ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական գործն իր ողջ նյութերով ՍԴ ուղարկելով` մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է. Վահե Գրիգորյան 05/21/2019 20:29 | ԼՐԱՀՈՍ
«Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարտի 1»-ի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Սիրելի ընկերներ,
Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել “Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների” գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն իսկ բարձրաձայնված ընթացակարգային խախտման մասին։
Երեկ, հրապարակել էի սույն գործով տուժողների դիրքորոշումը՝ այս որոշումը բողոքարկելու մասին։ Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն Datalex իրավական տեղեկատվական համակարգում առկա որոշման տեքստի հիման վրա աշխատում էի այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի վրա՝ մի շարք նյութական եւ ընթացակարգային իրավունքների խախտումների, քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն մի շարք խախտումների հիմքով։
Եւ, քիչ առաջ, զանգահարելով դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարան, ճշտելու համար, թե արդյոք բողոքարկման ենթակա որոշումն ուղարկված է ինձ եւ տուժողներին, հընթացս, համոզվելու համար, որ մենք այլ անակընկալ չենք ունենալու, հետաքրքրվեցի, թե արդյոք դատարանը, հարգելով կողմերի՝ այս հիմքով գործը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ մաս, տեքստը՝ քոմենթում), սպասում է բողոքարկման մեր իրավունքի իրականացմանը։
Դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա եւ դեռ չբողոքարկված որոշումն ԱՐԴԵՆ ԻՍԿ ի կատար է ածվել եւ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ (բոլոր հատորներով) ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ՝ ապօրինաբար եւ քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։
Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի, վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող։
Մյուս կողմից, ՍԴ-ն իրավասու չէ դատավոր Դ․ Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում, հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը։ Բայց դեռ կերեւա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եւ դա կերեւա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր եւ ամեն գնով “Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների” գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերեւս, աննախադեպ եւ ոչ պատահական շտապողականություն է ․․․
Տարօրինակ եւ ապօրինի շտապողականություն մի դատավորի կողմից, որը օրեր շարունակ որեւէ կերպ չէր ցանկանում սահմանափակել նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դատական բեմադրությունը։ Եւ ես ոչ մի կասկած չունեմ, որ այս ապօրինությունը դատավորի կողմից թույլ է տրվել քրեական դատավարության օրենսգրքի չիմացության կամ շփոթության արդյունքում։ Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս։ Փաստված։
Ավելի մանրամասն մեկնաբանություններ կներկայացնեմ հաջորդիվ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից