ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի մեջ ներգրավվելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը . Արա Զոհրաբյան 05/24/2019 18:49 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվեցին փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագրեր:
Ողջույնի խոսքում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորելով ունկնդիրներին՝ խորհուրդ տվեց իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հավատարիմ մնալ փաստաբանի երդմանը և անդավաճան՝ մասնագիտությանը: «Այսօր մեզ համար հիշարժան օր է: Մեր համայնքը քիչ անց համալրվելու է 72 փաստաբաններով: Անձիք, ովքեր բարձր մրցակցության պայմաններում ընդունվել են փաստաբանական դպրոց, հաջողությամբ ավարտել ու հանձնել են որակավորման քննությունները և արժանացել են փաստաբանի պատվաբեր կոչմանը: Սկսած ուսման հենց սկզբից քարոզում ենք հեռու մնալ կոռուպցիայից: Մեր համայնք մուտք եք գործում ձեր գիտելիքներով, որը ապացույցն է այն բանի, որ Փաստաբանական դպրոցում ու Փաստաբանների պալատում կոռուպցիա չկա: Կոռուպցիայի մեջ ներգրավելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը»,-նշել է Արա Զոհրաբյանը:
Պալատի նախագահը խոսելով փաստաբանների մասնագիտական գործունեության դժվար, սակայն հետաքրքիր աշխատանքի մասին՝ նշել է, որ մասնագիտական գործունեության արտոնագիր ստացող փաստաբանները կբախվեն անօրինականությունների, բռնի ուժի, կոռուպցիայի ու կամայականությունների հետ, սակայն խորհուրդ է տվել պայքարել այդ բացասական երևույթների դեմ: Եզրափակելով ելույթը՝ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել որակավորման հանձնաժողովի անդամներին, փաստաբանական դպրոցի աշխատակազմին ու դասախոսական կազմին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորել է շրջանավարտներին և նշել, որ․ «Փաստաբանական դպրոցը միշտ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի ունկնդիրների ուսուցումը հավուր պատշաճի իրականացվի, և այդ ժամանակահատվածում փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք ստանաք անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար»:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը նույնպես ողջունել է ունկնդիրներին և իր խոսքում ընդգծել իրավապաշտպան բնույթի կարևորության մասին: Նա մասնավորապես ասել է,-«Գիտեք, որ ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ կարող են կամա թե ակամա խախտվել մարդկանց իրավունքներ, որտեղ ձեր իրավապաշտպան աջակցությունը կարող է պետք գալ մեր քաղաքացիներին: Գտնում եմ, որ մեր մասնագիտությունը լավագույն մասնագիտություններից է, որովհետև իրավապաշտպանի գործը շնորհակալ գործունեություն է»:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը միացավ շնորհավորանքներին և խորհուրդ տվեց շրջանավարտներին լինել բարեխիղճ, պրոֆեսիոնալ և զուսպ:
Փաստաբանների պալատի խորհդի անդամ Գայանե Դեմիրճյանն իր խոսքում ասաց,- «Մեր հասարակությունն առավել քան երբևէ ունի խելացի, չերկնչող, սկզբունքային մասնագետների և հատկապես փաստաբանների կարիք: Մաղթում եմ, որ ձեր գործունեությամբ հասնեք իրավունքի գերակայության ամրապնդմանը մեր երկրում: Ինչպես ասում են լավ փաստաբանը գիտի բոլոր նախադեպերը, իսկ լավագույն փաստաբանն ինքն է ստեղծում նախադեպեր: Մաղթում եմ, որ լրացնեք լավագույն փաստաբանների շարքերը»:
Շնորհակալական խոսքով հանդես եկան ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներից Ալեքսանդր Կոչուբաևը, Նաիրա Ալավերդյանը և Գուրգեն Գրիգորյանը:
Խորհրդի հանդիսավոր մասը շարունակվել է շրջանավարտների երդմնակալության արարողությամբ: Ունկնդիրները երդվել են ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ