ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյոք հաղթահարված է Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը.Նորայր Նորիկյանը հարցադրումներ է բարձրացնում 05/18/2019 15:12 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում փաստաբան Նորայր Նորիկյանը։
-Պրն Նորիկյան, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման առաջին օրը դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ թե մյուս ամբաստանյալները, թե տուժողները այս գործով կողմ չեն։ Ըստ Ձեզ՝ նրանք եւս իրավունք չունեի՞ն իրենց դիրքորոշումը հայտնելու։
-Իմ կարծիքով՝ այդ հարցը կարգավորված է Քրեական դատավարության օրենսգրքով, եւ ըստ էության, բուն դատաքննությունը դեռ չի սկսվել, ուստի եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց հարցն է քննարկվում, ես չեմ կարծում, թե իրավական ինչ-որ ապօրինի գործընթաց կա։
-Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդության բավարարվելու դեպքում մյուս ամբաստանյալների պաշտպաններն արդյո՞ք տեսակետ չպիտի հայտնեին. չէ՞ որ այդպիսով՝ բուն դատաքննությունն այլ դատավոր էր անցկացնելու։
-Մեծ հաշվով, շատ տրամաբանական խնդիր եք բարձրացնում, բայց եթե այդպես նայենք, օրենսդրության մեջ այնքան ներքին հակասություններ կգտնենք...Այս դեպքում ես կարծում եմ, որ որեւէ մեկի, այդ թվում՝ այլ ամբաստանյալների եւ նրանց պաշտպանական թիմի իրավունքների շոշափման խնդիր չի առաջացել, հետեւաբար՝ ֆորմալ առումով պահպանվել է օրենսդրության պահանջը։ Բայց, ամեն դեպքում, եթե դատարանը ինքնաբացարկ հայտներ այս գործով, բնականաբար, անհրաժեշտություն էր լինելու լսելու դատավարության մյուս մասնակիցների տեսակետները, այստեղ, այո, ես տեսնում եմ խնդիր։
-Պրն Նորիկյան, ի՞նչ ցույց տվեցին չորսօրյա նիստերը, ինչպե՞ս կգնահատեք դրանք։
-Այս դատավարությունը առանձնանում է իր կազմով, որն ավելի շատ է ուշադրություն գրավում, այսինքն՝ խափանման միջոցի հարցը, պատշաճ վարքագիծը, թաքնվելու կամ անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքները ցանկացած փաստաբանի համար հասկանալի են, մենք ամեն օր այդպիսի քննարկումների մեջ ենք, բայց բուն դատավարությունն ինքնին արտառոց երեւույթ է։
-Հատկապես ինչո՞վ։
-ՀՀ նորագույն պատմության մեջ սա ինձ համար բացառիկ էր այն առումով, որ Արցախի երեք նախագահները միաժամանակ գտնվում էին դատարանում. մեկը՝ որպես ամբաստանյալ, մյուս երկուսը՝ որպես անձնական երաշխավոր։ Իսկապես ուշադրության արժանի հանգամանք է, բայց մենք առնչվում ենք կոնկրետ գործի, կոնկրետ անձի հետ, ում մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործությունների կատարում, ուստի, այս առումով ինձ համար ավելի կարեւոր է վերջնական արդյունքը, իհարկե, դատավարության ընթացքն էլ պետք է ապահովվի բացառապես օրինականության իրականացման գործընթացքում, բայց վերջնական դատական ակտն ինձ համար ավելի կարեւոր է։
-Հրապարակված ցուցմունքներում ձեզ համար նշանակալից տեղեկություններ կայի՞ն։
-Իհարկե կային։ Ես չեմ ուզում անձնավորել, զուտ իրավական հարթության համատեքստում ասեմ, որ 2005 թվականի խմբագրմամբ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածով սահմանված են ՀՀ նախագահի լիազորությունները, եւ դրանք իրավունք չէին տալիս այդ ժամանակվա գործող նախագահին զինված ուժերի օգտագործման վերաբերյալ որոշում կայացնել առանց ռազմական դրություն հայտարարելու, որովհետեւ սեւով սպիտակի վրա գրված է, որ զինված ուժերի օգտագործման վերաբերյալ որոշում կարող է կայացվել բացառապես այն դեպքում, եթե դրան նախորդել է ՀՀ տարածքում ռազմական դրություն մտցնելը։ Ուստի այդ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում, ինչը հիմք է տվել փետրվարի 23-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը որոշում կայացնելու Երեւանի կայազոր ձեւավորելու մասին, այդ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում, որ Երեւանի կայազորի վարչակազմի նստավայրը որոշվել է Կառավարության շենքը, եւ արդյո՞ք այդ իրավիճակը համարժեք էր այն իրավիճակին, որ ՀՀ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներից, այդ թվում՝ Արցախի ՊԲ-ից, համահավաք գումարտակներ բերվեին եւ տեղակայվեին Երեւանում, այսինքն՝ իրենք մարտական ի՞նչ առաջադրանք պետք է կատարեին, կամ արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը կամ ազգային անվտանգությունը համապատասխան ստորաբաժանումներով ի վիճակի չէին վերահսկելու հասարակական կարգը։ Կամ Մովսես Հակոբյանի ցուցմունքում ասվում է, որ այդ խորհրդակցության ժամանակ նախագահ Քոչարյանը Լեւոն Երանոսյանին ասաց՝ կգնաս, կասես Մանվելին՝ հավաքվի, գնա իրենց տուն... Եթե այդքանը պետք է ասեր, թող միանգամից հանձնարարեր Լեւոն Երանոսյանին, որ գնար, Մանվելին ուղարկեր տուն։ Ինչի՞ համար էր այդ բարձրագույն հրամանատարական կազմի հավաքը, դրանից հետո էլ՝ «0038» հրամանը։
Ինձ համար ամենաանթույլատրելին այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի հայտարարում է, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել զինված ուժերում «0038» հրամանից, արտակարգ դրությունից հետո։ Եթե այդպիսի բան է եղել, ինչին ես չեմ հավատում, Ռոբերտ Քոչարյանին պետք է դատել միայն այդ բանի համար, որովհետեւ լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար՝ նա իրավունք չուներ տեղյակ չլինելու զինված ուժերի տեղաշարժի մասին, առավել եւս, երբ որ այդ տեղաշարժը գալիս է մայրաքաղաք։ Իսկ ամենաառանցքայինը արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն է, որում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ դրույթ կա, ինչի իրավունքը նա նույնպես չուներ։
-Իսկ կաշառքի դրվագի վերաբերյալ ի՞նչ կասեք։
-Դրան ես չեմ կարող անդրադառնալ, որովհետեւ դրա վերաբերյալ դեռեւս սահմանափակ տեղեկատվություն կա, բայց ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ այդ գումարը նվիրատվություն որակելուն, ասեմ, որ որեւէ բարձրագույն պաշտոնատար անձ այդ կարգով եւ այդ չափով նվիրատվություն ստանալու իրավասություն չունի։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրատվություն ստանալու կարգը ես չեմ կարող այս պահին որեւէ իրավանորմով հիշատակել, բայց նրանք պարտավոր են դա հանձնել որպես պահուստ կամ թանգարան, այսինքն՝ գումարի առումով նվեր ստանալու իրավասություն ՀՀ-ում չկա։ Սա մի փոքր նուրբ խնդիր է, դեռ կտեսնենք՝ ովքեր են այդ դրվագով գալիս դատարան, պարզաբանում տալիս, դրանից հետո միայն հնարավոր կլինի ամբողջական դիրքորոշում հայտնել։
Ամեն դեպքում, ես ակնկալում եմ ստանալ պատասխաններն այն հարցերի, թե արդյոք առկա է սահմանադրական անձեռնմխելիության խնդիր, արդյոք հաղթահարված է Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը, արդյոք 300.1 հոդվածը կիրառելի է նրա նկատմամբ, արդյոք այդ հանցակազմը պարունակող հատկանիշներով նրան մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն կար, եւ արդյոք նրա գործողություններում այլ հանցակազմ չկար։ Այսինքն՝ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե դատաքննության բուն պրոցեսում ինչ հանգամանքներ կպարզվեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից