ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական վարույթներով նշանակվող փորձաքննությունների ձգձգումների պատճառները վերացնելուն ուղղված գործնական քայլեր կիրականացվեն. խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում 05/23/2019 13:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ քրեական վարույթների շրջանակներում փորձաքննությունների նշանակման և անցկացման ընթացքում առաջացող համակարգային խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության և դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետությունում գործող փորձագիտական գործունեություն ծավալող պետական հաստատությունների ղեկավարները, նախաքննական բոլոր մարմինների և ոստիկանության ներկայացուցիչները:
Մոտ 4 ժամ տևած խորհդրակցության ընթացքում մանրամասն և համակողմանի քննարկվել են քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների որակի և արդյունավետության վրա ազդող բացասական բոլոր օբեյկտիվ և սուբյեկտիվ գործոնները, դրանց պատճառները, խնդիրների լուծման եղանակները:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ նախորդ մի քանի ամիսներին ՀՀ գլխավոր դատախազությունում համակողմանի ուսումնասիրվել են քրեական հետապնդման բոլոր մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերով նշանակված այն փորձաքննությունները, որոնց կատարումը, 2019թ. մարտի 25-ի դրությամբ, տևել է երկու ամսից ավելի։ Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ պահի դրությամբ կատարման փուլում է գտնվել երկու ամսից ավելի տևած 916 փորձաքննություն: Դրանց 12%-ն ընթացքի մեջ է եղել 2-4 ամիս, 12%-ը՝ 4-6 ամիս, 35,6 %-ը՝ 6-8 ամիս, 21,7%-ը՝ 8-12 ամիս, 16,4%-ը 12 ամիս իսկ 7,5%-ը՝ դրանից ավելի: 1 տարուց ավել ձգվող փորձաքննությունների մեջ գերակշռող քանակ են կազմում դատահաշվապահական փորձաքննությունները:
Խորհդրակցությանը կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկման ընթացքում արձանագրվել է, որ փորձաքննությունների ձգձգումները, որոնք ազդում են նաև նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված նաև քրեական վարույթի մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման վրա, պայմանավորված են հիմնականում մի քանի գործոնով: Դրանցից են փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, ինչի վրա նաև ազդում է քրեական վարույթների թվի աճը, փորձագիտական կենտրոնների՝ ժամանակակից գիտական, տեխնիկական և մեթոդական համալրվածության զգալի պակասը, փորձագիտական կենտրոններում մասնագետների սակավությունը, որի հիմնական պատճառներից մեկն էլ, իր հերթին ցածր վարձատրությունն է, սոցիալական թույլ երաշխիքները, և որը դժվարացնում է փորձաքննությունների կատարումը: Նման բացասական գործոններից են նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից փորձագետներին ոչ նպատակային և անորոշ հարցերի առաջադրումը, դրան հակառակ՝ եզրակացությամբ առաջադրված ոչ բոլոր հարցերին փորձագետի կողմից տրվող լիարժեք ու գիտականորեն հիմնավորված պատասխանները, ինչն առաջացնում է լրացուցիչ, կրկնակի փորձաքննություններ նշանակելու խնդիր: Էական ազդեցություն ունի նաև փորձաքննության կատարման ժամկետների՝ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չլինելու հանգամանքը:
Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ ՀՀ-ում դեռևս չի գործում դատափորձագիտական գործունեության մասին օրենք, ինչը նշանակում է, որ ոլորտը միասնական ու համակողմանի իրավակարգավորում չունի՝ դրանից բխող բազմաթիվ խնդրահարույց տեղային, տարբերվող մոտեցումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։
Խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել հատկապես հանցագործության բացահայտման, մեղադրանքի հիմնավորման և քրեական գործի ելքի համար որևէ էական նշանակություն չունեցող փորձաքննությունների նշանակման վրա: Նման վարքագիծը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ցավոք, պահպանվում է ավանդաբար, հին կարծրատիպերով առաջնորդվելու պատճառով, ինչն անհրաժեշտ է հաղթահարել՝ փորձաքննությունների նշանակումը պայմանավորելով բացառապես կոնկրետ գործով իրավական գնահատականներ տալու համար դրանց կարևորության հանգամանքով՝ հաշվի առնելով գիտատեխնիկական ժամանակակից ձեռբերումները:
ՀՀ գլխավոր դատախազը փորձագիտական հաստատությունների արդյունավետության տեսանկյունից առանձնացրել է դրանց մասնագիտական ռեսուրսներով համալրման, փորձագիտական գործունեությունը որակավորման ենթարկելու, փորձագետների կարողությունների և հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազը փորձագիտական կենտրոնների ղեկավարներին առաջարկել է իրականացնել մասնագիտական ռեսուսրների գնահատում՝ ինչպես կադրային համալրման, այնպես էլ այդ աշխատանքի գրավչությունն ապահովելու տեսանկյունից պատշաճ վարձատրության խնդիրը լուծելու համար, և ներկայացնել դրանց հետ կապված հիմնավորված առաջարկություններ: Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորել է նաև, մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա կոնկրետ ոլորտային կադրերի պատրաստման և մասնագիտական բանկի ստեղծման ուղղությամբ գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը:
Գլխավոր դատախազը նշել է, որ բազմաթիվ ուղղություններով հայաստանյան փորձագիտական կենտրոնների պոտենցիալը չի համապատասխանում ժամանակակից գիտատեխնիկական և մեթոդաբանական զարգացման միտումներին, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակակից փորձագիտական սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Նա հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների կարիքների գնահատում՝ դրանց ձեռքբերման ուղղությամբ կառավարության աջակցությամբ համակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթների շրջանակում փորձաքննությունների նշանակման և իրականացման ոլորտի բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորմամբ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ նախորդ տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ամենասեղմ ժամկետներում մշակելու դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ:
Խորհրդակցության ավարտին գլխավոր դատախազը մի քանի հանձնարարություններ է տվել՝ ուղղված իրենց գործառույթների շրջանակներում քրեական հետապնդման մարմինների և փորձագիտական կենտրոնների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության տեսանկյունից չափազանց կարևոր է եզրակացությունները կազմելիս փորձագետների՝ բացառապես իրենց մասնագիտական գնահատականների շրջանակում մնալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազի՝ անգամ գերժամանակակից սարքավորումներով համալրումը ոչինչ չարժե, եթե իրենց պարտականությունները կատարելիս փորձագետները, քրեական հետապնդման մարմինները դուրս են գալու իրավասությունների սահմաններից և տուրք են տալու անձնական շահերի, հանցավոր հետաքրքրությունների բավարարմանը:
Արթուր Դավթյանն զգուշացրել է, որ որևէ նման դրսևորում պատժվելու է խստագույնս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ