ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը բարձրացրել է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը. փաստաբան 05/20/2019 19:27 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Որոշումը նոր եմ ստացել դատարանի կողմից, հիմքերին հանգամանորեն դեռ չեմ հասցրել ծանոթանալ, բայց թռուցիկ նայելով` կարող եմ ասել, որ խոսքը վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականությանը»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` անդրադառնալով դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ 3 այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի կասեցմանը։
Նրա խոսքով` այն հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել, դատարանը գտել է, որ սահմանադրականության հարց կա, որի լուծում է պետք է տա ՍԴ-ն. «Այդ մեկնաբանությանը միանշանակ համակարծիք ենք, որովհետեւ քննության սկզբնական փուլից մենք` պաշտպաններս, ուղղակի գոռում ենք դրա մասին` ասելով, որ այս հոդվածը անորոշ է, իսկ անձին այն հոդվածով, որը որ որոշակիության խնդիր ունի, չի կարելի ենթարկել քրեական պատասպանատվության։
Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ
Պաշտպանը նշեց, որ 2008 թվականին այդ հոդվածը կոչվում էր «Իշխանության յուրացումը», և դրա դիսպոզիցիայի մեջ մտնում էր սահմանադրական կարգի տապալման գործողությունը` ի թիվս այլ գործողությունների.
«Սակայն 2009 թվականին այս հոդվածը լրացվեց և սկսեց կոչվել «Սահմանադրական կարգի տապալումը»։ Ի՞նչ է տեղի ունենում. օրենսդիրը վերցրել է հին հոդվածի դիսպոզիցիայի գործողություններից մեկը` սահմանադրական կարգի տապալումը, և նոր օրենքով դարձրել է առանձին հանցակազմ, սակայն դրանք նույնը չեն, որովհետև իշխանության յուրացման հոդվածի նպատակը հենց իշխանության յուրացումն էր: Այսինքն` դրա մեջ մտնող սահմանադրական կարգի տապալման նպատակը ևս իշխանության յուրացումն էր, իսկ նոր հոդվածով սահմանադրական կարգի տապալումը նման նպատակ չի հետապնդում»։
Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ այս հոդվածներն իրարից էապես տարբերվում են. «Ավելին ասեմ, 2008 թվականից հետո Դատախազությունը սահմանադրական կարգի տապալման այս նոր հոդվածով որոշ անձանց մեղադրանք չի առաջադրել և առաջադրել է 205-րդով` նշելով, որ այս նոր լրացված հոդվածն ավելի խստացնող է: Նույն տրամաբանությամբ շարժվելով` երբ հարցնում ենք, թե ինչու են այս մարդկանց մեղադրանք առաջադրում, Դատախազությունը պատասխանում է, որ իրավական պրակտիկան զարգանում է, և մեր դիրքորոշումները փոխվում են: Բայց ես չեմ հավատում, թե մեր դատախազությունն այնքան արհեստավարժ չէ, որ նման կիքսեր թույլ տա»,- «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ