ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսուհետ ժողովրդի անունից չխոսե՛ք. Քաղաքագետը՝ Փաշինյանին 05/20/2019 19:45 | Մեկնաբանություն
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքագետ Գագիկ Համբարյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով «այսուհետ ժողովրդի անունից չխոսել»։
«Առանձին կանդրադառնամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական ոլորտում նախատեսված բարեփոխումներին, որոնք, իրոք, անհրաժեշտ են... Բայց այդ ամենը կարելի էր անել առանց ավելորդ աղմուկ-աղաղակ-շոուների, ինչպես ժամանակին արվել են նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետություններում և արևելաեվրոպական շատ երկրներում... Ավելացնեմ, որ դատական ոլորտում vetting-ի՝ զտման քաղաքականությունը նոր բան չէ, և պարոն Փաշինյանն առանց ավելորդությունների այն կարող էր կյանքի կոչել։
Սակայն, որքան հասկանում եմ, ժողովրդի ուսերին իշխանության եկած Փաշինյանը կարիք ուներ իմանալու, թե որքան է իրականում նրա վարկանիշը հասարակության մոտ, ապացուցել իրեն քննադատողներին, որ շարունակում է վայելել իր ասած ժողովրդի վստահությունը և հենց դրա համար էլ դատարաններին ու դատավորներին «պատին ծեփելու» և «ասֆալտին փռելու» գործողությունը հանրայնացրեց, ինչպես 2018 թ-ի հոկտեմբերին, երբ ԱԺ-ին ծնկի բերելու համար նրա կոչով 50-60 հազար զանգված հավաքվեց Բաղրամյան պողոտայում և պարտադրեց ԱԺ-ին կապիտուլյացիայի ենթարկվել՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի պահանջները։
Այս անգամ ՀՀ վարչապետի կոչը ժողովրդին՝ դուրս գալ փողոցներ և արգելափակել դատարանների մուտքերը, ձախողվեց։ Այո՛, նրա փոքրաթիվ և շատ դեպքերում՝ ագրեսիվ կողմնակիցները, կարողացան ձախողել դատարանների աշխատանքները, սակայն դա ընդամենը Փաշինյանի ուսերին իշխանության եկած կողմնակիցներն էին և երկրպագուները՝ ոչ ավել, որոնց հետ իրավապահները գերադասեցին չկապվել՝ վարչապետ Փաշինյանի հրահանգն անարգել կատարելու համար... Այդտեղ ժողովուրդ չկա։ Դա ժողովրդի շատ փոքրիկ մասն էր, որը վարչապետի կոչին ընդառաջ դուրս եկավ փողոցներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տվյալներով ժամը 10.00 դրությամբ Երևանում գտնվող դատարանների դռները փակելու գործընթացին մասնակցել է ընդամենը 1100 մարդ։ Ժամը 12.00-ին, ենթադրենք, որ նրանց թիվը կրկնապատկվել է... Բայց դա չի նշանակում, որ պարոն Փաշինայնը կամ նրա կողմնակիցներն իրավունք ունեն շարունակել ժողովրդի անունից հայտարարություններ անել և ինչ-որ հարցեր շահարկել։ Ժողովուրդը 2018 թ.-ի ապրիլ-մայիսին էր, երբ կանգնեց Փաշինյանի կողքին և իշխանության բերեց նրան։ Իսկ այսօրվա զանգվածն ընդամենը Փաշինյանի կողմնակիցներն էին, որոնց մեջ բազմաթիվ պատգամավորներ և իշխանության ներկայացուցիչներ կային։
Երևանում մասնակիցների թիվն անհամեմատ մեծ էր, քան մարզերում։ Գյումրիում դատարանի դռները փակել էին 35-40 հոգի, Վարդենիսում և Չարենցավանում՝ 10-12, իսկ Մեղրիում դատարանի դռները փակելու գործողությունն ընդհանրապես ձախողվել է։ Այսքանից հետո որևէ մեկն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն, իրավունք չունի խոսել ժողովրդի անունից։
Հ.Գ.Կոչ եմ անում այսուհետ սեփական նախաձեռությունները և շահերն առաջ տանելու համար չշահարկել ժողովրդի անունը», - գրել է Գագիկ Համբարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ