ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարծում եմ` Վերաքննիչ դատարանը այս հարցով բողոքի քննարկում չի իրականացնելու. Միհրան Պողոսյան 05/23/2019 22:00 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Ես կարծում եմ, որ գործի կասեցումն ու Սահմանադրական դատարան ուղարկելու բոլոր գործողությունները իրավաչափ են, այսինքն՝ բխում են դատարանի կողմից նախնական որոշումներ կայացնելու իրավակարգավորումներից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք այդ որոշումը ենթակա է բողոքարկման, Միհրան Պողոսյանը նշեց, որ օրենսդրական որեւէ հստակ հիմք չկա, դատավորն առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով. «Իմ՝ որպես իրավաբանի կարծիքով, 292-րդ հոդվածով կայացված որոշումները բողոքարկման ենթակա չեն, բայց ես որեւէ խնդիր չեմ տեսնում, թող բողոքարկեն, եւ Վերաքննիչ դատարանը սահմանի՝ արդյոք դրանք բողոքարկման ենթակա են թե ոչ»:
Պողոսյանի կարծիքով` գործի կասեցումը ճիշտ էր հատկապես այս փուլում. «Ես, օրինակ, միջնորդություն եմ ներկայացրել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով՝ հենց նույն՝ 300 եւ 300.1 հոդվածների հարաբերակցության հիմքով, եւ դատարանը իմ միջնորդության հետ կապված թեկուզեւ իմ պաշտպանյալի մասով չէր կարող գնահատական տալ, քանի դեռ չի լուծվել հոդվածների հարաբերակցության այդ հարցը»:
Փաստաբանը հիշեցրեց, որ խափանման միջոցի դատական նիստերին գնում էր, որպեսզի իր այդ միջնորդությունը եւս քննարկվեր, բայց դատարանը հայտնել էր, որ գործով մյուս մեղադրյալները այդ նիստերին կողմ չեմ հանդիսանում. «Այլ հարց է, որ այս գործողությունները դուրս չեն գալիս Դատախազությանը, եւ վերջինս այժմ փորձում է ներկայացնել, թե իբր այդ միջնորդությունը պետք է քննարկվեր, բայց այն պարագայում, երբ ես գնում ու նշում էի, որ այլ միջնորդություններ կան, որոնք եւս պետք է քննարկվեն, այդ ժամանակ նրանք, դեմ լինելով, նշում էին, որ սա զուտ խափանման միջոցի քննարկման հարց է»,-նշեց նա:
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե Վերաքննիչ դատարանի` բողոքը բավարարելու դեպքում ինչ կարող է լինել, փաստաբանը նշեց, որ կսկսվի գործի քննության չկանխորոշված գիծ. «Ես կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանը այս հարցով բողոքի քննարկում չի իրականացնելու: Առհասարակ, կողմ եւ դեմ բոլոր փաստարկները՝ ազատությունից զրկելու կամ չզրկելու հետ կապված, գործն իր վարույթում ունեցող դատարանն է որոշում, ուստի եթե Վերաքննիչը բավարարի բողոքը, մի փոքր ճիշտ չի լինի, որ Առաջին ատյանին ասի՝ քո վարույթում գտնվող գործով դու գտնում ես, որ անձը չի խուսափի քննությունից, ես գտնում եմ, որ կխուսափի, այսինքն՝ եթե անգամ Վերաքննիչը որոշի, որ այդտեղ սահմանադրականության հարց չկա, արդեն քրեական գործի քննության չկանխորոշված գիծ է սկսվելու, որը, կարծում եմ, ճիշտ չէ»:
Այս հանգամանքը, ըստ Միհրան Պողոսյանի, չի կարող հիմք հանդիսանալ, որ գործն այլ դատավորի մակագրվի. «Միգուցե դատավորը հիմքով, որ իր կասկածները չեն փարատվում եւ որ իրավական բոլոր մեխանիզմները սպառել է, ինքնաբացարկ հայտնի, ես չեմ բացառում»:
Միհրան Պողոսյանը ընգծեց նաեւ, որ այդ փաստարկներն Առաջին ատյանի մոտ արդեն արձանագրված են, եւ միակը, ըստ նրա, որ կարող է փարատել այդ կասկածները, Սահմանարական դատարանն է. «Չմոռանանք, որ Վերաքննիչ դատարանն էլ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ կոնկրետ անձի անձեռնմխելիության հարցը բարձրացրել է, ընդ որում, այդ դիրքորոշման հետ իր համաձայնությունը հայտնել է նաեւ Վճռաբեկ դատարանը՝ իր հատուկ կարծիքով, այսինքն՝ այս կասկածները վերջիվերջո պետք է փարատվեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից