ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը բաշխել է ծրագերի ֆինանսավորման գումարները 05/22/2019 20:13 | ԼՐԱՀՈՍ
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի մայիսի 22-ին կայացած արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը: Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին նիստը, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 21-ը, ինչպես նաև հրավիրվել են ազգային փորամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները:
Օրակարգի համաձայն միաձայն հաստատվել է խորհրդի աշխատակարգը:
Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխմանը և ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների ներկայացմանը:
Բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխման կապակցությամբ որոշվել է 8.998.000 դրամը, ինչպես նախկինում, հավասարապես բաշխել 11 ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող խորհրդի անդամ կազմակերպությունների միջև, իսկ 1 մլն 2 հազար դրամը փոխանցել կազմակերպություններից մեկին, այն է. «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին՝ խորհրդի միասնական միջոցառումների կազմակերպման համար:
Բյուջեով նախատեսված գումարի մնացյալ 10 մլն դրամը որոշվել է բաշխել համաձայն ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների կողմից (այդ թվում նաև՝ խորհրդի անդամ չհանդիսացող) ներկայացրած ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի՝ առավելություն տալով այն համայնքների ծրագրերին, որոնք չունեն պետականություն և մեծաթիվ են (եզդիական, ասորական, քրդական): Հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր կազմակերպություններն էին նիստին ներկայացրել համապատասխան ծրագրեր, առաջարկվել է այդ բացը լրացնել մինչև մայիսի 21-ը:
Մայիսի 22-ին, ժամը 15:00-ին նշանակվել է խորհրդի արտահերթ նիստ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի քննարկման և հաստատման համար:
Նախատեսված ժամին կայացած Խորհրդի արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ