ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ 05/24/2019 19:28 | ԼՐԱՀՈՍ
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել, որ վերջին շրջանում եւ հատկապես վերջին օրերին ՀՀ հանրային երկխոսության մեջ գտնվող ամենամեծ հետաքրքրություն առաջացնող թեմաներից մեկը, թերեւս, հենց անցումային արդարադատությունն է: Եւ նորից ասեմ՝ այսպիսի ներկայանալի մասնակցությունը դրա վառ ապացույցն է:
Մենք անցած ամիսներին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ եւ, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերին պատասխաններ տալ՝ միասնական, ներառական, ավելի լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան հարցեր, կան որոշումներ, որոնք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի, գուցե նաեւ հետագայում այլ լսումների, քննարկումների ճանապարհով:
Ես հնչեցնեմ այդ հարցերից մի քանիսն ընդամենը՝ ի՞նչ է, ի վերջո, անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է անհրաժեշտություն ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, այդ գործիքներից որո՞նք է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափով, ինչպիսի՞ն է, ի վերջո, վերջնանպատակն անցումային արդարադատության, ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով:
Սկզբի համար թերեւս պետք է հասկանանք, թե ինչու՞ գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը իրականացնելու արդար, անկախ արդարադատություն եւ ինչու՞ պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար թերեւս փաստ է, գաղտնիք չի, որ դատական համակարգը տարիներ շարունակ ունի կուտակված լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել այս վերջին մեկ տարվա ընթացքում, այլ պատուհաս են դարձել մեր գլխին եւ իբրեւ մի հսկա ժայռ՝ կանգնած են Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Համաձայնեք՝ հնարավոր չէ կառուցել լիարժեք ժողովրդավարություն, երբ անկախ դատարանները չեն կարող ապահովել Հայաստանի Սահմանադրությունից եւ օրենքներից բխող անկախ արդարադատություն, ապահովել մարդու իրավունքները, չեն կարող կայացնել անկողմնակալ որոշումներ: Եւ անցման այս փուլում, երբ Հայաստանն անցնում է պսեւդոժողովրդավարությունից, իսկ որոշ փորձագետների գնահատմամբ՝ ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարություն, երբ ժողովուրդն, ի վերջո, ձեւավորել է օրենսդիր իշխանություն եւ օրենսդիր իշխանության միջոցով՝ գործադիր իշխանություն, դատական իշխանությունը շարունակում է ապրել, պայմանական ասած, հին Հայաստանի կանոններով, որտեղ Սահմանադրությունը եւ օրենքները մի բան են, խաղի կանոնները, որոնցով առաջնորդվում է դատական իշխանությունը, այլ բան է: Թերեւս, ավելորդ չի մեկ անգամ եւս ձեւակերպել, որ դրանք խաղի կանոններ են, որտեղ էական դերակատարում ունեն զանազան կոռուպցիոն սխեմաները, ազգակցական կապերը, ինչու չէ՝ կաշառքը: Սա վստահաբար պնդում չի բոլոր դատավորների, բոլոր ատյանների մասին, բայց միայն այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությունը չունի վստահություն դատական համակարգի նկատմամբ, իսկ դա ակնհայտ է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այստեղ լրջագույն, արագ եւ գիտակցված տարբեր որոշումներ կայացնելու ժամանակն է:
Ժամանակի մասով: Ուզում եմ ասել, որ կիսում եմ միջազգային փորձագետների հնչեցրած գնահատականներն այն մասին, որ, եթե պիտի կիրառվի անցումային արդարադատություն, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Չէր կարելի դա անել շուտ, հապճեպ եւ չի կարելի նաեւ հապաղել, չի կարելի ուշացնել:
Ի՞նչ նպատակ ունի անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձեւավորումն է: Այսօր ակնհայտ է, այս օրերին շատ խոսվեց այդ մասին, որ իշխանության մյուս թեւերը որեւէ կերպ չեն ազդում դատական համակարգի որոշումների վրա, բայց միեւնույն ժամանակ դատական համակարգը կարծես թե շարունակում է ազդեցություններ կրել այլ շրջանակներից, այլ օղակներից, եւ սա, իսկապես, մեծագույն խնդիր է: Հետեւաբար, անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձեւավորումն է ըստ էության: Մյուս կողմից, անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում եւ հանգեցնել հանրային համերաշխության: Սա եւս չափազանց կարեւոր է գիտակցել:
Գործիքների մասով: Թույլ տվեք ալեգորիկ համեմատություն անել: Եթե անցումային արդարադատությունը մի ծով է, որի ափին մենք կանգնած ենք, ապա չափազանց կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ չափով ենք մենք մտնում այդ ծովը: Որովհետեւ, եթե մենք մտնում ենք ոչ բավարար չափով, ապա ալեգորիայից իրականություն վերադառնալով՝ պետք է ասենք, որ չեն բավարարվի հասարակության ակնկալիքները եւ չենք հասնի վերջնանպատակին: Եթե մենք խորանում ենք այդ ծովում ավելին, քան անհրաժեշտ է, ապա մենք կարող ենք հանգել ոչ ինստիտուցիոնալ լուծումների, ինչը չի կարելի որեւէ կերպ թույլ տալ: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է եւ, ինչպես ասում են, ունքը սարքելու փոխարեն աչքը հանել եւ բացել մի պանդորայի արկղ, որը չգիտես ուր կհասցնի Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար չափը եւ գործիքակազմը հստակ գիտակցելը եւս չափազանց կարեւոր է:
Միջազգային փորձը: Բազմաթիվ երկրներ են կիրառել անցումային արդարադատությունը, որոշ դեպքերում այդ փորձը հաջողված է, որոշ դեպքերում՝ ոչ: Հաջողվածի եւ ձախողվածի մեջ որոշ բաղադրիչներ հաջողված են, որոշ բաղադրիչներ՝ ոչ:
Համերաշխության մասին: Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալ այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող:
Տնտեսական հանցագործությունների մասով: Մենք պետք է կարողանանք հասկանալ. հարցեր են հնչում, հարցեր են բարձրացվում զանազան շրջանակներից՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել, օրինակ, հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը, հանրությանը եւ շարունակեն ապրել իրենց խաղաղ, ամենօրյա կյանքով:
Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի մասով: Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի:
Դատական համակարգի մասով: Ամենաէականը, մենք պետք է հասկանանք՝ ի վերջո դատական համակարգը ներկայացնու՞մ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնու՞մ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ: Եթե ոչ, ապա արագ պետք է ձեւավորել:
Եւ վերջում, ուզում եմ մի կարճ բան ասել. ի՞նչ չէ անցումային արդարադատությունը: Սա չափազանց կարեւոր է: Անցումային արդարադատությունն, այսպես ասած, եռյակ դատարանների ձեւավորումը չէ, արտակարգ դատարանների ձեւավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել եւ վճիռներ կայացնել: Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա թերեւս ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք:
Նորից շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվելու համար, ես հարցերի միայն մի մասը հնչեցրի, կլինեն զեկույցներ, փորձագետների կարծիքներ, ապա կլսենք բոլոր այն մարդկանց ելույթները, ովքեր, կարծում եմ, ասելիք ունեն այս մասով եւ գուցե վերջում ունենանք կոնկրետ եզրահանգումներ: Շնորհակալ եմ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ