից Լարիսա Հարությունյանը: Անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հիմնական առաջնահերթությունները ներկայացրին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետներ Արտյոմ Մեսրոպյանը և Նարեկ Ենոքյանը:
Արդարադատության փոխնախարարը հանդիպման վերջում հույս հայտնեց, որ ՔՀԿ-ների կողմից ակտիվ առաջարկություններ կստանան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել