ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեսականորեն գործը կասեցնելու որոշումը ենթակա է բողոքարկման. տվյալ դեպքում Դատախազության բողոքարկումը լինելու է ապարդյուն. էրիկ Ալեքսանյան 05/22/2019 12:45 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Ամեն դեպքում, ինձ համար գերակշիռ է այն կարծիքը, որ այս որոշումը բողոքարկման ենթակա է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կասեցման որոշման բողոքարկման ենթակա լինել-չլինելուն՝ այս կարծիքը հայտնեց Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի պաշտպան, իրավաբան Էրիկ Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ ՍԴ դիմելը իրենից ներկայացնում է գործի վարույթի կասեցում. «Մինչեւ գործը չկասեցվի, դատարանը ՍԴ դիմել չի կարող»,-ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ բողոքարկման հարցը մի փոքր վիճելի է, բայց հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի եւ ՀՀ սահմանադրության համապատասխան օրենքների վրա՝ կոնկրետ եզրակացության հանգել հնարավոր է. «Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ կան տարբեր մեկնաբանություններ. մի դեպքում ասվում է, որ այդ որոշումը ենթակա է բողոքարկման 10-օրյա ժամկետում, մյուս դեպքում, երբ դա կայացվում է դատարանի նախաձեռնությամբ, բողոքարկման հնարավորություն չի տալիս»։
Ալեքսանյանը, սակայն, այստեղ հակասության խնդիր չի տեսնում. «Քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով՝ գործն ըստ էության չլուծող մյուս դատական ակտերը (մյուս ասելով՝ նկատի ունի, օրինակ, կալանքից եւ բժշկական հարկադրանքի միջոց կիրառելու որոշումներից զատ այլ դատական ակտերը, որոնց թվում է նաեւ կասեցման որոշումները), 10-օրյա ժամկետում ենթակա են բողոքարկման: Սակայն կա նաեւ Սահմանադրության համապատասխան նորմ, որը չի նախատեսում բողոքարկման ընթացակարգ։ Հակասություն կլիներ, եթե Սահմանադրությամբ ասվեր, որ այն բողոքարկման ենթակա չէ, բայց ինքն ուղիղ նման բան չի ասում, ուղղակի չի նախատեսում նման կարգ, իսկ Քրդատօրենսգրքում նախատեսում է, եւ թեեւ Սահմանադրությունն ավելի բարձր իրավական ուժ ունի, ապա մենք չենք կարող ասել, թե դրանով պետք է առաջնորդվենք, որովհետեւ այս երկուսի միջեւ իրականում հակասություն չկա, ընդամենը Սահմանադրական օրենքով կարգավորված չէ, կարգավորված է Քրդատօրենսգրքով, այսինքն՝ բողոքարկման հնարավորություն կա»։
Իրավաբանի կարծիքով՝ յուրաքանչյուր որոշումով անձի այս կամ այն իրավունքը կարող է սահմանափակվել կամ խախտվել, ուստի շահագրգիռ կողմը այն կարող է բողոքարկել. «Յուրաքանչյուր որոշում՝ կայացված քննիչի, դատախազի, ընդհուպ մինչեւ Գլխավոր դատախազի կողմից, եթե խախտում է անձի իրավունք, ենթակա է բողոքարկման։ Եվ եթե, օրինակ, միջդատական վարույթում Գլխավոր դատախազը որոշում է կայացնում որեւէ գործ կասեցնելու եւ ՍԴ դիմելու, ապա զուտ հետեւելով Քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգին՝ դա եւս բողոքարկման ենթակա է»,- Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում, դատարանի այս որոշումն իրենց համար հիմնավոր է. «Ուսումնասիրելով այս որոշումը, դրանում առկա հիմնավորումները, օրենսդրական վերլուծությունները եւ հանգած հետեւությունները՝ գտնում ենք, որ եթե անգամ Դատախազությունը բողոքարկի, այն լինելու է ապարդյուն, որովհետեւ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները բացառապես բխում են օրենքից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան