ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք Սահմանադրություն չունենք. Վարուժան Ավետիսյան 05/24/2019 19:58 | ԼՐԱՀՈՍ
«Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ նույնիսկ ամենահնչեղ ժողովրդավարության անվան տակ կարող է տոտալիտարիզմ լինել, եւ ես կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում, այո, եղել է տոտալիտարիզմ՝ հիմնված ապազգայնության եւ միֆակրոնության զույգ գաղափարների վրա հիմնված, ինչը խորը ուսումնասիրության, վերագնահատումի եւ համապատասխան լուծումների կարիք ունի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը. «Եթե մենք այդպիսի խորը մոտեցում չցուցաբերենք, ուղղակի չենք կարողանա բուժել բազմաթիվ ախտերով, արատներով լցված մեր հանրային, պետական մարմինը»,-ասաց նա։
Լրագրողի այն հացրին՝ արդյո՞ք ԲԴԽ նախագահի հրաժարականը պետության կողմից սահմանադրական խախտումով ճնշման արդյունք էր, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Մենք Սահմանադրություն չունենք, դա սուվերենի կամքին հակառակ, նրա վզին փաթաթված, անօրինական ակտ է, որը պետք է օր առաջ փոխվի, հեղափոխությունը պետք է հեղափոխության նման լինի. երբ այն սկսվեց ներքեւից, պրն Փաշինյանը կասեցրեց, եւ հեղափոխականության փոխարեն որդեգրեց իրավահաջորդության սկզբունքը, եւ մենք խրվեցինք այս ճահիճի մեջ»։
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ այսօր ժողովուրդը ունի գոնե հիմնական մասով վստահությունը վայելող ԱԺ եւ Կառավարություն, ինչի շնորհիվ կա հնարավորություն հեղափոխությունը շարունակել վերեւից՝ կիրառելով անցումային արդարադատության ամենալայն գործիքակազմը. «Այո, եղել է, եւ մինչ այսօր էլ կա արտակարգ վիճակ, եւ պետք է չթաքցնել, որ կա արտակարգ դատարանների կարիք՝ իրենց դատախազական եւ այլ բաղադրիչներով, մանրամասները թող մասնագետները որոշեն, բայց արտակարգ իրավիճակում կա արտակարգ լուծումների կենսական անհրաժեշտություն, պետք չէ խուսափել դրանից եւ քողարկվել այդ ապօրինի փաստաթղթերով, այդ թվում՝ Սահմանադրություն կոչվող ակտով, եւ ասել՝ ինչպե՞ս կարելի է, պետությունները ցնցումների մեջ կընկնի, եւ այլն, եւ այլն։ Եթե սուվերենը նշտարը վերցնում է իր ձեռքը, ուրեմն՝ հաստատ վիրահատությունը բարեհաջող կլինի»։
Խոսելով վեթթինգի մասին հայտարարության նկատմամբ դատավորների արձագանքից, Ավետիսյանը նշեց, որ նրանք կարծես ուզում էին ցույց տալ, թե իրենք անփոխարինելի են. «Անփոխարինելի մարդիկ չկան, բոլորս էլ փոխարինելի ենք, եւ հաջորդ սերունդները, որպես կանոն, շատ ավելի լավն են լինում, քան ներկաները»։
Ավետիսյանի խոսքով՝ ազգային հեղափոխությունը շարունակելու եւ իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցում իշխանության կողմից ինչ դրական քայլեր կատարվեն, իրենք դրանք ողջունելու են եւ ըստ ամենայնի, աջակցեն։
Պատասխանելով «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքանով է ճիշտ համարում վեթթինգի անցկացումն այսօր, Վարուժան Ավետիսյանն ասաց. «Ես շատ ուշացած եմ համարում, պետք է անմիջապես արվեր, բայց կրկնում եմ. եթե ներքեւից սկսած հեղափոխության փուլում չարվեց, ապա հիմա հնարավորություն կա՝ պրոցեսը վերեւից շարունակելու, նոր իմպուլս տալու եւ մինչեւ վերջ հասցնելու, այնպես որ՝ ուշ է, բայց ուշացած չէ»։
Նրա խոսքով՝ ամբողջ իրավապահ համակարգը, ուժային բաղադրիչները, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը պետք է կազմաքանդվեն եւ վերակազմավորվեն, ընդ որում՝ կադրային կազմի էական փոփոխությամբ. «Ես կարծում եմ, որ լյուստրացիա պետք է լինի, վեթթինգը բավարար չէ. կյանքն է ստիպում կոշտ վիրահատական մոտեցումներ անել, հակառակ դեպքում մենք պետություն չենք դառնա»։
Մեր այն հարցին, թե ինչ ժամկետներում է հնարավոր դա իրականացնել, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ժամկետները պետք է հնարավորինս սեղմ լինեն, որեւէ մեկը այսօր չի կարող կանխորոշել, որովհետեւ նախ պետք է անցյալի իրավաքաղաքական գնահատականը տանք, ապա՝ ախտորոշենք, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել, ինչ վիճակում ենք, եւ նոր հասկանանք, թե ինչքան գործ կա անելու, դրա որ մասն է անհրաժեշտ անել, որովհետեւ ամբողջը, միեւնույն է, հնարավոր չէ»։
Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց կարմիր, դեղին եւ սպիտակ գծերի իրենց ներկայացրած տրամաբանությունը. «Պետք է լինի գործի կարմիր, դեղին եւ սպիտակ գծերի տրամաբանություն, եւ ի վերջո քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն կարմիր գծից այն կողմ գտնվող շատ սահմանափակ թվով մարդիկ, եթե դեղին եւ կարմիր գծերի արանքում են, ապա պետք է պարզապես հեռացվեն կառավարումից, գույքային եւ այլ պատասխանատվության ենթարկվեն՝ հետագայում թույլ չտալով նրանց կառավարման մասնակցել, իսկ արդեն սպիտակ գծից ներքեւ գտնվողները սովորական մարդիկ են, որոնք այս կամ այն կերպ ընդամենը զոհ են, եւ պետք է նրանց կենսագրությունն ընդամենը մաքրվի»։
Ավետիսյանի կարծիքով՝ այս ամենը պետք է իրականացնեն հանրային վստահություն ունեցող մարդիկ,ովքեր ստանդարտներով ընդունված պարամետրերին կհամապատասխանեն. «Ինչ-որ մի կորիզային օղակ կլինի, որին բոլորը վստահում են, եւ որը պետք է սկսի գենդերացնել մնացած շրջանակները, պարզ է, որ տեր Աստծուն ուղիղ միջամտության կանչելու հնարավորության չկա»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել