ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է ուշադրությամբ հետևել՝ ինչ ճնշումների կարող է ենթարկվել Քոչարյանի գործով դատավորը. Ալումյան 05/18/2019 18:08 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Քոչարյանը դատավարությանը մասնակցելու է և ինչպես նախկինում պատկերավոր արտահայտվել է, մեղադրողը լինելու է ինքը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ Քոչարյանը մեղադրելու է այն իրավապահներին և մասնավորապես դատախազությանը, ովքեր մեղադրանքը սարքել և ուղարկել են դատարան:
‹‹Նրանք 10 զոհերի քննությունը թողած ընկել են կոնկրետ նպատակ իրականացնելու հետևից››,-ասաց Ալումյանը:
Լրագրողի հարցին՝ արդյոք Քոչարյանը կարող է կամ ցանկանում է երկրից դուրս գալ՝ Ալումյանը պատասխանեց, որ ըստ ՀՀ օրենսդրության նա պետք է գտնվի Հայաստանի տարածքում և այլ ցանկություն չունի, քան մասնակցել դատավարությանը:
‹‹Երկրորդ նախագահը անելու է իրենից կախվածը, որպեսզի հանրությունը և պետական իշխանական մարմինները, որոնք հետաքրքրված են գործի իրական խնդիրների բացահայտմամբ, իրականությունը լավ պատկերացնեն››,-ասաց Քոչարյանի պաշտպանը:
Ալումյանն ընդգծեց, որ խափանման միջոցի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ:
‹‹Օրենքով մյուս կողմը բողոքարկելու իրավունք չունի, բայց եթե կրկին գնանք ապօրինության ճանապարհով, եթե նորից սկսեն այն ապօրինությւոնները, որոնք մենք տեսել ենք, կրկին ‹‹Այդ ո՞վ է այդ դատավորը, որ իմ ասածը չկատարի››, ‹‹Ես այդ մկներին ու նրանց ճտերին այս կանեմ, այն կանեմ››, եթե կրկին ամեն ինչ եղավ այս ճանապարհով, ես չեմ բացառում, որ դատախազությունն էլ բողոք բերի, վերաքննիչ դատարանն էլ բողոքը վարույթ ընդունի կամ որոշումը բեկանվի››,-ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ ցանկացած ազատության մեջ գտնվող մեղադրյալ ունի պարտականություններ չթաքնվել քննությունից և չխոչընդոտել քննությանը, և եթե որևէ մեղադրյալ խախտի դրանք, ապա կկալավորվի:
Լրագրողի հարցին՝ արդեն երկրորդ անգամ Քոչարյանը ազատ է արձակվում, սա չի՞ խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանությւոնների համար սկզբունքային չէ նրան կալանքի տակ պահելը, Ալումյանը պատասխանեց.
‹‹Ոչ, նայեք՝ ինչ ճնշումներ սկսվեցին դատավոր Ազարյանի նկատմամբ, երբ նա ազատ արձակեց Քոչարյանին, և այսօրվանից սկսած բոլորս միասին փորձենք հետևել ուշադրությամբ, թե ինչ ճնշումների կարող է ենթարկվել Դավիթ Գրիգորյանը››:
Պաշտպանի խոսքով, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծել, որ եթե Քոչարյանին դատավորը ազատ արձակեց ուրեմն վախեցել է նրանից կամ փող է ստացել:
Ալումյանը նշեց, որ այս հանգամանքը մարդկանց թշնամացնում է այդ դատավորի դեմ:
‹‹Սա այն նույն ձեռագիրն է, ինչ 2008թ.-ին մարտի 1-ին ժողովրդին ուզում էին համոզել, որ ոստիկանությունը ազատության հրապարակում առավոտյան 5 տարեկան երեխա է սպանել: Հասկանու՞մ եք, սա նույն ձեռագիրն է››,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում դատական նիստին։
Դատարանը հարգեց նրանց երաշխավորությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ