ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան 05/21/2019 15:56 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության շատ կարևոր դերակատարներն են կանայք, և այն արժեքները, որ նրանք են բերել այս հեղափոխության ընթացքում, մենք պետք է վերածենք հստակ քաղաքական ծրագրերի և գործողությունների»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կիսում է այն համոզմունքը, որ կանանց քաղաքական և տնտեսական մասնակցության խթանումը կարևորագույն խնդիր է: Նա նաև նշել է, որ հասարակական սեկտորի և միջազգային գործընկերների մասնակցությամբ այսօր նախարարությունում մշակվում է գենդերային ռազմավարություն, որը կոչված է լինելու կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և հավասար իրավունքների ապահովմանը, քանի որ խտրականության բացակայությունը դեռևս չի ապահովում հավասար հնարավորությունների առկայություն:
Տիկին Օսա Ռեգները տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել Կառավարության անդամների հետ և կարող է վստահ ասել, որ ՀՀ նոր կառավարությունն ունի միասնական մոտեցում՝ կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ստեղծման հարցում.
«Մեզ համար վերջին օրերի հանդիպումները շատ կարևոր էին, որովհետև մենք տեսանք միասնական մոտեցում և արժեքային համակարգ, իսկ դա կարևորագույն խթան է փոփոխությունների համար: Բացի այդ, պետք է ուրախությամբ նշեմ, որ երբևէ չէի հանդիպել Կառավարության նկատմամբ այսօրինակ վստահություն հասարակական սեկտորի ներկայացուցիչների կողմից: Սա մի բան է, որը ոգևորում է և մղում առաջ»,- ասել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալը:
Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը 2020 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին նախատեսում է միջազգային համաժողով կազմակերպել՝ նվիրված կանանց հիմնախնդիրներին ողջ աշխարհում: Տիկին Օսա Ռեգները նշել է, որ այս ավանդական համաժողովները երբեք չեն իրականացվել Եվրոպայում, Միջին Ասիայում կամ Կովկասում.
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ուզում էինք դիմել ձեզ՝ դառնալու գալիք համաժողովի կազմակերպիչն ու հյուրընկալ երկիրը: Կարծում եմ՝ սա լավագույն հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կարևորագույն հարցերի քննարկման կենտրոն»,- ասել է նա:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ պատրաստակամ է քննարկել համաժողովի կազմակերպման հնարավորությունները մյուս պատկան կառույցների հետ, և նշել, որ դա մեծ պատիվ կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար:
Նշենք, որ 2019 թվականի մարտին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021 թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։ Հանձնաժողովի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և այն հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ