ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար, երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. Նիկոլ Փաշինյան 05/21/2019 19:29 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.):
Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական, փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ ու որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև զեկույցներով հանդես են եկել տնտեսագետ, փորձագետ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ Տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., փորձագետ Ատոմ Մարգարյանը, ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ. Հայկ Մարկոսյանը, ՀՊՄՀ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ պաշտպանության նախարարության ՊԱՀՀ հետազոտող-վերլուծաբան, տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը, Տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Սվետլանա Դալլաքյանը, ԵՊՀ դասախոս, որակավորված աուդիտոր, տ.գ.դ., դոցենտ Տիգրան Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Մերի Մանուչարյանը:
Նրանք կառավարությանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք բխում են 2019թ. փետրվարի 8-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ելակետային դրույթներից:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է և ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական և փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք և, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձևավորել, որտեղ աշխատում ենք: Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում են և ձեզնից նաև հավաքագրած տեղեկատվությունը բերում են և դարձնում կառավարության օրակարգ:
Շատ խոսվեց և խոսվել է փոքր հողակտորների խնդրի մասին: Այժմ կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք փոքր և չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել: Եվ այստեղ ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծենք, զուտ իրավական է, որպեսզի քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներ տեղի չունենան և նրանց իրավունքները լիարժեքորեն պաշտպանվեն:
Այստեղ շատ կարևոր նշանակություն տրվեց հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանը: Երևի տեղյակ եք, որ մենք ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հայտնաբերման հետ կապված օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել, որը սույն թվականի հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ: Իհարկե, դա մասնագիտական շատ նուրբ ոլորտ է, բայց փորձագետները հավաստիացնում են, որ այս օրենսդրական փաթեթն անխուսափելի է դարձնելու, որ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին կարողանանք բացահայտել, հակառակ դեպքում, այդ հանքերը չեն կարող շահագործվել:
Հանքարդյունաբերության հաջորդ շատ կարևոր խնդիրը ոլորտի կառուցվածքն էր, երբ նշվեց, որ մեր հանքարդյունաբերության արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Եվ սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունը, ըստ էության, այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքներով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ, իհարկե, կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, մի քանի ներդրումային առաջարկներ կան և մենք հույս ունենք, որ այդ ներդրումային առաջարկներից գոնե մեկն իրականություն կդառնա և մենք դրա համար կանենք ամեն ինչ: Այստեղ, իհարկե, շատ բան որոշում է ընթացիկ կոնյուկտուրան և երկարաժամկետ կանխատեսումները՝ կապված մետաղների գների հետ, բայց այս առումով, կարծես թե, կան որոշակի լավատեսական ազդակներ:
Կառավարությունում շատ կարևոր թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը: Եվ այո, երկու օր առաջ առաջին լուրը հայտնվեց, որ Ucom ընկերությունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել: Այստեղ ելույթներից մեկում նշվեց, որ պետք է քննարկել կենսաթոշակային ֆոնդերը ցածր ռիսկային տեխնոլոգիական ոլորտներում ներդնելու հարցը: Ես տեղյակ եմ, որ հենց այս կապակցությամբ նաև մեր կենսաթոշակային ֆոնդերն են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել, որպեսզի այս բաժնետոմսերից գնեն և ներդրումներ անեն այդ ոլորտում: Իհարկե, սա առաջին ծիծեռնակն է, մենք հիմա նույնիսկ մտածում ենք, որ գտնենք որևէ պետական ընկերություն, զբաղվենք նրա առողջացման և թափանցիկության հարցերով ու փորձենք նաև արժեթղթերը բորսա հանել, ինչը կքաջալերի այլ ընկերություններին: Սա կարևոր է և՛ ընկերությունների համար, և՛ քաղաքացիների, որովհետև ընկերություններն այս ճանապարհով ներդրումներ ներգրավելու այլընտրանքային աղբյուր են ստանում, բացի բանկերից նաև քաղաքացիներն են ներդրումներ անելու: Այսօր երբ բավարարվածությամբ գոնե ցույց ենք տալիս, որ օրինակ ավանդների մակարդակը բանկերում աճում է, շատ արագ հակադարձ քննադատություն է հնչում, թե քաղաքացիները ներդնելու ուրիշ տեղ չունեն, ուստի պարզ է, որ պետք է բանկերում ներդնեն: Իսկապես, սա մեծ խնդիր է: Ամբողջ աշխարհում ներդրումների լավագույն ձևերից մեկը համարվում է հենց ընկերությունների IP–ով կոչված համակարգի գործունեությունը: Իհարկե, այստեղ նաև վենչուրային ֆոնդի մասին հիշատակում եղավ: Դա նույնպես մեր ընթացիկ քննարկումների փուլում է:
Ես ուզում եմ առանձին անդրադառնալ ռազմարդյունաբերության թեմային: Շատ ճիշտ նշվեց, որ ընդհանրապես ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար, ընդ որում, նաև ձեր նշած մեխանիկայի և այլ ոլորտներում: Այս նկատառումով է, որ մենք ՀՀ-ում ստեղծում ենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի հենց այսպիսին. մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաև մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է:
Բայց նաև ինչպես ընդհանուր տնտեսության համար, մեր նպատակակետը պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է: Ընդհանուր առմամբ, լավ լուրն այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: Ինչո՞ւ է սա մեզ համար լավ լուր, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր տրանսպորտային և այլ բազմաթիվ սահմանափակումներ:
Համացանցում վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի տնտեսության առաջատար 20 ընկերությունների մասին հոլովակ է պտտվում և դրան հետևելով տեսնում ենք, որ եթե, օրինակ, 25 տարի առաջ աշխարհի ամենաառաջատար, թանկարժեք 20 ընկերություններն այն ընկերություններն էին, որոնք տիրապետում էին նավթի, գազի կամ որևէ նյութական միջոցի, ապա այժմ դա փոխվել է և փոխվել է այնպես, որ հիմա աշխարհի առաջատար ամենահարուստ 20 ընկերությունները նրանք են, որոնք հիմնված են նախկինում բնության մեջ գոյություն չունեցող երևույթների վրա: Սա, կարծում եմ, նոր տնտեսակարգի կարևոր առանձնահատկությունն է, որը մեզ համար լավ լուր է, որովհետև հիմա ամենաթանկ ընկերությունների շարքում առնվազն կեսը նրանք են, որոնք հիմնվում են մի մատերիայի վրա, որը նախկինում ուղղակի գոյություն չի ունեցել և դա ընդամենը մարդկային մտքի արտադրություն է:
Հետևաբար, սա նշանակում է, որ կարելի է ստեղծել նոր և կանխատեսելի երևույթներ, որոնք կարող են առաջ մղել տնտեսությունը: Այս առումով, կարծում եմ, որ սրա համար հիմք է դարձել այն, երբ արդյունավետությունը դարձել է մտածողության կարևոր հենասյուն, որ այն, ինչ անում ենք, ծախսում ենք, օգտագործում, սպառում՝ պետք է անենք արդյունավետ:
Կարծում եմ՝ արդյունավետությունը և տեխնոլոգիական մտածողությունը մենք պետք է փորձենք մեզ համար դարձնել մենթալիտետ, մտածողության կետ: Այստեղ, իհարկե, համաձայն եմ այն ձևակերպման հետ, որ առանցքային նշանակություն ունի մեր կրթական համակարգը: Այստեղ էլ մենք այսօր դնում ենք արդյունավետության խնդիր, որովհետև եթե մենք օրը 5-6-7 ժամ երեխային զբաղեցնում ենք՝ պետք է շատ հստակ հաշվարկենք, թե այդ երեխային ինչ ենք տալիս, ինչի համար ենք տալիս և ինչ ենք ստանալու դրա արդյունքում: Սա շատ կարևոր բան է, որովհետև եթե ուսումնասիրենք մեր ծրագրերը` կարող է պարզվել, որ մենք տալիս ենք շատ կամ քիչ ինչ-որ բան, որ երեխային պետք չէ և ոչ միայն երեխային պետք չէ, այլ մեզ բոլորիս պետք չէ, որ մենք երեխային այդ գիտելիքը կամ առարկան փորձենք մատուցել:
Հետևաբար, արդյունավետությունը և տաղանդի, աշխատանքի խթանումը, սեփական ուժերի հավատալու գործում մեր քաղաքացիներին աջակցելը բոլոր դեպքերում դառնում է մեր կառավարության ամենակարևոր առաջնահերթությունը:
Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն այնպիսի երևույթներ` սկսած քաղաքական, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, որ ինքն անկարող է, որ միևնույն է ոչինչ չի փոխվի և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետությունում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է, որ մենք չենք կարող, որ մենք հնարավորություն չունենք, որ մենք ավելի լավ է հարմարվենք, որ մենք ավելի լավ է ամբիցիաներ չունենանք: Սա առաջին խնդիրն է, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Սա այն ֆենոմենն է, որն իր հետևից բերում է աղքատության, հուսահատության, իր հետևից բերում է այն, որ մեր երկրում ընդհանրապես այդ փախեփախի մթնոլորտն է ձևավորվում, որ լավ, մեկ է՝ այստեղ հեռանկար չկա, բայց մի բան եկեք փախցնենք, գնանք մի տեղ յոլա գնանք:
Այս մտածողությունը փոխելը մեր մեծագույն խնդիրն է և դա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ, որովհետև քաղաքական մակարդակում մենք սա կարողացել ենք անել, մեզ մնում է այդ գործընթացը շարունակել: Որպես փաստ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական վարքի փոփոխությունը, քաղաքական գործելակերպի փոփոխությունը բերեց քաղաքական փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությունը պետք է բերի տնտեսական փոփոխությունների:
Այսօր աշխարհի առաջատար բոլոր ընկերությունները փնտրում են տաղանդներ, տաղանդներով համակված միջավայր: Երեկ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ էի հանդիպում և ասացի, որ մեր ամենառազմավարական տեսլականը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտ տաղանդների համար, դարձնել երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու, իրացնելու, անսահմանափակ հնարավորություններ կան: Ես հավատում եմ, գիտեմ, համոզված եմ և տեսնում եմ, որ մենք հասնելու ենք այդ նպատակին, մեզ պետք է հետևողականություն, աշխատասիրություն, համբերություն և, իհարկե, ինտելեկտուալ աշխատանք, որը մենք իրար հետ անպայման կանենք»:
Գիտաժողովի նպատակն է՝ մշակել հիմնավոր երաշխավորություններ երկրի տնտեսության ժամանակակից տեխնոլոգիական հիմքով արագ առաջընթացի, դրա կառուցվածքի արդիականացման, թողարկվող արտադրանքի միջազգային մրցունակության բարձրացման, դրա հիման վրա հումքի փոխարեն մշակող արդյունաբերության գիտատար արտադրանքի արտահանման, երկրի վճարային հաշվեկշռի բարելավման համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից