ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի քաղաքապետարանը ծանուցում չի ստացել հավաքների անցկացման մասին. խախտվել է օրենքը 05/20/2019 11:49 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի քաղաքապետարանը նախապես ծանուցում չի ստացել այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում կազմակերպված բողոքի ակցիաների մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից։
Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։
Տվյալ պարագայում խոսքը չի կարող գնալ ինքնաբուխ կամ շտապ, առավել եւս 100 մասնակցի մասին, քանի որ այն զանգվածային բնույթ է կրում՝ ներառելով ամբողջ Երեւանը,ինքնաբուխ չէ՝ կազմակերպվել է վարչապետի կողմից։
Հոդված 10-ի համաձայն՝ Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելն է, ինչպես նաև այլ անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը։
Հոդված 11-ի համաձայն՝ իրազեկումը քննարկող և որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմնի որոշմամբ իրազեկումը կարող է քննարկել և դրա վերաբերյալ որոշում կայացնել նրա լիազորած անձը։
Այլ խոսքով՝ վարչապետն իրեն է վերագրել Երեւանի քաղաքապետարանի գործառույթները։
Հոդված 12-ի համաձայն՝ իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ, իսկ հոդված 13-ը պարտադիր է համարում գրավոր ներկայացնելը։
Հոդված 16-ի համաձայն՝ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող 30 օրից մինչև 14 օր առաջ, ապա լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 5 օրվա ընթացքում, իսկ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող 13 օրից մինչև 7 օր առաջ, ապա լիազոր մարմինը իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 48 ժամվա ընթացքում: Եթե քննարկման ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դա երկարաձգվում է մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։
ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հավաքների ժամանակ հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններից ծանուցում չեն ստացել.«Վարչապետի խոսքը լսե՞լ եք, նա իր խոսքով հանձնարարել է»,- ասացին ոստիկանությունից։
Ինչպես վերեւում արդեն նշել ենք՝ հավաքներն արտոնել-չարտոնելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը վերապահված է լիազոր մարմնին, տվյալ պարագայում Երեւանի քաղաքապետարանին։
Այլ խոսքով՝ ՀՀ վարչապետը յուրացրել է Երեւանի քաղաքապետարանի գործառույթները։
Հոդված 19-ն արգելում է հավաքների անցկացումը, եթե`
1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.
2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.
3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.
4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ