ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կադաստրը՝ տեղեկատվական մոնստր կառու՞յց 05/24/2019 12:54 | Մեկնաբանություն
Կառավարության նիստերը հոգեբանական բավական հետաքրքիր նյութ են պարունակում: Տեսախցիկը ռենտգենի նման է՝ ոչ միայն արձանագրում է բարձրաձայն ասվածը, եթե մարդը լուռ է անգամ՝ ժեստերի և հայացքի, աչքերի միջոցով նրա հույզերը շատ պարզորոշ են փոխանցվում: Վերջին նիստի ընթացքում տեսախցիկը ֆիքսել էր նիստի ժամանակ կողք-կողքի նստող երկու պաշտոնյաների՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի և Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի՝ մեկմեկու ուղղված հայացքները:
Անդրադառնալով նոր կառավարության այս երկու պաշտոնյաների՝ նիստի ընթացքում բարձր ձայնով հայտնած մտքերին ու տեսակետներին, ինչպես նաև՝ թեմային՝ վարչապետի և փոխվարչապետ Ավինյանի անդրադարձներին, ընդհանրապես, խնդրո առարկա հայեցակարգին, հանգում ես այն եզրակացության, որ առաջիկայում հանձինս Կադաստրի կոմիտեի՝ կունենանք հսկայական բազայի տիրապետող մի կառույց, ուր ներառված կլինեն հատուկ ռեժիմային համարվող անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ջրային տարածքների, պատմության և մշակույթի հուշարձանների , նաև՝ տնտեսական ներուժի մասով՝ ընդերքի, գյուղատնտեսության, ինչպես նաև՝ պլանավորման մասով՝ քաղաքաշինության և տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը կսպասարկվի կադաստրի կոմիտեի միջոցով:
Այս համատեքստում էլ նիստի ընթացքում պարզորոշ արտահայտվեց քաղաքաշինության և կադաստրի ոլորտները ղեկավարող 2 պաշտոնյաների՝ Վահագն Վերմիշյան-Սարհատ Պետրոսյան անհամաձայնությունների բնագծերը:
Մի փոքր նկատառում և մեծ անհամաձայնություն
Սարհատ Պետրոսյանի զեկույցից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը «մի փոքր նկատառում» ասելով խոսք խնդրեց՝ ներկայացնելով իր մեծ անհամաձայնությունը հայեցակարգի վերաբերյալ՝ այն համատեքստում, որ անշարժ գույքի կադաստրի վարման հիմնական նպատակը անշարժ գույքի առկայության և դրա նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու քաղաքացիների սահամանափակումների գրանցումն է:
«Էս ինչ որ մեր կոլեգան հիմա թվարկեց, էս ամեն ինչը քաղաքաշինության կոմիտեի գործառույթներն են: Իմիջիայլոց, անշարժ հուշարձանները ևս համարվում են քաղաքաշինական օբյեկտներ: Եվ մենք մեր գործառույթը չենք կարողանում իրականացնել մի պարզ պատճառով՝ քանի որ չունենք ամենակարևորը՝ չունենք կադաստր, որի վրա կարող ենք դա նստացնել: Հիմա, փոխանակ մեր կոլեգան զբաղվի իր անմիջական գործով , այսինքն, կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ»:
Այստեղ միջամտում է վարչապետը և կոռեկտության կոչում /ասֆալտին փռող, պատերին տվողն՝ ուրիշ վարչապետ է, չշփոթել/ Վերմիշյանին, նշելով, որ հարցը մինչ կառավարության օրակարգում ընդգրկվելը, անցել է նախարարական կոմիտեով: Ի դեպ, այս կերպը կառավարության աշխատաոճի բաղադրիչն է եղել նաև նախկինում, փոխանակ բոլոր հարցերի վերաբերյալ առաջարկություն-դիտողություն-անհամաձայնությունները մինչև կառավարության նիստը լուծվեն, աշխատանքային ռեժիմով հստակեցվեն, ոմանք գերադասում են հենց նիստի ընթացքում քննարկում ծավալել: Իհարկե, տարօրինակ բաներ էլ են պարզվում քննարկումների ժամանակ, օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ երկու կոմիտեներից մեկը նախարարական կոմիտեի անդամ չէ, իսկ մյուսը՝ անդամ է: Այս հարցադրմանս ֆորմալ պատասխանն էլ տվեց Փաշինյանը, թե՝ միևնույն է, եթե անդամ էլ լիներ քաղշինը, մեկ է, իր մեկ ձայնը որոշիչ չէր լինելու:
Ուշագրավ է, որ վարչապետի ֆորմալ բացատրությունները փոխվարչապետ Ավինյան իր խոսքով բովանդակային հուն տեղափոխելով, հստակ շեշտադրմամբ նկատեց՝ ունենք կադաստրային քարտեզի խնդիր, որը պիտի լուծենք, կադաստրի կոմիտեն նախաձեռնողականություն է ցուցաբերել, ինչը ողջունելի է: Ըստ նրա՝ քաղաքաշինական կոմիտեն շարունակելու է վարել քաղաքաշինական կադաստրը, իսկ թե որ սերվերների վրա ենք պահելու, էական չէ: Կարևորը մեռյալ կետից շարժվելն էր:
Իհարկե քաղշին-կադաստր փոխհրաձգությունն այսպես չավարտվեց, Վահագն Վերմիշյանը շրջանցելով Ավինյանին՝ միանգամից վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում խնդրեց խնդրո առարկա թեմայով, վարչապետն էլ՝ խոստացավ այն առաջիկա օրերին կազմակերպել և հարկ եղած դեպքում՝ խորամուխ լինել, մինչև վերջին դետալը հասկանալ՝ ինչն-ինչոց է:
Տեսնենք՝ թեման կթեժանա, թե՞ կմարի…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից