Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«Համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ». Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին 05/24/2019   21:19  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը ողջունել է դեսպաններին և նշել, որ ուրախ է հանդիպման առիթի համար:  Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Ներկայացնելով մեկ տարվա աշխատանքի իր գնահատականը՝ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է տնտեսական խնդիրներին, դրանց տրված լուծումներին և արձանագրված արդյունքներին: «Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետև նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, և տնտեսական իրավիճակը կարող էր լարվել: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Պետք է ասեմ, որ թեև այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:

Տնտեսության մեջ հետաքրքիր միտումներից կարող եմ առանձնացնել ստվերային տնտեսության կրճատումը: Ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում, այսինքն՝ սրանք ոչ թե վերլուծության արդյունք են, ինչպես հաճախ մեր քաղաքական մրցակիցները փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ գործատուների, բիզնեսի կողմից հայտարարագրված ցուցանիշներ, որոնք նրանք ներկայացրել են հարկային մարմիններին, որը նրանց համար առաջացրել է հարկային պարտավորություններ: Եվ մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Դա ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:

Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես կուզենայի նշել,  պետական բյուջեի եկամտային մասի գերակատարումն է: Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տարվա պետական բյուջեն 62 մլրդ դրամով առնվազն գերակատարելու ենք: Դա մոտավորապես 130 մլն դոլար է: Եվ այստեղ էլ, երբ ես առաջին անգամ այս մասին հայտարարեցի, ասվում էր, որ դեռ տարին կավարտվի, կտեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք իրականում մի փոքր խորամանկություն ենք արել և գործնականում արդեն ունենք այդ թիվը: Եվ կասկած չկա, որ մինչև տարեվերջ պետական բյուջեի գերակատարման ծավալները կլինեն շատ ավելի մեծ:

Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, առևտրի ոլորտին է վերաբերում: Անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս մեր երկրում 84 մլն ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ տարի, ինչը նշանակում է, որ այսքան ավելի գործարք տեղի է ունեցել և տեղի է ունեցել ոչ ստվերում, ինչն ապահովել է մեր հավելյալ բյուջետային եկամուտների մի զգալի մասը:

Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաև համոզմունք և գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետև ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, և սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են», - ասել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է քաղաքական առումով հաջողություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 հիմնական արդյունք է առանձնացրել: «Առաջինն այն է, որ մենք քաղաքական առումով նույնպես կարողացել ենք մեր երկրում ապահովել կայունություն և բնականոն ժողովրդավարական զարգացումներ, և, ի վերջո, ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ, և դա շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար: Այսպիսի բան մեր երկրում տեղի չէր ունեցել, առնվազն խորհրդարանական ընտրությունների մասով: Իհարկե, խորհրդարանական ընտրությունների հետ կապված կարող եմ ասել, որ ես ինքս հույս ունեի, որ խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը շատ ավելի մեծ կլիներ, բայց մարդիկ ընտրեցին այնպես, ինչպես ընտրեցին, և կարծում եմ, որ այսօր էլ խորհրդարանում ներկայացված է այն քաղաքական ներկապնակը, որը պետք է ներկայացված լիներ: Եվ մենք միարժեքորեն համարում ենք սա մեր ամենամեծ քաղաքական ձեռքբերումը, որ մեզ հաջողվել է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություն անել:

Ես դեռ շատ երկար ժամանակ առաջ մի քանի անգամ ընդգծել եմ իմ ելույթներում, հոդվածներում, երբ դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, որ ընդհանրապես ժողովրդավարական իշխանության ամենամեծ առաքելությունը ոչ միայն ազատ, արդար ընտրություններով իշխանության հասնելն է, այլև ազատ, արդար ընտրություններով իշխանությունից հեռանալը: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք որևէ կերպ չենք կարող և չենք շեղվի այս տեսլականից, որովհետև նախկինում էլ բազմիցս դա համարել եմ անձամբ իմ ամենամեծ քաղաքական առաքելությունը: Թե ինչքան դա կտևի, արդեն քաղաքական գործընթացների և ժողովրդի որոշելիքն է», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ արտաքին քաղաքական ասպարեզում նույնպես հաջողվել է կայունություն ապահովել. «Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն:

Մեզ հաջողվեց բնականոն զարգացնել մեր հարաբերությունները նաև Եվրամիության հետ: Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն վերջնականացնելու փուլում ենք, և, ըստ էության, առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականանա, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք:

Մեր մյուս գործընկերների հետ նույնպես բնականոն հարաբերություններ ենք հաստատել: Մեզ հաջողվել է պահպանել և զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Մենք շատ լավ աշխատանքային մթնոլորտ ենք հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Այս ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է տեղի ունեցել Հայաստանում, որն իսկապես հաջողություն էր և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ մեր կառավարության համար: Այս ընթացքում պաշտոնական այց եմ ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, աշխատանքային այցով եղել եմ Ֆրանսիայում, իհարկե, Բրյուսելում եմ եղել մի քանի առիթներով, Եվրախորհրդում: Կարծում եմ, որ բավական լավ միջավայր և մթնոլորտ է ստեղծվել մեր հետագա հարաբերություւնները զարգացնելու համար Եվրասիա մայրցամաքում:

Մենք բնականոն հարաբերություններ ենք զարգացնում նաև Միացյալ Նահանգների հետ:  Վերջերս մեկնարկեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսությունը, և մենք  հույս ունենք և համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք այդտեղ: Իհարկե, մեր այլ գործընկերների հետ նույնպես շատ ակտիվ հարաբերություններ ենք զարգացնում,  շատ ակտիվ աշխատում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Հնդկաստանի հետ, եվրոպական մեր գործընկերների հետ և համոզված ենք, որ այս կառուցողական մթնոլորտը հնարավոր կինի պահպանել»:

Ապա վարչապետ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական ոլորտում ստեղծված իրավիճակին՝ խոսելով այս բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության և այդ գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին: «Իհարկե, այսօր մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ: Գիտեք, որ վերջին շրջանում իրադարձություններ են տեղի ունեցել և հիմա էլ կարծես թե շարունակում են տեղի ունենալ:

Քաղաքական խնդիրը, որ կանգնած է կառավարության առաջ, և վերջին մեկ տարվա ընթացքում անձամբ ես ստիպված եմ եղել անընդհատ բախվել մի քաղաքական իրողության հետ, որ մեր հանրային կարծիքը, մեր հանրությունը դատական բոլոր հնարավոր որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա: Չնայած նրան, որ ես հստակ հայտարարել եմ, որ դատական գործընթացներին չեմ մասնակցում և մասնակցելու որևէ ցանկություն չունեմ, բայց վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում  է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են՝ որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է: Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել այդ բոլոր հնարավոր դատական որոշումներից, որովհետև այդտեղ վստահության որոշակի ճգնաժամի խնդիր կարող է առաջանալ:

Եվ, իհարկե, այս փուլում մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների հետ սերտորեն կհամագործակցենք՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար, որովհետև ես շատ երկար վերլուծում էի, թե ինչն է, այնուամենայնիվ, այսպիսի վերաբերմունքի և այսպիսի հանրային ընկալման պատճառը: Եվ ինձ համար պարզ էր, որ կա որոշակի դիսաբալանս այսօրվա ստեղծված իրավիճակում: Այդ դիսբալանսն արտահայտվում է հետևյալում. այսօր Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին և ժողովրդի ընտրությունը, այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորները, կոնկրետ այդ անուններով մարդիկ հիմա գտնվում են Ազգային ժողովում մի պարզ պատճառով, որովհետև ժողովուրդը քվեարկել է կոնկրետ այդ մարդկանց կողմից ներկայացվող քաղաքական ուժին: Ես հիմա վարչապետ եմ մի պարզ պատճառով, որովհետև, նախ որպես վարչապետի թեկնածու հանդես եմ եկել և այն քաղաքական ուժը, որի համամասնական ցուցակը ես գլխավորել եմ, ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնությունը, և ես այդ քվեի բերումով դարձել եմ վարչապետ:

Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են, և մեր Սահմանադրությունը հստակ գծագրում է, որ այդ պետական մարմինները պետք է ուղիղ կապ ունենան ժողովրդից, այսինքն՝ պետք է ժողովրդի անունից գործելու մանդատ և լիազորություն  ունենան: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք այդպիսի իրավիճակ չունենք: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող  է դառնալ:

Համոզված եմ, որ եկել է ժամանակը այս խնդիրը լուծելու, բայց վստահ եմ նաև, որ չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք: Ես երկար տարիներ այդ մասին գրել եմ, ելույթներ եմ ունեցել, նույնիսկ դատապարտվել եմ այդ դատական համակարգի կողմից, և իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կլինեն բացարձակապես անիմաստ, եթե մենք չունենանք իրապես դատական համակարգ, որի որոշումներն ընդհանրապես չմեկնաբանվեն, այսինքն՝ որի որոշումներն ուղղակի ընդունվեն որպես որոշում, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անունից և չի քննարկվում, առնվազն բացի այն ընթացակարգերից, որ բողոքարկում են և այլն: Բայց մեծ հաշվով չկա այդ մթնոլորտը, թե ահա ով ում վրա երբ ինչպես ազդեց, որ այս որոշումը կայացվի: Եվ այս առումով՝ եթե Հայաստանում գործադիր, օրենսդիր իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը: Ոչ թե դատական իշխանությունը վայելի  կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ,  այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ, որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացրել ենք այսպիսի փոփոխություններ: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը, անցումային արդարադատությանը, ձեռնարկվող քայլերին, կառավարության կառուցվածքային փոփոխություններին, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և այլն:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:34 24/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին
19:08 24/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿրոնական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների պաշտպանված ազատությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նշաձող է․ Արման Թաթոյան
18:59 24/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը կառավարական ամառանոցում հյուրընկալել է սահմանապահ համայնքների շրջանավարտներին
17:10 24/05/2019  |  ԼՐԱՀՈՍՌազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն և տեղավորվեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքի մեջ. վարչապետ
08:38 24/05/2019  |  ՄամուլՓաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. Քննարկում «Իմ քայլի» վերնախավում. «Իրատես»
14:09 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեխաները բողոքում են, որ վարչապետը չի կատարում խոստումը. Փաշինյանը՝ կառավարության նիստում
13:01 23/05/2019  |  ԼՐԱՀՈՍՉինաստանի ղեկավարությունը վարչապետին վստահեցրել է՝ չինական շուկան հայկական արտադրանքի համար բաց է
19:34 22/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակը
19:31 22/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին
18:44 22/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ

Արխիվ

[]