Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվռնդեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել

«Սա է ճանապարհը։ Չկա ուրիշ». Վահե Գրիգորյան 05/20/2019   12:10  |  Մեկնաբանություն

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, գրածս կարող է երկար թվալ, բայց խնդրում եմ կարդալ մինչև վերջ։ Հանրապետության վարչապետի ուշ երեկոյան կոչը, համաձայն որի առավոտյան դատարանների մուտքերը և ելքերը պետք է փակել, շատերի համար անսպասելի կարող է լինել։ Ինձ համար՝ ոչ։ Ես արդեն շուրջ մեկ տարի իմ հրապարակային խոսքում խնդրել և կոչ եմ արել դատական իշխանությանն արձագանքել երկրում տեղի ունեցող փոփոխություններին, վերագտնել իրեն նոր իրողության մեջ և անմիջապես առաջ գալ դատական իշխանության բովանդակալից ռեֆորմի և անցյալի խութերը հարթելուն ուղղված առաջարկով կամ, առնվազն, դատական իշխանության ներսում այս հարցով անկեղծ քառախոսության (իշխանության երեք ճյուղերի և քաղաքացիական հասարակության) նախաձեռնությամբ։


Նշել եմ նաև, որ այս լռությունը խնդրի լուծում չէ, այլ դրա ձնագնդի էֆեկտով մեծացման, քանի որ գործադիր և օրենսդիր իշխանությունները չեն կարող ձեռքերը ծալած նստել և սպասել դատական իշխանության ինքնաքայքայմանը։ Իսկ այդ կանխելուն ուղղված նրանց միջամտությունն ամենևին էլ համաչափ լինել կամ թվալ չի կարող, քանի որ այդպիսին է իրերի բնույթը։ Ամենաօպտիմալ փոփոխությունները կարող են իրականացվել և արվել միայն հենց դատական իշխանության նախաձեռնությամբ, ինչը, ցավոք, ոչ միայն տեղի չի ունենում, այլ վիճակն ավելի է վատթարանում։

Միաժամանակ, սպասելիքները գործադիր և օրենսդիր իշխանություններից, ինչպես նաև պետական/իրավական անվտանգության նկատառումները մամլիչի նման նրանց սեղմելու են միջամտել այս ճգնաժամային վիճակին։ Եվ մենք, այս պահին այդ միջամտության նախաշեմին ենք արդեն։ Հիշատակված կոչով քաղաքացիներիս առաջարկվել է փակել դատարանների մուտքերի և ելքերի դռները։ Ինչպե՞ս ես կարձագանքեի այս կոչին, ինչպե՞ս եմ ես այն հասկանում։ Ես` որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի, կկանգնեի իմ նախընտրած դատարանի դռան առջև առավոտյան և, դատարանի վարչական շենք մտնելու ցանկություն ունեցող ցանկացած դատավորի կամ դատարանի աշխատակազմի աշխատակցի մոտենալիս կողջունեի նրան և, եթե նույնիսկ պատեհ առիթ ու հնարավորություն չլիներ ասելու այսքանը, կհամարեի, որ նա իմ աչքերի մեջ կարդալու է, որ ես գիտեմ, որ նա կամ իր կոլեգան՝

– Քաղաքական բանտարկյալներ բանտող դատավոր է եղել։ Մարդիկ, որոնք չպետք է լինեին բանտերում, բայց իր կամ իր կոլեգայի անիրավության պատճառով նրա և ընտանիքի անդամների կյանքերն են մաշել բանտերում։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Հայաստանը հասցրել են այնպիսի վիճակի, որ աշխարհում առաջին անգամ քաղաքական բանտարկյալների ճշգրտման չափորոշիչներն ստեղծվել են հղում անելով նաև Հայաստանում տիրող իրավիճակին և քաղաքական բանտարկություններին պրակտիկային։ Կրկին, հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իմ նման հազարավոր հասարակ քաղաքացիներին իրենց տանից սեփականազրկել է՝ քաղաքական և տնտեսական խմբավորումների և հանքարդյունաբերության գիշատիչներին գերշահույթ ապահովելու համար, իսկ ինձ ու իմ ընտանիքին՝ անտնություն, շատերիս էլ՝ արտագաղթ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Մարդասպաններին ազատ է արձակել, կեղծիքներով այլոց է դատապարտել։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իմ նման՝ օրվա ապրուստը վաստակող և իր՝ դատավոր և նրա ընտանիքի համար էլ հարկերի ձևով բաժին հանող գործարարին, բանվորին, գյուղացուն, որ իր արդարության նկատմամբ հավատով կանգնել եմ իր առջև, իրավազրկել է հօգուտ մեկի, որ գնել է իր պատիվը և իշխանությունը կաշառքով և սասանել իմ հավատը պետության, արդարության և, առհասարակ, մարդու նկատմամբ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իր կամ իր կոլեգաների գործերով և վարքով հասել է նրան, որ մի գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի կոչը կամ նախազգուշացումն իր հարազատ «իրավապաշտպանները» համարում են ճնշում իր կամ իր կոլեգաների կամ իր համակարգի նկատմամբ։ Նույնիսկ չգիտակցելով, որ չկա ավելի ստորացուցիչ բան որևէ դատավորի համար, քան մի կոչը կամ նախազգուշացումը ճնշում համարելը։ Կարծես թե դատավորները նապաստակներ են։ Մինչդեռ, նրանք այս հասարակության մեջ իրենց համարձակությամբ և կուռ բարոյականությամբ ամենաերևելիները պետք է լինեին։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Դատապարտել է իմ նման շարքային քաղաքացուն՝ արդարադատության վերջին հույսը որոնել այլազգի դատավորների դատարաններում, թեկուզև այդ նպատակի համար եմ ես պահում իմ սուղ միջոցներով իր և իր կոլեգաների ընտանիքները և նրանց տրամադրել բազում երաշխիքներ, որոնցից զուրկ են այլ մասնագիտությունների մարդիկ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– Իմ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զինվորական ծառայության մեջ ոչ մարտական պայմաններում սպանված որդու, հոր, եղբոր գործով, փոխարենը նույն պետության անունից ինձ տրված բարոյաակն և իրավական երաշխիքների համաձայն բարոյական, իրավական և նյութական բավարարումը և արդարադատությունն առաջնահերթությամբ տրամադրելու, ինձ դատապարտել է տասնամյակներով արդարադատություն որոնել միջազգային դատավորներից։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

– ինքներդ կարող եք ավելացնել ամեն մեկիդ հետ տեղի ունեցածը, եթե այստեղ չեք գտնում ձեզ։ Եվ ես հիմա հենց այդ Հայաստանի Հանրապետությունն եմ, ինչպես և իմ նման այլոք իմ կողքին կանգնած։ Եվ որ ես կանգնած եմ այդտեղ իր հետ ամենաանկեղծ խոսակցություն ունենալու համար, թե ինչ է լինելու մեր բոլորի այս օրն ու ապագան սրանից հետո։ Եվ որ այս վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ, ընդամենը մի քանի ժամ եմ խնդրում իրենից իմ հետ կանգնելու և բարեկրթության բոլոր պահանջների պահպանմամբ խոսելու, բացատրելու ինձ մեր համատեղ անցյալի իր պատմությունը և համատեղ ապագայի իր տեսլականը, սպասելով, մինչև մենք իրար հետ կունկնդրենք սպասվելիք ուղերձին։

Ես գիտեմ, որ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք իրենց երդմանը հավատարիմ են մնացել։ Ես ամեն եկողի մեջ որոնելու եմ այդպիսինին, որովհետև, որպես Հայաստանի Հանրապետություն, ես իմ վարձած բարձրաստիճան ծառաների միջոցով նրանց համար սրընթաց առաջխաղացում եմ ակնկալելու, հասկանալով, որ Հայաստանում արդարադատության խավարի տարիներին, արդարադատ դատավորը մահապարտ զինվորականի պատիվը պետք է ունենա։ Ես ոչ մեկի չեմ խոչընդոտելու իր ընթացքը։

Եթե այդ դատավորը (կամ դատարանի աշխատակազմի աշխատակիցը), այնուամենայնիվ, պատիվ չի համարի ինձ՝ քաղաքացուս հետ սոլիդարաբար կանգնել և սպասել իմ համար նախապատրաստված ուղերձին/ելույթին, ես ամեն ինչ անելու եմ, որ նրան որևէ մեկը մատով չդիպչի։ Որովհետև, ինձ համար, ի տարբերություն իրեն, Հայաստանի Հանրապետությունն ինքնահաստատման կամ անաշխատ ապրուստի հայթհայթման միջոց չի։ Հայաստանի Հանրապետությունը՝ ես եմ։ Կարևոր է, որ նա հասկանա, որ անկախ իր նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, ես գիտեմ, որ դատավորի պատմուճանը, որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, ինձ համար անձեռնմխելի է։ Ինչպես՝ Հայաստանի դրոշը, զինանշանը, ուսադիրը, ․․․ Եթե նա կկարծի, որ իմ հետ խոսելիք չունի, ես նրան չեմ խոչընդոտելու իր նպատակավայրը գնալ։ Լուռ մի կողմ կքաշվեմ իմ համախոհների հետ՝ նրա առջև բացելով միջանցք դեպի իր աշխատավայրը։ Եվ թող դա թող լինի իր՝ «ամոթի լուռ միջանցքը»։

Ես հույս եմ ունենալու, որ դատավորները չեն ընտրելու խուսափելու կամ «ամոթի լուռ միջանցքով» անցնելու տարբերակը։ Այլ, օգտագործելով առիթը իմ հետ՝ Հայաստանում արդարադատության կուռ, արդյունավետ և հեղինակավոր համակարգ կառուցելու հարցում սոլիդարություն դրսևորել, ճիշտ ժամանակին կգան աշխատանքի և ինձ հետ համատեղ, մարդկային ամենաջերմ հարաբերության և քննարկման պայմաններում կսպասեն իմ թիվ 1-ին ծառայի ուղերձին։ Իր աշխատասենյակում սուրճից էլ չէի հրաժարվի: Ինչո՞ւ նրա ուղերձին։ Ո՛չ, որովհետև նա Նիկոլ Փաշինյանն է կամ մեկ այլ ոք։ Ո՛չ, որովհետև նա վարչապետ է։ Ո՝չ, որովհետև նա իմ ընկերն է, եղբայրն է, հակառակորդն է․․․։

Այլ որովհետև նա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում այդքան սպասված դեմոկրատական լեգիտիմ ընտրություններով ձևավորված իմ իշխանությունը ներկայացնող իմ գործադիր ծառան է, որը պետք է այլ՝ օրենսդիր և դատավոր ծառաների հետ լուծեն, թե ինչպես ենք անելու, որ այլևս վերջ տանք վերևի շարքին և բավարարում տանք իրավազրկվածներին։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ եթե ոմանք կարծում էին, որ ես գալու եմ իմ տասնամյակներով կուտակված արդարացի ցասումն ու զայրույթը տեղամ դատավորների վրա, փաստեմ, որ եկել եմ նրանց ձեր հետ միասնություն և համերաշխություն առաջարկելու։ Որովհետև իմ ծառաները բավարար հիմքեր ունեն արդեն անողոքաբար Սահմանադրությունն ու օրենքները գործադրելու դատավորների նկատմամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր արդարության դատելու։ Ես այդտեղ այլևս անելիք չունեմ, իրենց հոգսն է, թող քաշեն։ Այդ ես եմ, որպես Հայաստանի քաղաքացի, որ կարող եմ բարեխոսել նրանց համար, ով սայթաքել, բայց դեմքով դեպի մարդն է մնացել կամ կխոստանա այդպես։

Ես հույս ունեմ, որ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները նույն այս տրամադրվածությունն ունեն այսօր, և այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք։ Սա է ճանապարհը։ Չկա ուրիշ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:10 03/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է 9 թեկնածու. Վահե Գրիգորյանը նորից նրանց թվում է (լրացված)
11:39 29/03/2019  |  ՎերլուծություններԱռաջ սուսուփուս էին անում, հիմա՝ դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…
09:14 28/03/2019  |  ՄամուլՎահե Գրիգորյանի համար օրենք կփոխվի՞. «Ժողովուրդ»
21:18 05/11/2018  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը հայտնում է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով նոր զարգացման մասին
09:39 24/10/2018  |  ՄամուլՄարտի 1-ի գործի մասին ի՞նչ գիտի Վահե Գրիգորյանը. «Ժողովուրդ»
15:20 23/10/2018Վահե Գրիգորյան. Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է
15:13 23/10/2018  |  Մեկնաբանություն«Վահեն կարող է միայն հպարտանալ սրանց կողմից չընտրվելու կապակցությամբ». Երվանդ Վարոսյան
14:51 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի օգտին քվեարկել է 30 պատգամավոր
14:11 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը չի ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում. Aysor.am
12:49 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա.Վահե Գրիգորյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]