ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Դավիթ Բալայանի՝ դատարանի շենք մտնելու խոչընդոտելու քրեաիրավական բնութագիրը 05/20/2019 13:20 | ԼՐԱՀՈՍ
Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանն անդրադարձել է դատավոր Դավիթ Բալայանի հետ այսօր տեղի ունեցած միջադեպին
«ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է (...)։
ԱՐԴ/0038/01/13 քրեական գործի նախադեպային որոշումից` 15. Իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելը ենթադրում է, որ իշխանության ներկայացուցիչը գործում է օրենքով և այլ իրավական ակտերով նրան վերապահված լիազորությունների շրջանակում։ Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանության ներկայացուցչի գործողությունները լինեն իրավաչափ, հակառակ դեպքում արարքը չի կարող գնահատվել որպես կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն
….. Սուբյեկտիվ կողմից հիշյալ հանցագործությունը կատարվում է ուղղակի դիտավորությամբ՝ արարք կատարած անձը գիտակցում է, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն է գործադրում կամ բռնության սպառնալիք է տալիս։ Ընդ որում, սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանցանք կատարած անձի նպատակը՝ խոչընդոտել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությանը կամ դադարեցնել այն, կամ էլ շարժառիթը՝ վրեժ լուծել իշխանության ներկայացուցչից նրա գործունեության համար։
Դատավորի՝ իր աշխատանքի վայրը մտնելը և իր մասնագիտական գործունեությունն իրականացնելը միանշանակ օրենքով և այլ իրավական ակտերով նրան վերապահված լիազորությունների շրջանակում է և ուղղված է նրա ծառայողական պարտականությունները կատարելուն: Դատավորն իր լիազորություններն իրականացնելու համար այլ աշխատատեղ չունի և հեռահար եղանակով չի կարող իրականացնել արդարադատություն, այսինքն՝ դատարանի շենք մուտք գործելն իր գործունեության պարտադիր նախապայմաններից է: Ավելին, հրող անձինք անհնարին է չիմանան, որ Դ. Բալայանը դատավոր է, և նրան թույլ չեն տալիս մտնել դատարանի շենք հենց դատավոր լինելու պատճառով:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասում տրված է պարզաբանող նորմ, որի համաձայն՝ սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
Այն, որ դատավորն օժտված է կարգադրիչ լիազորություններով ԱՆՀԵՐՔԵԼԻ Է, և այս իմաստով հոդվածի մասում նշվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են լինել տուժող, այլ ոչ թե այդ պահին կարգադրիչ լիազորություններ իրականացելու պարտադիր պայմանը:
Հարկ է հիշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կառավարման կարգի դեմ է, այլ ոչ թե արդարադատության: Հետևաբար, այս հանցագործության անմիջական օբյեկտն է հանդիսանում կառավարման նորմալ գործունեության, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարման հետ կապված իրենց լիազորությունների նորմալ իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:
Եթե նման վարքագիծը պայմանավորված լիներ կոնկրետ քրեական գործով դատավորի մասնագիտական գործունեությամբ, այդ դեպքում կքննարկվեր արարքի արդարադատության դեմ ուղղված լինելը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից