ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայկական ընտրություն» նախաձեռնությունը հայտարարում է Հայաստան-Արցախ միավորման անհրաժեշտության մասին 05/24/2019 12:36 | ԼՐԱՀՈՍ
Ստեփանակերտում մի շարք կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ և անհատ գործիչներ, առաջնորդվելով ազգային֊պետական պատասխանատվությամբ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես վերահաստատել են Արցախի՝ միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի եւ լիիրավ մաս լինելը, ինչպես նաև Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու իրենց քաղաքական վճռականությունը։ «Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու պետականակերտումը երաշխավորող օրակարգը» ֊ ասվում է հայտարարության մեջ։
Մենք ողջունում ենք համահայաստանյան քաղաքական կյանքի ժողովրդավարացմամբ պայմանավորված հանրային և քաղաքական ինքնակազմակերպման գործընթացները նաև Արցախում։ Հատկապես ոգևորիչ են Միացման հաղթական քաղաքական հայեցակարգին վերադառնալու հարաճուն գիտակցումը և կամքը, որը մեր դիտարկմամբ շատ ավելի լայն ընդգրկում ունի, և շուտով սույն հայտարարությունը ստորագրող շրջանակը զգալիորեն կարող է ընդլայնվել։
Տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքական վերնախավի կեղծիքով և սպառնալիքով հանրությանը պարտադրվել է Արցախը Հայաստանից առանձին ներկայացնելու ոչինչով չհիմնավորված և Արցախյան շարժման բուն նպատակի հանդեպ ուղակի դավաճանական բեմականացում, որի խայտառակ հետևանքներն են ազատագրված տարածքի մեծ մասի դեռևս ամայի լինելը, «հայաստանցի֊ղարաբաղցի» ազգապառակտման դրսևորումները, տարածքային զիջումների օրակարգով տարված բանակցությունները, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական, ընտրական և այլ իրավունքների սահմանափակումները։
Հայ ժողովուրդը և պետությունը քայլեր են կատարում անկախացումից ու ազատամարտից ի վեր մեր անցած ուղին վերախմբագրելու, անցյալի վարչախմբերի աններելի սխալները շտկելու ուղղությամբ։ Այսօրվա Հայաստանում ժողովրդի կարծիքը արժևորված է ավելի քան երբեք։ Ուստի եկել է պահը միահամուռ և վճռական վերահաստատելու, որ Արցախը Հայաստանի հանրապետության անբաժան մասն է արդեն 30 տարի՝ ոչ միայն փաստացի, այլև իրավաբանորեն։ Հանրապետության հռչակումը և հանրաքվեն ԽՍՀՄ օրենքին համապատասխանեցնելու պատրվակով պարտադրված, ավելորդ և շփոթ ստեղծող գործողություններ էին, և ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես անկախացում Հայաստանից։
Հրատապ անհրաժեշտություն է պետական և հանրային հարթություններում օր առաջ դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնց համատեքստում ենթադրվում է, որ Արցախը առանձին պետություն է, առանձին ժողովրդով։ Արցախի հայաստանապատկանությանը հակասող և թյուրիմացություններ ստեղծող բոլոր մակարդակի իրավական ակտերը ենթակա են աստիճանական համապատասխանեցման ՀՀ Անկախության Հռչակագրին, դրա հիմքում դրված ու դեռևս խորհրդային ժամանակներում ընդունված՝ Արցախը Հայաստանի հետ միավորվելու պատմական որոշմանը, ինչպես նաև վերջինով պայմանավորված փաստացի իրողություններին։
«Հայկական ընտրություն» նախաձեռնությունը, տարիներ շարունակ փաստացի համակարգելով Միացման պայքարը, իր փորձագիտական կազմի ջանքերով պատրաստել է Միացման քաղաքական հայեցակարգի մանրամասն հիմնավորումները և վերոհիշյալ գործողությունների ճանապարհային քարտեզը։ Մոտ օրերին ևս մեկ անգամ դրանք կներկայացվեն հանրությանը Ստեփանակերտում և Երևանում։ Կից նաև կներկայացվեն «Հայկական ընտրության» առաջարկները Միացման ճանապարհային քարտեզի պետական առաջխաղացմանը օժանդակող քարոզչության, հանրային և քաղաքական քայլերի ժամանակացույցի, ինչպես նաև Արցախի առաջիկա տեղական ընտրություններում «Միացման» կողմնակիցների համատեղ մասնակցության գաղափարական֊ծրագրային և կազմակերպչական սկզբունքների վերաբերյալ։
Կեցցե միացյալ, ինքնիշխան և ազատ Հայաստանը
«Հայկական ընտրություն» նախաձեռնություն
22 մայիսի 2019թ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից