ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է. Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում 05/24/2019 15:19 | Մարզական
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԼ եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Լեյբորիստների խմբակցության ղեկավարի տեղակալ Թոմ Վաթսոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Համայնքների պալատում տեղի ունեցած քննարկման տեսագրությունը: Իր ելույթում Թոմ Վաթսոնը սկանդալ է որակել այն, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանալու մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել Բաքվում: Խորհրդարանականը իր դժգոհությունն է արտահայտել նաև այն հանգամանքի կապակցությամբ, որ Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել հայկական ազգանուն ունեցող երկրպագուներին:
«ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը փաստում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վայելել ֆուտբոլը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է, որ երկրից է կամ ինչպես է խաղում: Սակայն հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը, որովհետև նա Հայաստանից է: Հայկական ազգանուն ունեցող «Արսենալ»-ի երկրպագուներին նույնպես մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել, և նրանք չեն կարողանա մեկնել Բաքու: Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի արտգործնախարար, ես ՈւԵՖԱ-ի առաջ հստակ կընդգծեի, որ սա խիստ անընդունելի է», - իր ելույթում ասել է Վաթսոնը:
Նա հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ պահանջել, որ այսուհետ խտրական վերաբերմունք դրսևորող և այլ երկրների երկրպագուներին մուտքի արտոնագրերից զրկող երկրները չեն հյուրընկալելու մրցաշարի հանդիպումները:
Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթն ընդունել է Թոմ Վաթսոնի քննադատությունն՝ ընդգծելով, որ ֆուտբոլը բոլորի համար է:
«Ֆուտբոլը բոլորի համար է, և մենք բոլորս վստահ ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մեր երկրում անցկացվելիք խաղերին, այլև երկրպագուներին, ովքեր ուզում են ճամփորդել աշխարհով մեկ: Եվ շատ կարևոր է, որ մենք այս հարցը քննարկենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես որ արդեն արել ենք՝ հստակ ընդգծելով, որ այն երկրները, որոնք հյուրընկալում են խաղերը, պետք է ողջունեն նաև ֆուտբոլասերներին»,- ասել է նա։
Ջերեմի Ռայթն ընդգծել է՝ ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուզում են երկրպագել իրենց թիմին, պետք է կարողանան դա անել ազատորեն: Հակառակ դեպքում ֆուտբոլը չի հասնում այն նպատակներին, որոնց պետք է հասնի:
Թոմ Վաթսոնն անդրադարձել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդրին՝ շեշտելով, որ շատ երկրպագուներ չեն կարողանալու մարզադաշտից հետևել իրենց սիրելի թիմի խաղին տոմսերի բացակայության պատճառով: Նա քննադատել է ՈՒԵՖԱ-ին՝ նկատելով, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ նախապատվությունը տալիս է բաժնետերերին, քան երկրպագուներին: «Պատրաստվո՞ւմ է արդյոք արտաքին գործերի նախարարը իր հետ միասին քննադատել ՈՒԵՖԱ-ին՝ երկրպագուների նկատմամբ խայտառակ վերաբերմունք դրսևորելու համար»,- հարցրել է Վաթսոնը:
Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթը կրկին ընդունել է, որ տոմսերը թիմերի երկրպագուների համար չեն հերիքում: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնել, որ որքան հնարավոր է շատ մարդիկ, ովքեր ոգևորված են իրենց սիրելի թիմերի խաղով, պետք է հնարավորություն ունենան տեսնել թիմերը դիմակայում միմյանց եվրոպական մրցասպարեզում: Ես կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի մենք ՈՒԵՖԱ-ին հասցնենք այս ուղերձը, որը մենք կարևորում ենք»,- ասել է նա:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից