Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Ինչպես օգտագործել թայմ-աութը 05/21/2019   13:03  |  Վերլուծություններ

Եռօրյա լարվածությունից հետո  կրքերը, կարծես թե  հանդարտվեցին։   Բայց մենք ունենք ընդամենը ժամանակավոր դադար։ Եթե այս փուլում շատ բաց չխոսենք, չքննարկենք, թե ինչ կատարվեց, ապա հաջորդ փուլերը լինելու են ավելի անկանխատեսելի և ավելի վտանգավոր։ Հերթով փորձենք հասկանալ կատարվածի հիմնական կետերը։

1. Մենք գործ ունեինք ակհայտորեն արհեստական լարվածության հետ։ Հասարակությունն ապրում էր բնականոն կյանքով,  և դատարանի որոշումը՝ հայտնի գործով, իր մեջ անկայունության որևէ ռեսուրս չուներ։ Մի պահից սկսվեց ուղղորդվող լարվածություն երկու խողովակով՝ բովանդակային՝ սոցցանցերով  և փողոցային՝ մանր ագրեսիվ խմբերով։

2. Պետական համակարգերի աշխատունակության խնդիրը։ Դատարանները արգելափակելու կոչին հետևեց նորանշանակ մարզպետների, քաղաքապետների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների զարմանալի խանդավառությունը։  Սա մտահոգում է մի պարզ պատճառով. ստացվում է՝ նորակազմ պետական համակարգը չի ուզում և չի կարողանում աշխատել։ Նրան հոգեհարազատ է պիկետը, լայվը, ՖԲ գրառումը, ինչ-որ բանի պաշարումը,  բայց ոչ՝ ծանր, կիրառական նշանակության աշխատանքը՝ այն, ինչն իրականում ենթադրում է իր պաշտոնը։ Հետևաբար՝ մենք իրական կյանքում առաջիկայում առերեսվելու  ենք աշխատանքի ոչ ունակ համակարգի հետ՝ իր հետևանքներով։  Խնդիրները, հետևաբար, միայն խորանալու են։  

3. «Ժողովուրդ» և « մենք ենք տերը երկրի» ձևակերպումները ստանում են նոր քանակական և բովանդակային պարամետրեր։ Դա նորանշանակ պետական համակարգն է, «Իմ քայլը և մերձիմքայլական շրջանակները» և ռադիկալ փողոցային խմբերը, որոնք բոլորը միասին ընդամենը մի քանի հազար հոգի են, բայց  փորձում են և, թերևս, դեռ կարողանում են մթնոլորտ ստեղծել։ Հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խոր շոկ էին ապրում այս երեք օրը, և որոնց պատկերացումները երկրի և աշխատանքի մասին լրիվ այլ են, տանն են։ Դեռ տանն են։ Բայց պատանդ են ակտիվ մի քանի հազարին։ Ակնհայտ է, որ ագրեսիայի իշխումը չի կարող անվերջ շարունակվել, և հարյուր հազարավոր պասիվների տրամադրությունները մի պահի ստանալու են կառուցվածքային տեսք՝ ձևավորելով նոր օրակարգ։

4. Առանձին քննարկման նյութ են բուն կարգախոսները։ Եթե դատական համակարգը համարվում է նախորդի մնացորդ և կատարել է նախորդ համակարգերի պատվերները (ինչը գուցե և այդպես է), ապա արդյո՞ք դատախազությունն ու քննչական մարմինները նույնը չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք սևեռվում միայն դատարանների վրա։ Ինչ է, այս դատախազությունը և քննչական  մարմինները չե՞ն կատարել նախորդների ցուցումները։ Նույն դատախազը մի տարի առաջ չէ՞ր գալիս ԱԺ՝ կալանավորելու Փաշինյանին և այլոց։ Ստացվում է, որ եթե դատախազությունն ու քննչական մարմիններն այսօր կատարում են վարչապետի  ցանկությունը, ուրեմն նրանք արդեն «Նոր Հայաստան են», իսկ դատարանը,  եթե չի կատարում վարչապետի ցանկությունը, «Հին Հայաստան»։ Իհարկե, այս ամենը մատուցվում  է ժողովրդի անունից։ Ուրեմն՝ խնդիրը լրիվ այլ տեղ է։ Դրված նպատակը՝ բոլորովին այլ։

5. Արցախի մասով։ Այստեղ երկար բարակ քննարկելու հարց չկա. եթե վարչապետը ճիշտ է, և կան մարդիկ, ուժեր, որոնք պատրաստվում  էին դավադիր պատերազմական գործողություններ սկսել և նույնիսկ տարածքներ զիջել, ապա նրանք արդեն իսկ պետք է լինեին կալանավորված։ ԱԱԾ-ն նույն պահին պետք է աներ իր գործը։ Խոսքը պետական դավաճանության մասին է։ Իսկ եթե վարչապետը ճիշտ չէ ու պարզապես դարձյալ ինչ-որ բան ասեց իր օնլայն լսարանի համար, ապա ԱԱԾ-ն դարձյալ անելիք ունի։ Կանոնավոր բանակի, միասնական կառավարվող, գերժամանակակից զինված բանակի պարագայում այդ ի՞նչ սեպարատ պատերազմի և տարածքների կորստի մասին վարկած է։  Այս ելույթով մենք աննորմալ թանկ նվեր ենք մատուցել Ադրբեջանին։ Ուղղակի նայեք ադրբեջանական մամուլը և կհասկանաք, թե որքան կոպիտ սխալ է թույլ տրվել։ Մենք սրա համար կարող ենք շատ թանկ գին վճարել։

6. Չգնահատված նախադեպը ունենում է իր հետևանքները. Իրանում հնչեցրած ձևակերպումը՝ Հայաստանում գործող քաղաքական գործիչների՝ օտարերկրյա գործակալներ լինելու մասին, չստացավ պատշաճ շարունակություն, չպահանջեցինք շարունակություն, միասնաբար որոշեցինք մոռացության տալ, դատախազը գործ չհարուցեց, այնինչ դա բավականին լուրջ մեղադրանք պարունակող ձևակերպում էր։ Սա նախադեպ ստեղծեց հետագա այլ՝ լրջագույն մեղադրական ձևակերպումների համար. դարձյալ  չենք ճշտում ո՛չ դրա հիմքը, ո՛չ փաստը, ո՛չ մոտիվացիան։

7. Դեռևս խնդիր է մնում իշխանության ներսից առարկության ձայնի, սթափ ձայնի պահը։ Սա շատ կարևոր է՝ ծայրահեղ անկանխատեսելիություն թույլ չտալու և հանրային լայն կոնսոլիդացիան հետագայում սթափության և ադեկվատիզմի շուրջ ձևավորելու համար։ Սա մի օր, անկասկած, լինելու է։ Եվ այդ մարդը կամ այդ մարդիկ կարևոր են ղեր են խաղալու հեռանկարում։ Բայց այս պահին խնդիրը առկա է։

8. Դատարանները շրջափակելով և դատական համակարգի վրա նման հարձակումներով պաշտոնապես փակվեց լուրջ ներդրումների հնարավորությունը ։

9. Անցումային արդարադատության թեման գեներացնելուց և գուցեև  ներդնելուց հետո,  շատ երկար ժամանակ մոռանալ է պետք ներդրումների մասին։ Հատկապես՝ ռուսական և չինական։

10. Այս պահին բաց է մնում մոտիվացիայի հարցը։ Մենք նույնպես  այս պահին չունենք դրա պատասխանը։ Ինչո՞ւ այս ամենը արվեց, ո՞րն է դրա պատճառը։ Արդյո՞ք այս ամենը ծրագրավորվել էր Երևանում, և ո՞րն է դեռևս չհրապարակված շարունակությունը։ Շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը։ Սրա շուրջ  է պետք ծավալել քննարկումը։ Ինչո՞ւ  է սա կարևոր. մենք մտնում են դժվար հաշվարկելի փուլ։ Գործնականում անհնար է հաշվարկել ոչ միայն առաջիկա զարգացումները, այլև  կարճաժամկետ ապագան։ Ցավոք, այն հիմնված է լինելու շոկերի վրա, որոնք մեզ սպասում են։ Գործող իշխանությունն ունի ընդամենը ևս 1-2 նման պոռթկման ռեսուրս, և նրանք սա շատ լավ հասկանում են։ Իսկ հետո՞։

11. Ես այս բոլոր 1-10 կետերի շուրջ ուշադրություն եմ հրավիրում՝ ունենալով մեկ համոզմունք. Հայաստանում բոլոր գիտակից մարդկանց խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, սիմպատիաներից, անկախ իշխանության մեջ լինել չլինելուց, խուսափել հետագա վատագույն սցենարներից, մթնոլորտը տանել հանդարտեցման, խուսափել անդառնալի սխալներից։ Դրա համար պետք է երկու պարզ բան՝ ինքնուրույն մտածել և չլռել։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]