ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտի 1-ին տեղի են ունեցել խաղաղ հավաքներ իրականացնող անձանց ցրելու գործողություններ. դատախազ 05/16/2019 19:48 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Պաշտպանների կողմից ներկայացվել են կոնտեքստից կտրված վերլուծություններ»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այս մասին դատարանի դահլիճում քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքը պաշտպանող Պետրոս Պետրոսյանը. «Պետք չէ մեղադրանքը ներկայացնել առանձին-առանձին եւ տալ սուբյեկտիվ մեկնաբանություններ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ելույթից մի դրվագ, որը պարունակում էր պետական գաղտնիք, դռնփակ քննելու: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը, եւ ահա` քննությունից հետո, նիստը դարձյալ շարունակվում է դռնբաց կարգով: Այժմ ելույթ է ունենում մեղադրող կողմը:
Անդրադառնաով այն տեսակետին, թե քննիչը նյութ է թաքցրել կամ փորձ է կատարվել այս փուլում թաքցնելու, դատախազն ընդգծեց, որ այդպիսի բան չկա. «Այդ նյութերը պարբերաբար փոփոխությունների են ենթարկվել, ինչը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նոր տեղեկություններ են ձեռք բերվել, եւ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դռնփակ դատական նիստերի ընթացքում` քրեական գործով ապացույցները բավարար համարելով` ողջ նյութերը, բաղկացած 70 հատորներից, տրամադրվել են նրանց, հետեւաբար չէր կարող լինել որեւէ հանգամանք կամ պատճառ, որ մեղադրող կողմը դրանք թաքցներ»:
Պետրոս Պետրոսյանը շեշադրում արեց մեկ այլ հանգամանքի վրա եւս. «Տպավորություն ստեղծվեց, թե վարույթ իրականացնող մարմինը, Սերժ Սարգսյանի ցուցմունքը ունենալով վաղ շրջանում, թաքցրել է, բայց ես պնդում եմ, որ որ այդ ցումունքը ձեռք է բերվել 2019 փետրվարին եւ հենց փետրվարին էլ տրամադրվել է պաշտպանական կողմին»:
Դատախազի խոսքով` մեղադրանքը առաջադրելիս հաշվի են առել, որ 2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրվել է խորհրդակցություն հրամկազմի հետ, եւ այդ ժամանակ եղել է հանձնարարություն բանակը բերել մարտական պատրաստվածության վիճակի. «Պաշտպանական կողմը հարցնում է` դուք պատկերացնու՞մ եք` դա ինչ վիճակ է, այո, մենք պատկերացնում ենք եւ պնդում ենք, որ խնդիր է դրվել միջամտելու քաղաքական գործընթացներին, դրա վառ ապացույցն է խորհրդակցություից հետո ՊՆ-ի կողմից արձակված 0038 հրամանը»:
Դատախազը նշեց, որ Զինված ուժերը դեռես փետրվարի 23-ից ներգրացված են եղել այդ գործընթացների ճնշման գործում. «Եթե տեղի է ունեցել բանակի բնականոն օգտագործման գործընթաց, եւ եթե իրենք կատարել են իրենց ծառայողական խարտականությունները, ապա ինչո՞վ է պայմանավորված զինծառայողներին շուրջ 113 միլիոն ՀՀ դրամի վարձատրությունը»,-ասաց նա եւ հավելեց. «Այս քաղաքական գործընթացները ճնշելու համար մարտի 1-ին տեղի են ունեցել խաղաղ հավաքները իրականացնող անձանց Ազատության հրապարակից ցրելու գործողություններ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ