ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ու՞մ էր կառավարությունը վստահել քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպումը 05/16/2019 20:27 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքացու օրվան նվիրված տոնի միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 124մլն-ից 83 մլն-ը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հատկացվել է մարզերում կազմակերպչական աշխատանք իրականացնող ընկերություններին և անհատ ձեռներեցներին։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ մոտ 17 մլն դրամի պայմանագիր կնքվել է «Ex production» (Գևորգ Աղաբալյան Ա/Ձ)-ի հետ, որը միջոցառումների կազմակերպմամբ է զբաղվել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Ի դեպ պետռեգիստրում այս և մյուս անհատ ձեռներեցների մասին որևէ տվյալ հասանելի չէ։ Այդ անհատ ձեռներեցների շարքում են «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ն, որն ըստ կառավարության մեզ տրամադրած տվյալների՝ կազմակերպչական աշխատանքով է զբաղվել Գեղարքունիքի մարզում, ինչի համար ստացել է 8 մլն դրամ։ Սակայն «Unity production» («Ալեքսանդր Մհերյան»Ա/Ձ)-ի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վերջինս է իրականացրել ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Կոտայքի մարզերում միջոցառումների կազմակերպումը։ «Unity production»-ի մասին տվյալներ նույնպես չկարողացանք գտնել պետռեգիստրում, սակայն նրանց պաշտոնական կայքէջի տվյալները փաստում են, որ տարատեսակ միջոցառումների կազմակերպչական աշխատանքով զբաղվող ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեռ 2013 թ.-ին և հիմնադիրներն են Ալեքսանդր Մհերյանն ու Անդրե Սիմոնյանը։
Թե երբ են սկսել իրենց գործունեությունը ծավալել մյուս ընկերությունները, և ովքեր են հանդիսանում դրանց հիմնադիրները, նույնպես փորձեցինք պարզել պետռեգիստրի կայքից։ Արմավիրի մարզում կապալառուական աշխատանք է ծավալել 2002 թվականից գործող «Շարմ հոլդինգ»-ը, որին տրամադրվել է 8.3 մլն։ «Շարմ հոլդինգ»-գործող հիմնադիրներն են Հրանտ Թոխատյանը և Ռուբեն Ջաղինյանը։ 2013 թ.-ից միջոցառումների կազմակերպմամբ է սկսել զբաղվել Նարեկ Չախոյանի և Թորգոմ Մարտիրոսյանի հիմնած «Թի էն սաունդ» ընկերությունը, որին տրամադրվել է 8 մլն։ Լոռու մարզում տոնակատարության կազմակերպումը կառավարությունը վստահել էր «Մալինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի ստեղծվել է 2018 թվականի վերջին՝ Գևորգ Թումաղայանի կողմից՝ հատկացնելով 8 մլն դրամ, իսկ Տավուշում միջոցառումների կազմակերումն ստանձնած «Հեփի իվենտ» ընկերությունն ստեղծվել 2014 թ.-ին։ Վերջինիս հիմնադիրներն են Բերտա Մելիքյանը և Ալիսա Ռուբինյանը։ Արագածոտնի մարզում էլ տոնական տրամադրություն ստեղծելու համար 8.5 մլն է ստացել Տիգրան Գրիգորյանին պատկանող «Օվացիա պրոդյուսերական կենտրոն»-ը, որն ըստ պետռեգիստրի տվյալների՝ իր աշխատանքները սկսել է 2003 թվականից։
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Երևանում տոնին նվիրված միջոցառումների կազմակերպիչը երկու տարի առաջ ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշն»-ն է, որի հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը, Ռուդիկ Տեր-Գալստյանը։
Հատկանշական է, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը պատասխանելիս կառավարությունը չէր նշել, թե ընկերություններից յուրաքանչյուրն ինչ ուղղությամբ է օգտագործել նշված գումարը, քանի որ գումարի մի մասը՝ մոտ 16 մլն դրամը տրամադրվել է այլ քարոզչական, կազմակերպչական աշխաատանքների կազմակերպման համար։
«Փաստինֆո»-ն կշարունակի անդրադառնալ թեմային և պարզել՝ որքանով են նպատակային օգտագործվել տոնի համար նախատեսված գումարները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ