Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետի աշխատակազմը՝ ցրել-ջրելու կամ վատնելու ճանապարհին 05/16/2019   21:44  |  Վերլուծություններ

Նախորդ իշխանություններին  առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ աղբյուրից կատարված գնումների մեջ մեղադրող ներկա իշխանությունն այսօր, եթե նկատում եք, հենց այդ նույն մեղքերի մեջ է հայտնվել: Այդօրինակ փաստերի հետ արդեն իսկ առնչվել ենք և պետական վերահսկողական ծառայության առիթով, և Երևանի քաղաքապետարանում «Կամազ» մակնիշի մեքենաներին տրված նախապատվության համատեքստում, այն դեպքում, երբ այլ տարբերակ նույնպես գոյություն  է ունեցել:

Բնականաբար, բոլոր արտամրցութային, մեկ աղբյուրից կատարված գնումների հիմնական պատճառաբանություններից առաջինը ժամկետների սղությամբ պայմանավորելն է, ինչը և արել է «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունը, երբ վերջինս հարց էր ուղղել Հայաստանում առաջին անգամ նշվող Քաղաքացու օրվա առթիվ ծախսված գումարների հասցեականության և նպատակայնության վերաբերյալ:

Կառավարությունից մայիսի 13-ին ստացված պատասխանը հետևյալն է՝ «ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց:  Արդյունքում ստացվել է այնպես, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում միջոցառումների կազմակերպման ողջ գործընթացը հանձն են առել սուբեկտիվ ընտրված մի քանի ընկերություն, նաեւ անհատ ձեռներեց, որոնց թվում կային դեռեւս մի քանի ամսվա պատմություն ունեցողներ։Կառավարությունից  ստացած գրավոր  պատասխանի համաձայն՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։

Ըստ այդմ, գործ ունենք մի իրողության հետ /օրինակ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում/, երբ ասենք՝ միջոցառումները կազմակերպելու համար 8 մլնից ավելի դրամի պայմանագիր է կնքվել կոնկրետ Ա/Ձ-ի հետ, սակայն իրականում միջոցառումների կազմակերպումն իրականացրել է մեկ այլ կազմակերպություն՝ այդ մասին նաև ծանուցելով սոցցանցերում, իր ֆբ անձնական էջի միջոցով: Տվյալ  կազմակերպությանն ըստ կառավարության  պաշտոնական  պատասխանի՝ տրամադրվել է  8137000 դրամ՝ Կոտայքի մարզում միջոցառումներ կազմակերպելու համար: Արդ, ի՞նչով է բացատրվում այս խճողումը, ի վերջո, ո՞ր կազմակերպությունն  է ստանձնել միջոցառումների կազմակերպումը:  Ինչ է սա եթե ոչ կոռուպցիայի տիպիկ դրսեւորում։

Եվ կամ՝ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվել, ո՞րի վրա  ինչքա՞ն  գումար է ծախսվել: Չէ՞ որ պետբյուջեից հատկացված  այդ գումարները  նոր իշխանությունները պիտի այնքան  հստակ և նպատակային ծախսեին, որ կասկածի  տեղ չթողնեին մեր քաղաքացիներին: Մանավանդ, հենց տոնի օրն արդեն իսկ  շատ քաղաքացիներ բարձրաձայնեցին, որ ավելի հրատապ  խնդիրներ կարելի էր լուծել այդ գումարներով: Ի դեպ,  երբ կառավարությունն ասում է, թե՝   124 մլն-ից 108 448 110 դրամը հատկացվել է Երևանում և մարզերում միջոցառումները կազմակերպելուն, ըստ էության ոչինչ չի ասում:

Նախ, հետաքրքիր է՝ ո՞ր միջոցառումների մասին է խոսքը՝ մեր կրթամշակութային, արվեստի և սպորտային հաստատությունների սաների կողմից  զբոսայգիներում անցկացվող մրցույթների և շոու ծրագրերի՞: Ասենք, կարո՞ղ են նրանք կոնկրետ նշել, թե այս կամ այն երաժշտական, սպորտային հաստատությանն ինչքա՞ն գումար է հատկացվել: Թե՞ երեխաները կամավոր-պարտադիր տարբերակով եկել համերգ են տվել, բադմենտոնի, սուսերամարտի,  սթիիթբոլի, ցուցադրական ներկայացումներով հանդես եկել ու ցրվել: Կամ՝ նարդու, շաշկու և   շախմատի սպորտային նախաձեռնությունները որքանո՞վ են ծախսեր ենթադրել, մասնակիցներին գումա՞ր է  տրվել: Էլ չենք խոսում՝ մանկական տիկնիկային ներկայացումների, կավճանկարի, վերնիսաժում նկարների ցուցահանդեսների, և այլ հանրային միջոցառումների մասին, որոնք, քաղաքացու օրվա հայտարարված միջոցառումների ցանկում էին: Սրանց վրա որքա՞ն գումար է ծախսվել, կամ մեկ պարզագույն հարց ընդամենը՝ արդյո՞ք երեխաներին քաղաքացու օրվա շրջանակում հատկացված գումարներով են ,,ա,, կետից տեղափոխել ,,բ,, կետ և հակառակը…  Արդյո՞ք Քաղաքացու օրվա առիթով մարզային միջոցառումներին մասնակցող պետական պաշտոնյաների երթուդարձը նույնպես վերոհիշյալ գումարի շրջանակում է եղել, այս բաների մասին որևէ նշում չկա:  

 Ի վերջո, պատասխանում նշվում է, թե գումար է հատկացվել նաեւ «Հանրային կապերի մեդիա» ՊՈԱԿ-ին: Հարց է ծագում՝ ի՞նչու է գումար հատկացվել տվյալ ՊՈԱԿ-ին, եթե նա իր գործառույթն է իրականացրել՝ կազմակերպելով քաղաքացու օրվա միջոցառումների լուսաբանումը եւ ինչպես է դրսեւորվել այդ լուսաբանումը՝ հեռուստաընկերություններին են գումար տվել, թե՞ թեթերին ու կայքերին:    Նաև ասվում է, թե գումարներ են տրվել  միջոցառումները համակարգողներին, առանձին գումար է հատկացվել միջհամայնքային միջոցառումներին օժանդակելու  եւ անգամ մարզեր փոխադրումներ կազմակերպելու համար։

Իհարկե, կառավարությունը չի մանրամասնել թե ու՞մ են փոխադրել մարզեր, արդյոք այդ գումարները նախատեսվել են օրինակ, իշխանության տարբեր ներկայացուցիչների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Ասենք՝ տարբեր մարզեր ներկայացնող պատգամավորներին իրենց հայրենի քաղաք գնալու և խորոված կամ այլ համադամ խորտիկներ ճաշակելու  համար բենզինի և ճաշի- ընթրիքի գումա՞ր է դուրս գրվել, թե՞ երևանյան զբոսայգիներում  հանրության ներկայացուցիչների հետ ինքնաբուխ փոխշփման մասնակից լինելն էլ  փողով է եղել։ Ընդհանրապես, եթե ամեն բան հստակ ներկայացվեր, լրատվամիջոցները ենթադրությունների գիրկը չէին ընկնի։

Առաջին անգամ նշվող քաղաքացու օրվա ծախսերն իշխանությունների կողմից  շա՜տ մշուշապատ են ներկայացվում և տպավորությունն այնպիսին է, թե թղթի վրա մի բան է գրված, իսկ իրականում հիմնականում հանրային, քաղաքացիական նախաձեռնություններով, ինքնաբուխ զբոսանքի հաշվին   նշվեց՝ տեղ-տեղ հանրային, ժողովրդական  խորովածով ու այլ հյուրասիրություններով:

Այս առումով բազում հարցեր առկախ են մնում և որքան էլ ցանկանանք, հստակություն չենք տեսնում նաև 15 762 000 դրամանոց ծախսերի մեջ, որն ըստ կառավարության տեղեկատվության՝ օգտագործվել է գովազդային ծառայությունների, պոստեռների, բուկլտեների տպագրության,  Երևանից դեպի 10 մարզեր փոխադրման, Երևանում հրավառության, մարզերի համար հոլովակների ստեղծման և նմանատիպ այլ գովազդային միջոցառումների վրա: Հարցը բնավ հարապարակախոսական չէ՝բարաթ կա՞, եթե կա, ապա այն ենթադրում է կոնկրետ տողեր և անվանումներ: Այլապես՝ ցրելու և ջրելու, կամ իրավական լեզվով ասած՝ պետության միջոցները վատնելու տպավորություն է ստեղծվում:

Հեղինակ` Մարինե Մինասյան


Հարակից հրապարակումներ`

20:27 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՈւ՞մ էր կառավարությունը վստահել քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպումը
15:11 28/04/2019  |  ՎերլուծություններՄաշտոցի պուրակ. Հանրային դաշնամուրից հանրային մանղալ ու խորոված
12:22 28/04/2019  |  ՄեկնաբանությունՔաղաքացու օրը հանրային գիտակցության մեջ կմնա որպես բացօթյա խորովածի օր. Ռուբեն Մելիքյան
21:41 27/04/2019  |  ՄեկնաբանությունՔաղաքացու տոնն իմաստավորում ենք փողոցային խորովածի բույրով... Սա է՞ նոր Հայաստանը. ԱԺ պատգամավոր
17:38 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հիշեցում» ակցիայի մասնակիցները վարչապետին հորդորում են հանգիստ նստել տեղը, իրենք ամեն ինչ իր փոխարեն կանեն
15:47 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչու՞ սոցիալապես անապահովների խնդիրները լուծենք միայն մեկ տոնի գումարով. Հայկ Կոնջորյան
14:15 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացին 40 մլրդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, արդյո՞ք չի կարող 124 մլն դրամ ծախսել տոնի համար. Նիկոլ Փաշինյան
13:58 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչ է պահանջում քաղաքացին պետությունից. արձագանքում է Զոհրաբ Մնացականյանը (տեսանյութ)
12:53 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը քաղաքացու օրվա կապակցությամբ չի գնալու մարզեր (տեսանյութ)
10:38 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը (ուղիղ միացում)

Արխիվ

[]