ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողությունը. երկու անձի մեղադրանք է առաջադրվել 05/17/2019 15:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019 թվականի մայիսի 5-ին` ժամը 00:30-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ մայիսի 4-ին` ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի դիմաց կայանված, Երևան քաղաքի՝ 1971թ. ծնված բնակչին պատկանող ավտոմեքենայի սրահից անհայտ անձի կողմից գաղտնի հափշտակվել է երեք հատ պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր, ադամանդե քարեր և երկու հատ նոթատետր` պատճառելով առանձնապես խոշոր չափերով, նախնական գնահատմամբ, մոտ 98.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: 1971թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի և Ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից կատարվել են մեծածավալ գործողություններ:
Առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ուսումնասիրվել են դեպքի օրը տուժողի ավտոմեքենայի երթուղու տեսաձայնագրությունները. պարզվել է, որ տուժողի ավտոմեքենան հետապնդվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից:
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են գողության մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1984թ., տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նրանցից մեկը, ով զբաղվում է ադամանդյա քարեր տեղադրելով, գործով տուժողի ընտանիքի հետ գտնվում է գործնական և մտերիմ հարաբերությունների մեջ, իսկ մյուսը՝ նրա ընկերն է:
Քննության տվյալներով՝ վերջինս, ընկերոջից տեղեկանալով, որ նրա ծանոթները առևտրի կենտրոնում զբաղվում են ոսկյա զարդերի առևտրով և որ աշխատանքային օրվա ավարտին ավտոմեքենայով տուն են տեղափոխում վաճառասեղանին առկա առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի ու ադամանդյա քարերի զգալի մասը, միասին որոշել են ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել դրանք:
Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով՝ ադամանդյա քարեր տեղադրող տղամարդը տուժողի կնոջից խաբեությամբ ձեռք է բերել նրա ավտոմեքենայի բանալին, այն փոխանցել ընկերոջը, իսկ վերջինս պատրաստել է բանալու կրկնօրինակը:
Ունենալով ավտոմեքենայի բանալու կրկնօրինակը՝ 2019 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 17-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք առևտրի կենտրոնի մոտ դարանակալել են և ժամը 18:13-ի սահմաններում, նկատելով, որ տուժողը պոլիէթիլենային տոպրակները ձեռքին դուրս է եկել առևտրի կենտրոնից և դրանք տեղավորում է ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ սկսել են հետապնդել նրան:
Այնուհետև օգտվելով վերջինիս բացակայությունից՝ նրանցից մեկը, ձեռքերին՝ ռետինե ձեռնոցներ, մոտեցել է ավտոմեքենային ու բանալու կրկնօրինակով բացելով ավտոմեքենայի կենտրոնացված փականը՝ ապօրինի մուտք է գործել սրահ ու գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով, նախնական գնահատմամբ, շուրջ 98.000.000 ՀՀ դրամ արժողության տարատեսակ ոսկյա զարդեր ու ադամանդյա քարեր և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տուժողի գործընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են տուժողի ավտոմեքենայի բանալու կրկնօրինակը և գողոնն ամբողջությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից