ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծվել է նոր կուսակցություն, որը կգործի ընդդիմադիր դաշտում 05/18/2019 14:43 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ‹‹Արմենիա Մարիոթ›› հյուրանոցում տեղի ունեցավ ‹‹Մեկ Հայաստան›› կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին նաև ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանն ու ‹‹Հայաստանի Հանրապետական›› կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նախաձեռնողների ներկայացմամբ՝ կուսակցության նպատակն է խթանելՀայաստանում ժողովրդական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի ու պետական մտածողության արմատավորումը:
Ներկայացուցիչների խոսքով, ամիսներ առաջ արձանագրելով Հայաստանում նոր, ցենտրիստական քաղաքական ուժի ստեղծման անհրաժեշտությունը, իրենք հայտարարել են կուսակցության ստեղծման ընթացքի մասին:
‹‹Կուսակցության ֆինանասները գոյանում են որոշակի հանգանակություններից, որոնք տրվում են մեր գաղափարակից ընկերների կողմից, ովքեր պատրաստ են աշխատել և օգնել ՀՀ-ին ուժեղ պետություն դառնալու համար››,-համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ‹‹Մեկ Հայաստան›› կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ հրապարակայնության սկզբունքը ապահովելու համար գրանցվելուն պես կհրապարակեն իրենց ֆինանսական միջոցների աղբյուրները:
Ա.Ղազինյանի փոխանցմամբ՝ կուսակցությունը կազմված է իրենց ոլորտում հեղինակություն և ազդեցություն ունեցող մարդկանցից, որոնք մինչ այժմ զբաղվել են փորձագիտական գործունեությամբ:
Հարցին՝ կուսակցությանը չե՞ն մեղադրի քաղաքական անփորձության մեջ, Ղազինյանը պատասխանեց՝ հպարտ է, որ չունի քաղաքական փորձ Հայաստանում, որովհետև բոլորն էլ գիտեն, թե այդ քաղաքական փորձն ինչպիսին է և ինչ ընկալում ունի ՀՀ քաղաքացիների մոտ:
‹‹Ես չունեմ այդ փորձը, բայց ունեմ փորձագիտական, հրապարակային գործունեության փորձ, ունեմ հստակ սկզբունքներ և արժեքներ ու իմ ամբողջ կյանքում առաջնորդվել եմ բացառապես կառուցողական տրամաբանությամբ, հավատարիմ մնացել այդ սկզբունքներին››,-ասաց նախաձեռնող խմբի անդամը:
Նա ընդգծեց, որ իրենք գրանցման պահից պատրաստվելու են մասնակցել համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հարցին, թե մինչև ընտրությունները, որպես արտախորհրդարանական ուժ ինչ գործունեություն են պատրատվում ծավալել, Ղազինյանը պատասխանեց.
‹‹Սկսելու ենք մշակել կոնկրետ ոլորտների հայեցակարգեր, ռազմավարություններ, ցույց տալու համար քաղաքացիներին, թե ինչպես են պրակտիկ լուծվելու իրենց առջև ծառացած ամենօրյա խնդիրները: Ի տարբերություն մնացածի, որոնք սկսել են մեղադրել հնին և նորին, մենք վարելու ենք ապագայի քաղաքականություն››,-ասաց ‹‹Մեկ Հայաստան›› կուսակցության նախաձեռնող խմբի անդամը:
‹‹Փաստինֆո››-ի թղթակցի մեկ այլ հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի՝ նոր ընդդիմության ստեղծման հայտարարությունը ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել իշխանության համար, և հնարավո՞ր է իրենց կուսակցությունը նույնպես դառնա այդ ընդդիմության մասը, Ղազինյանը պատասխանեց, որ իրենք ունեն իրենց ուղղությունն ու մաս դառնալ չեն ցանկանում։ Այդուհանդերձ հայտարերց, որ իրենք գործելու են ընդդիմադիր դաշտում՝ լինելով կառուցողական ընդդիմադիր կուսակցություն և պատրաստվում են առաջնորդվել ՀՀ ապագայի քաղաքականությունը մշակելու ու ձևավորելու ուղղությամբ:
‹‹Մեր գիծը հստակ է, մենք հայտարարել ենք մեր սկզբունքները, իդեալներն ու արժեքները, որոնցով առաջնորդվելու ենք: Միլիմետր անգամ չենք պատրաստվում շեղվել մեր հռչակած արժեքներից, եթե կլինեն գաղափարակից մարդիկ, ուժեր, որոնք կցանականան միանալ այս հոսանիքին, ապա մենք կքննարկենց ցանկացած նման առաջարկություն››,-ասաց ‹‹Մեկ Հայաստան›› կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ