ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմնավոր պատճառ չկա 05/18/2019 13:47 | Վերլուծություններ
Մինչ հանրությունը շունչը պահած սպասում է, թե այս անգամ ինչ որոշում կկայացնի դատարանը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի առնչությամբ, ի վերջո, հնարավորություն կտրվի՞ նրան ազատության մեջ գտնվելով պաշտպանել իր իրավունքներն ու իր կայացրած որոշումները՝ արդեն դատաքննության փուլ մտած գործի շրջանակում, օդում շարունակում է կախված մնալ մի մեծ հարցական՝ ինչու՞ է ահ ու սարսափ ներշնչում Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որն արդեն տևական ժամանակ փակի տակ է պահվում:
Ընդ որում, այս անգամ դատարանը պիտի որոշում կայացնի՝ հաշվի առնելով շատ կարևոր ու նուրբ հանգամանք, այն է՝ Արցախի ներկա և նախկին նախագահների գրավոր երաշխավորությունն ու դատարանի առջև արված պնդումներն առ այն, որ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահը որևէ կերպ չի խոչընդոտի դատապրոցեսին:
Հիշեցնենք, որ դեռևս մարտ ամսին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ու վերաքննիչ քրեական դատարաններն արձանագրել էին, որ Ռոբերտ Քոչարյանին ակաշառքի դրվագով առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը բացակայում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը երկարացնելու համար մատնանշվել էր գործի վրա ազդելու հավանականությունը: Երեւանի ընդհանուր դատարանը բացառել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թաքնվելու հանգամանքը, եւ կալանավորման համար հիմք է ընդունել գործի վրա ազդելու հավանականությունը: Այդ մասին դատական նիստի ավարտից հետո հայտարարել էր Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Հարց է ծագում, այս անգա՞մ ի՞նչը կարող է առիթ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չփոխելու համար, մանավանդ, արդեն գործը դատաքննության փուլում է և ձևակերպումը, թե՝ երկրորդ նախագահը ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, ուղղակի ժամանակավրեպ է:
Իսկ եթե այս խնդիրը դիտարկենք մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող՝ Սասնա ծռերի գործի հետ համեմատության մեջ, որի դեպքում զինված հարձակումն ուղղակի կապվում էր գործով անցնող մեղադրյալների հետ, որոնք բացի մեկից՝ ԱԺ պատգամավորների՝ անձնական երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխության արդյունքում ազատ արձակվեցին կալանքից, և կամ՝դիտարկենք Շիրխանյանի հայտնի գործի հետ համեմատելով, ապա տրամաբանության մեջ չտեղավորվող պիտի համարվի Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու հարցը:
Այսինքն, Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմնավոր պատճառ, ըստ էության չկա ու եթե այս անգամ էլ կալանքը ուժի մեջ մնա, ապա որևէ կասկած չի մնա, որ Հայաստանի երկրորդ նախագահը պարզապես քաղաքական հետապնդման զոհ է դառնում: Ուղղորդված հետապնդման: Առավել եւս եթե նկատի ունենանք իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի այսօր տարածած կոչ-հայտարարությունը՝ Քոչարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխությունը բացառելու համար դատարանին ստիպելու նպատակով բողոքի ակցա կազմակերպելու համար։
Աստված մի արասցե, որ այս համատեքստում մեկ այլ՝ սողացող տագնապ էլ արդարացված լինի, որն ուղղակի անմիջականորեն Արցախի հարցի հետ է կապվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից