Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

40-ամյա տղամարդը թմրեցրել է տաքսու վարորդներին ու հափշտակել նրանց մոտ առկա գումարը. մեղադրանք 05/23/2019   19:55  |  Դատական ռեպորտաժներ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվում է տաքսու վարորդների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ գործով դատավարությունը։  

Նախօրեին նշանակված դատական նիստը տեղի ունեցավ 2 ժամ ուշացումով. Դատարանն սպասում էր դատախազի ժամանելուն, ով հայտարարեց, թե ուշացել է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստում ցուցմունքներ տվեցին տուժողներից մեկը եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Վերջիններս, մասնավորապես, պատմեցին, թե ինչ հանգամանքներում են տեսել տուժողին եւ մեղադրյալին։

Այսպես՝ ըստ գործով վկա ՃՈ 4-րդ վաշտի  2-րդ դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի ցուցմունքի՝  Արման Խաչատրյանի հետ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում   իրենց ոստիկանական ծառայությունն իրականացնելիս են եղել, երբ առաջին անգամ տեսել է ամբաստանյալ Ավետիս Շառոյանին:

«Արման Խաչատրյանի հետ ծառայություն էինք իրականացնում, երբ կարմիր գույնի «Օպել» մակնիշի ավտոմեքենա նկատեցինք, որի հետևի լուսարձակները չէին աշխատում: Ավտոմեքենան կանգնեցրել ենք՝ վարորդին չաշխատող լուսարձակների մասին զգուշացնելու համար: Մեքենան վարում էր Ավետիս Շառոյանը»,-ասաց գործով վկա Կարեն Աբազյանը: 

Աբազյանի  խոսքով՝ մեքենան կանգնեցնելուց հետո ամբաստանյալը իջել է մեքենայից, մոտեցել իրեն և ցույց տվել իր անձնագիրը, իսկ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

«Ավետիս Շառոյանի ներկայացմամբ՝ տաքսիով երթևեկելիս են եղել, երբ ճանապարհին վարորդը վատացել  է և խնդրել իրեն,  որ մեքենան ինքը վարի։ Մեքենայում, ըստ  Շառոյանի, բացի իրենից և ինքնազգացողությունը վատացած տաքսու վարորդից կար ևս մեկ ուղևոր, որը գրեթե չէր խոսում»։

«Երբ մենք խոսում էինք Շառոյանի հետ,  հետևում նստած տաքսու վարորդն իջավ մեքենայից։ Նա շատ դժվարությամբ էր խոսում, միայն ասաց, որ վատ  է զգում։ Մենք էլ մոտ 5 րոպե նրան նստեցրել ենք քարի վրա և ջուր տվել»,-ասաց Կարեն Աբազյանը։

Վկաների խոսքով՝ Կարեն Աբազյանն իր ծառայողական ավտոմեքենայով վատ զգացող տաքսու վարորդին տեղափոխել է հիվանդանոց, իսկ ծառայակից Արման Խաչատրյանը մնացել է Ավետիս Շառոյանի և տաքսու մյուս ուղևորի հետ։

«Երբ ընկեր Աբազյանը տաքսու վարորդին տարավ հիվանդանոց, Շառոյանն ասաց՝ դե,  մենք գնանք, իսկ ես ասացի, որ ոչ մի տեղ չեմ թողնի գնան ու Շառոյանին մյուս ուղևորի հետ՝ իմ «Օպել»-ով տարա հիվանդանոց»,-պատմեց գործով վկա ՃՈ հերթապահ Արման Խաչատրյանը։

Ըստ դատարանում տված նրա ցուցմունքի՝ երբ տաքսու վարորդի ինքնազգացողությունը լավացել  է,  ՃՈ աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատանքին, իսկ Ավետիս Շառոյանը դեպքից մոտ մեկ ժամ հետո զանգահարել է և ասել, որ ամեն ինչ լավ է, արդեն տուն են գնում։

Դատական նիստին որպես տուժող  ցուցմունք տվեց նաև մեկ այլ տաքսու վարորդ՝ Միսակ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Ավետիս Շառոյանը մեկ այլ անձի հետ նստել  է իր վարած տաքսի ավտոմեքենան և ասել, որ ուղևորվեն Մարտունի։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ այսպես կոչված «Աբովյանի գայի պոստի» մոտ իջել են մեքենայից և ապարատից սուրճ խմել։ Մնացած ճանապարհին Շառոյանն ասում էր, որ  կամաց քշեմ, որովհետև վախենում է։ «Չայնիի» ոլորանների հատվածում արդեն ինձ լավ չէի զգում, ոնց որ ճնշումս բարձրանար. ինքնազգացողությունս վատացավ,  ու ես  այլևս չկարողացա քշել։ Մեքենան կանգնեցրի ու ասացի՝  լավ չեմ զգում, Շառոյանն էլ թե՝ կտանեն Սևանի հիվանդանոց։ Շառոյանը և մյուս ուղևորը ինձ տեղափոխեցին մեքենայի հետևի նստատեղին ու էլ ոչինչ չեմ հիշում։ Ճանապարհին մի պահ զարթնեցի Թբիլիսյան խճուղու յատվածում և տեսա, որ հեռախոսս իր տեղում չէր, դրանից հետո  էլ չեմ հիշում, թե ոնց եմ տուն հասել։

Հավելենք, որ տուժողին շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխել է իր կինը։

Տուժողն իրեն հասցված վնասի չափը գնահատում է մոտ 100 հազար ՀՀ դրամ, որն, ըստ նրա ՝ «Samsung j6» մոդելի հեռախոսի, տուփով ականջակալների արժեքն է, ի հավելումն՝  18 հազար ՀՀ դրամ ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Շառոյանը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: նախնական քննության տվյալներով՝ ուղևորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երևան-Սևան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղևորը՝ ուղեւորվելով  Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների  ուղղությամբ, որտեղ  արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը՝ 5.000 դրամ, և երկու բջջային հեռախոս: 

Նշված դեպքի առթիվ կատարված քննությամբ պարզվել են նույն անձի կողմից կատարված ավազակային հարձակման եւ կողոպուտի այլ դրվագներ եւս։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի եւ 176-րդ հոդվածների հատկանիշներով՝ ընդհանուր առմամբ 4  դրվագ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 19-ին։

Հեղինակ` Մերի Մնոյան


Հարակից հրապարակումներ`

12:26 20/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱվազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում
23:23 08/05/2019  |  Քրեական խրոնիկոն«Ինձ մոտ կա պայթուցիկ և զենք կարող եմ դրանք գործադրել. տվեք ինձ ամբողջ գումարը». Ավազակային հարձակում` «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակցի նկատմամբ
12:24 07/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
10:51 07/05/2019  |  Քրեական խրոնիկոնԴիմակավորված, դանակով և նռնակի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետում Shamshyan.com
11:29 25/04/2019  |  Քրեական խրոնիկոնԴեղատանը ավազակային հարձակում կատարողը 30-ամյա տղամարդ է. նա ձերբակալվել է
16:42 24/04/2019  |  Քրեական խրոնիկոնԶինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանի դեղատներից մեկում. դանակի սպառնալիքի տակ թալանել են դեղագետին՝ տանելով խոշոր գումար և տարբեր տեսակի դեղորայք.Shamshyan.com
11:35 23/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄուրացկանին օգնող կնոջ վրա ավազակային հարձակում գործելու համար մեղադրվում են Վրաստանից ժամանած հայ երիտասարդներ
17:28 10/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱվարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ի աշխատակիցների և հաճախորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման գործի նախաքննությունը
18:16 21/03/2019  |  Քրեական խրոնիկոն43-ամյա տղամարդը նախին զոքանչին քարշ տալով մտցրել է բնակարան, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, հափշտակել նրա մոտ առկա ոսկյա զարդերն ու դիմել փախուստի
10:21 21/03/2019  |  Քրեական խրոնիկոնԱվազակային հարձակում՝ Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

Արխիվ

[]