ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բուդկաները մեր՝ հնամյա ու նոր 05/17/2019 22:14 | Վերլուծություններ
Հիշում եմ, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի պաշտոնավարման ժամանակ էր, մի առավոտ արթնացանք ու տեսանք, որ Աբովյան-Իսահակյան փողոցների, Երիտասարդական մետրոյի աջ ու ահյակ կողմերում գտնվող անշուք ու տգեղ մետաղական կրպակները այլևս չկան: Նույն առավոտյան նաև Առագաստ սրճարանի հարակից այգու նստարաններ են էին նոր ու սիրուն դարձել:
1997 թվականի մայիս-հունիսը պիտի որ լիներ, Երևանի գլխավոր ճարտարապետն էլ դարձյալ Արթուր Մեսչյանն էր: Դեռ չէր նեղացել ու գնացել: Սա հիշեցի, քանի որ մինչ այդ, ընդհուպ մինչև 1996 թիվը Երևանում տարբեր աստիճանի տգեղության կրպակները կամ որ դրանց ավելի սազական է՝ «բուդկաները» ոչ թե քանդվում էին, այլ՝ կառուցվում: 1989-ից մինչև 1996-ը՝վստահ այդպես էր:
Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներն էին, երբ մայրաքաղաքում ծաղկում էր սեղանիկային բիզնեսը և բուդկաները սեղանիկների ֆոնին մի քայլ առաջ էին: ՈՒ հաճախ էինք անդրադառնում, թե ոմանք Արցախն են ազատագրում, Արցախի համար պայքարում, ոմանք էլ՝ սեղանիկ ու «բուդկա» դնելու:
Այսպես, նոր տնտեսական ֆորմացիա թևակոխած՝ դանդաղ շարժվում էինք: Մի պահ եթե շարժանկարը հետ պտտենք, ասենք, Պռոշյան փողոցում, ներկայիս ռեստորանները նախ՝ կրպակ կդառնան, դրանից էլ առաջ՝ սեղանիկներ… Երևանյան բիզնեսի զարգացման փուլերը ամենից ավելի ցայտուն հենց Պռոշյան փողոցում է երևում:
Բայց վերադառնանք Աբովյան փողոց, ուր մեկ այլ քաղաքապետի՝ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում էլ մայթերը գրաված «գարդերոբներ» և ավելի նորաոճ ապակե- կրպականման կառույցներ ապամոնտաժվեցին 2011 թվականի վերջին: Ավելին, դրանց հանգրվանումը Մաշտոցի պուրակում նույնպես կասեցվեց այն ժամանակի քաղհասարակության ակտիվ պայքարի շնորհիվ:
Այս բոլորը հիշում և մեկ առ մեկ թվարկում եմ, քանի որ Աբովյան-Իսահակյան փողոցների ժանգոտ կրպակների ապամոնտաժումից 22 տարի անց էլ մենք դեռ կրպակներ ենք կառուցում: Փաստն աչքի առաջ է՝ Աբովյան-Իսահակյան հատվածում, Իսահակյանի արձանի դեմ դիմաց, «Սաս» սուպերմարկետին կիպ-կպած մի նոր կրպակ է սնկի պես գլուխը բարձրացրել է՝ ի հեճուկս հանրապետության վարչապետի, որն ասել էր մի առիթով, թե հեղափոխությունը հաղթանակած կհամարեմ, եթե կրպակներից քաղաքն ազատագրենք:
Ի դեպ, այս պահը քանի որ հիշողությամբ գրեցի, հետո մտածեցի՝ շառից հեռու՝ բեր գտնեմ վարչապետի ուղղակի խոսքը: Եվ գիտե՞ք ինչ պարզեցի ի զարմանս ինձ, նա ոչ թե ընդհանրապես կրպակներին հրաժեշտ տալու, այլ սոսկ ժանգոտ կրպակներից ազատվելու մասին էր բարձրաձայնել: Ասել էր՝ «Ես կհամարեի իսկապես հեղափոխությունը հասել է իր նպատակին, երբ աղբից, մեքենայի ջարդոններից, ժանգոտ կրպակներից ազատվենք»:
Այնպես որ, հույս չունենաք, թե խնդրո առարկա կրպակը կապամոնտաժվի, այն նոր է և բնավ՝ ոչ ժանգոտ: Մի կողմից դեռ ժանգոտելուն շատ կա, մյուս կողմից էլ՝ ակտիվ քաղհասարակությունից արդեն մարդ չի մնացել, որ պայքարի, բոլորը ծառայում են Հայաստանի Հանրապետությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ