ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցեմենտի գործարանների թուլանալու դեպքում գործունեությունը կդադարեցնեն նաև հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ. Մակարյան 05/23/2019 20:34 | Տնտեսություն
«Այս որոշումներից հետո լավագույն լուծումը պետք է լինի ցեմենտի գործարաններին ժամանակ տալը՝ ներդրումներ իրականացնելու, գործարանները վերակառուցելու և տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանելու նախագծին։ Վերջինս ընդգծեց, որ գործարանների մոդեռնիզացման դեպքում կընդլայնվի ցեմենտի տեսականին, - «Ավելի լավ է հայկական ցեմենտը մի քիչ ավելի թանկ լինի, քան ներմուծում ենք, բայց ունենանք մեր սեփական արտադրությունը ցեմենտի բնագավառում»։
Տնտեսագետը նկատեց, որ Հայաստանում կա երկու ցեմենտի գործարան և արտադրվում է միայն մեկ կատեգորիայի ցեմենտ այն դեպքում, երբ հարևան երկրներում արտադրվող ցեմենտի տեսականին մեծ է։
«Այդ երկու գործարանն իրենցից տնտեսական ճյուղ են ներկայացնում, տնտեսական ոլորտ։ Դա ցեմենտի արտադրություն չէ միայն։ Դա ցեմենտի արդյունաբերություն է և, որը պետք է պահպանել»։
Գագիկ Մակարյանը խորհուրդ չի տալիս խաբնվել հարևան Իրանի ներկայիս դրությանը։ Այն, որ սանկցիաների պատճառով տնտեսական ակտիվությունն ընկել է, ազգային դրամն արժեզրկվել, չի նշանակում, որ հավերժ կարող ենք Իրանից էժան ցեմենտ ներկրել։ Մի օր այնտեղ էլ կարող է իրավիճակ փոխվել. «Պետք չէ կառուցել ժամանակավոր բնույթ ունեցող ռազմավարություն»։
Ներքին արտադրողին խրախուսելու հարցում Գագիկ Մակարյանը կարևորեց պետության գործոնը։ Անհրաժեշտ աջակցությունը կարող է դրսևորվել տարբեր թույլտվություններով ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի հետաձգումից մինչև սուբսիդավորում։
«Երկու ցեմենտ արտադրող գործարանների շուրջ հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ կան, որոնք տարբեր նյութեր մատակարարելով մասնակցում են գործընթացին», - ասաց գործատուների միության նախագահը՝ ավելացնելով, որ այդ գործարանների թուլանալու կամ վերանալու դեպքում իրենց գործունեությունը կդադարեցնեն նաև հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ։ Գագիկ Մակարյանը հարցի լուծումը պարզ հաշվարկներով չի տեսնում՝ անհրաժեշտ են տնտեսագիտական և սոցիալական հաշվարկներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ